Պատրաստում ենք դիզայներական հայելի սեփական ձեռքերով
Յուրահատուկ հայելիների միջոցով կարելի է զարդարել ցանկացած ինտերիեր։ Շատ հաճախ տեսնում ենք իրեր, որոնք կցանկանայինք գնել և ունենալ մեր բնակարաններում, սակայն դրանք այնքան էլ մատչելի ու հասանելի չեն։ Մեզ մնում է առաջնորդվել կրեատիվ դիզայնի սկզբունքով, որն է՝ եթե չես կարող գնել, պատրաստիր ինքդ։ Այսօր interier.am-ը կօգնի պատրաստել յուրօրինակ ու գեղեցիկ հայելիներ։
Մեզ անհրաժեշտ է՝ կլոր հայելի, բամբուկե շամփուրներ, արույրե օղակ, ոսկեգույն ներկ, սոսինձ։
Նախ պատրաստում ենք կաղապարը, որով պետք է աշխատենք։ Արդյունքում ստանում ենք 24 հավասար մասերից բաղկացած շրջան։
Այնուհետև նույն պատկերը փորձում ենք ստանալ կարտոնի վրա, որը պետք է համընկնի հայելու ձևին ու տրամագծին։
Բամբուկե շամփուրները բաժանում ենք 4 խմբի և փորձում ենք ստանալ 7,10 և 13 սմ երկարությամբ 96 արևի ճառագայթ։ Ապա տարբեր երկարության շամփուրները սոսնձի օգնությամբ ամրացնում ենք կարտոնին։
Երկրորդ խմբի շանփուրները ամրացնում ենք ոչ թե կենտրոնում, այլև կենտրոնից մի փոքր հեռավորության վրա։
Ավելացնում ենք երրորդ խմբի շամփուրները, իսկ վերջում՝ ամենակարճ փայտիկները, որոնք պատում ենք ոսկեգույն ներկով։ Երբ ներկը չորանում է, ամրացնում ենք հայելին, իսկ հետո՝ արույրե օղակը, որը պետք է իր չափերով մի քիչ մեծ լինի հայելու չափերից։
Վերջում ամրացնում ենք կախիչը, և գեղեցիկ հայելին պատրաստ կլինի։