Դրական լիցքեր հաղորդող 7 բույս
Այս բույսերը ոչ միայն յուրօրինակություն են հաղորդում ինտերիերին, այլև մաքրում են օդը, բուժում են, հանգստացնում ու փոխում են մեր կյանքը։
Կակտուսներ
Այս բուսերն ունեն հզոր մանրէասպան հատկանիշներ, պաշտպանում են էլեկտրամագնիսական ճառագայթումից։ Այդ իսկ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս աշխատելիս դրանք դնել համակարգիչների մոտ։ Ժամանակ առ ժամանակ պետք է հայացքը գցել կակտուսի վրա․ դա շատ օգտակար է աչքերի համար։
Նարդոս (լավանդա)

Հանգստացնող հաբեր օգտագործելու փոխարեն բնակարանում պետք է ունենալ այս բույսն ու մեկընդմիշտ ազատվել անքնությունից և գլխացավերից։ Բժիշկները պնդում են, որ այս բույսի հոտը հանում է սթրեսից։ Պահեք այն ննջասենյակում և կունենաք հանգիստ ու լիարժեք քուն։
Ալոե

Ալոեն մաքրում է օդն ու հարստացնում այն վիտամիններով։ Այս բույսի վրա հանգիստ կարելի է հույս դնել՝ համոզված լինելով, որ գրիպի, մրսածության, այրվածքների ու ատամի ցավի դեպքում այն կօգնի։
Հասմիկ
Այս բույսը ծնունդով արևադարձային երկրներից է, աճում է Ինդոնեզիայում, բայց կարող է գոյատևել նաև հյուսիսային շրջաններում։ Հասմիկը դրական լիցքեր է հաղորդում մտքերին․ դրեք այն ննջասենյակի սեղանիկին ու ձեր բացասական մտքերը կփոխարինվեն դրական ու լավատեսական զգացողություններով։
Խոլորձ

Այս բույսը ոչ միայն դրական շունչ է հաղորդում կյանքին, այլև փոխում է այն արմատապես։ Կարմիր խոլորձներն ունեն ևս մեկ կախարդական հատկանիշ՝ օգնում են ելք գտնել դժվար իրավիճակներից։
Հազրեվարդ

Հազրեվարդը յուրահատուկ համ է հաղորդում ուտեստներին, դրանով պատրաստած եփուկով կարելի է ողողել կոկորդն անգինայի ժամանակ: Դրա բույրը պահպանում է երիտասարդությունը, ազատում է վատ երազներից և մարդուն դարձնում ուրախ ու երջանիկ։
Ռեհան
Այս բույսը բացի այն, որ օգտագործվում է խոհարարության մեջ, նաև բարձրացնում է իմունիտետը, լավացնում է հիշողությունն ու մարդուն ավելի խանդավառ դարձնում։ Իզուր չէ, որ այն Հնդկաստանում համարվում է սուրբ բույս։