Մի քանի դիզայներական սխալ. ինչպես ուղղել

Մի-քանի-դիզայներական-սխալ-1
Մի քանի քայլ իդեալական ինտերիեր ունենալու և մի շարք սխալներից խուսափելու համար:
Ներկառուցված կահույքը երբեմն խնդիրներ է առաջացնում: Եթե նախօրոք կառուցել եք որմնախորշեր, իսկ հետո գնել կահույքը, ապա հավանականությունը մեծ է, որ այն չափերով չի համապատասխանի որմնախորշին: Վերանորոգման ընթացքում ընտրեք որմնախորշերին համապաստասխան կահույք. դա կազատի ձեզ ավելորդ խնդիրներից:
Մի-քանի-դիզայներական-սխալ-2
Հաջորդ սխալը, որը լինում է անուշադրության հետևանքով ձողաջահերի սխալ կիրառումն է: Երբեմն այն խանգարում է դռներ, պատուհաններ բացելուն ու փակելուն: Հարկավոր է այդ մասին նախօրոք մտածել, որպեսզի նման սխալների առջև չկանգնեք:
Մի-քանի-դիզայներական-սխալ-3
Սխալ է նաև բնակարանի առանձին հատվածների՝ միմյանցից տարբեր հարդարումներ ունենալը: Ինտերիերը պետք է ունենա մեկ ոճ: Փորձեք փոփոխությունները կատարել միայն մեկ պատի վրա՝ գունային առումով կամ դեկորների ու գործվածքների հետ կապված փոփոխություններ կատարել:
Մի-քանի-դիզայներական-սխալ-4
Երբեմն հաշվի չառնելով իրերի քանակը՝ դրանք չտեղավորելու խնդրի առջև ենք կանգնում: Դրա համար պետք է նախօրոք մտածել այդ մասին՝ ճիշտ ընտրելով կահույքի քանակը:
Շատ հաճախ վերանորոգումը սկսում ենք առանց նախահաշվարկ կատարելու և ընթացքում բավականին շատ գումարներ ծախսում: Պետք է խորհրդակցել մասնագետների հետ, նրանց օգնությամբ ընտրել բնակարանի համար այնպիսի ոճ, որը կհամապատասխանի ձեր գրպանին:
Մի-քանի-դիզայներական-սխալ-6Ժամանակակից ինտերիերի պահանջներն այլ են: Կահույքի առատությունը բնակարանում սխալ տարբերակ է: Ընտրեք անհրաժեշտ կահույք՝ չծանրաբեռնելով բնակարանը կահույքի ավելցուկով:
Մի-քանի-դիզայներական-սխալ-7
Եթե հաշվի չեք առել վարդակների տեղն ու քանակը, ապա ստիպված կլինեք ավելորդ լարեր գործածել, ինչը ցանկալի չէ: Դրանք ոտքի տակ են ընկնում ու փչացնում են ինտերերը: Վերանորոգման ընթացքում պետք է նկատի ունենալ, թե որտեղ են անհրաժեշտ վարդակները ու հետագայում զերծ կմնաք նման խնդիրներից:
Մի-քանի-դիզայներական-սխալ-8
Մյուս սխալ քայլը շրիշակների ընտրությունն է: Չի կարելի սովորական շրիշակներն օգտագործել շարժական դռների դեպքում: Կիրառեք ներկառուցված շրիշակներ, որոնք չեն խանգարի դռները բացել-փակելուն:
Մի-քանի-դիզայներական-սխալ-9
Ահա մի քանի տարածված սխալներ, որոնք հաճախակի են հանդիպում: Փորձեք հիշել դրանք ու խուսափել նմանօրինակ խնդիրներից:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ