Մի քանի դիզայներական հնարք փոքր հյուրասենյակի համար
Երբեմն այնպես է լինում, որ հյուրասենյակն իր փոքր չափերի պատճառով հնարավորություն չի տալիս շատ իրեր տեղավորելու:
Ինչպե՞ս նման սենյակները դարձնել հարմարավետ ու ոճային, Interier.am-ն առաջարկում է մի քանի հնարք:
Հյուրասենյակը մեկ այլ սենյակի կցելու համար պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք՝ սենյակների ճիշտ միացումը: Օրինակ՝ հյուրասենյակը կարելի է միացնել խոհանոցի կամ միջանցքի հետ:
Մեր ենթագիտակցության մեջ մշտապես առկա է հյուրասենյակի ավանդական պատկերը, որը ներառում է հեռուստացույց, մեծ բազմոց, բազկաթոռներ, ու այն պետք է առանձնանա իր հարմարավետությամբ: Սակայն պետք է դուրս գալ ավանդական պատկերացումներից, և հյուրասենյակը կահավորել տան բոլոր անդամների համաձայնությամբ՝ ըստ իրենց սովորությունների:
Հայելի և հայելային մակերեսներ
Հայելիներ կիրառեք հյուրասենյակի ինտերիերում, և սենյակի տարածությունը տեսողական առումով զգալիորեն կմեծանա:
Վարագույրների դիզայն
Վարագույրները պետք է լինեն հատակից մինչև առաստաղ ամբողջ պատի երկայնքով: Դա բացի գեղեցիկ լինելուց, նաև չի ընդգծում սենյակի փոքրությունը:
Լուսավորություն
Փոքր սենյակները պետք է լավ լուսավորված լինեն: Այդ դեպքում հիանալի լուծում են պատի լուսամփոփները կամ այլ լրացուցիչ արհեստական լույսի աղբյուրները: Մեծ ուշադրություն պետք է դարձնել հյուրասենյակի ջահի ընտրությանը. այն պետք է համապատասխանի հյուրասենյակի չափերին:
Բաց դարակաշարեր
Բաց դարակաշարերը ոչ միայն գեղեցիկ դեկոր կլինեն հյուրասենյակի ինտերիերում, այլև շատ իրեր կգտնեն իրենց գտնվելու համապատասխան վայրը: Սենյակը դեկորներով ծանրաբեռնելու հարցում պետք է ցուցաբերել զսպվածություն: Շատ իրերի առկայությունը ավելորդ ճնշվածություն է առաջացնում:
Գունային համադրություն
Փոքր հյուրասենյակում վառ գույների կիրառումը շատ ռիսկային է: Սակայն, եթե գրագիտությամբ արվեն փորձարկումները, ապա կստանանք ճիշտ պատկեր:
Համաչափություն
Համաչափությունը մարդկանց մոտ առաջացնում է կարգուկանոնի զգացողություն: Կիրառեք այն փոքր հյուրասենյակների դիզայնում:
Փոքրիկ, բայց ոճային
Նույնիսկ ամենափոքր սենյակը կարելի է դարձնել ոճային: Պետք է կարողանալ ընտրել ճիշտ ճանապարհը: Այս դեպքում հիանալի կլինի սկանդինավյան ոճը, մինիմալիզմը և այլն:
Խոշոր դեկորներ
Ամենատարածված սխալներից է փոքր սենյակներում փոքր դեկորների առկայությունը: Որքան սենյակը փոքր է, այնքան դեկորները պետք է մեծ լինեն: