Դիզայնի դեմքերը. Ինգո Մաուրեր
Գերմանացի դիզայներ Ինգո Մաուրերը ծնվել է 1932 թվականին Գերմանիայում: Սովորել է Մյունխենի գրաֆիկայի դպրոցում, աշխատել է Գերմանիայի և Շվեյցարիայի տպարաններում: Այնուհետև 1960 թվականին մեկնել է ԱՄՆ և մինչև 1963 թվականն աշխատել է որպես գրաֆիկ-դիզայներ Նյու Յորքում և Սան Ֆրանցիսկոյում:
1966 թվականին նա կրկին վերադարձել է Եվրոպա և Մյունխենում հիմնել իր սեփական դիզայն ստուդիան, որտեղ ստեղծվել են բազմաթիվ գլուխգործոցներ:
Ինգո Մաուրերի աշխատանքները հեշտությամբ կարելի է ճանաչել, քանի որ նա լույսերի հետ գործ ունեցած եզակի դիզայներներից է: Ինգո Մաուրերը ստեղծել է ոչ թե սովորական լուսային տեխնիկա, այլև արվեստի ու դիզայնի՝ ժամանակից դուրս օբյեկտներ: Նա ոչ միայն ստեղծել է լուսավորող սարքեր, այլև մասնակցել է բազմաթիվ շենքերի ինտերիերների, ցուցահանդեսների, նորաձևության հավաքածուների ցուցադրությունների ժամանակ լուսային սիմֆոնիաների ստեղծմանը: Նա կարողացել է ստեղծել այնպիսի լուսային խաղեր, որոնք ապշեցնում են իրենց յուրօրինակ կառուցվածքներով:
Նրան մշտապես գրավել է ճապոնական արվեստը, հատկապես ճապոնական ծագում ունեցող ամերիկացի քանդակագործ և դիզայներ Իսամու Նոգուտիի գործերը:
Ինգո Մաուրերը ստեղծել է թղթի մշակման նոր տեխնոլոգիա և այն կիրառել իր արվեստում ՝ ստանալով ոչ ստանդարտ ու յուրօրինակ ջահեր:
Ինգո Մաուրեր ընկերության լուսային տեխնիկան ներկայացվել է ժամանակակից արվեստի թանգարաններում, արժանացել է բազմաթիվ պարգևների:
Նրա հայտնի գործերից է Bulb էլեկտրական լամպը, որը ստեղծել է 1986 թվականին ու Ֆրանսիայի մշակույթի նախարարության կողմից արժանացել է մրցանակի:
Այս ստեղծագործությունը՝ Փոքրիկ սև ոչինը, ևս Ինգո Մաուրերի գլուխգործոցներից է՝ ստեղծված 1982 թվականին:
20-րդ դարի լուսային լավագույն ստեղծագործություններից է նրա՝ 1999 թվականին ստեղծված պատի յուրօրինակ լամպերից մեկը՝ Lucelino Wall и Zettel’z-ը:
Կարելի է ասել, որ չկա այնպիսի նյութ, որն այս հայտնի դիզայների համար անհնարին եղած լինի լույսի վերափոխելը: