«Դռներ» առանց դռների․ դռնախորշերի դերն ինտերիերում
Փոքր բնակարաններում, երբ տարածության խնդիր կա, սովորական բացովի դռներն ավելորդ տարածք են զբաղեցնում։ Այս դեպքում կարելի է կիրառել անվավոր դռներ, բայց դրանք միշտ չէ, որ համապատասխանում են բնակարանի ինտերիերին ու հարդարմանը։ Միակ լուծումն այս դեպքում դռնախորշերն են առանց դռների, որոնք հսկայական տարածք են տնտեսում։
Շատ հաճախ բնակարաններում ամուր պատերի հիմքի համար կառուցվում են որմնախորշեր․ դրանք երբեմն լինում են ոչ ճիշտ ու հարմար վայրերում, սակայն կարելի է դրանք օգտագործել որպես գրապահարաններ։
Դռնախորշերի միջոցով կարելի է միավորել երկու առանձին տարածություններ՝ հյուրասենյակը միջանցքի, խոհանոցը ճաշասենյակի, ննջասենյակն աշխատասենյակի հետ և այլն։
Պարզ հատակագծով բնակարաններ անհրաժեշտ են լինում դռնախորշերը, որնց շնորհիվ հնարավոր է լինում տարանջատել երկու առանձին սենյակները։
Կամարանման դռնախորշերն ամենատարածվածն են։ Դրանք չափազանց պարզ են ու հասարակ, մինչդեռ կարելի է կառուցել այնպիսիք, որոնք կլինեն յուրահատուկ ու առեղծվածային։ Կամարները հեշտությամբ ներմուծվում են ցանկացած ոճով հարդարված ինտերիեր։
Դռնախորշերի առավելություններն ու թերությունները
Դռնախորշերը սենյակները միավորող ու միևնույն ժամանակ նաև տարանջատող դեր են կատարում։ Ի տարբերություն սովորական դռների՝ սրանք խնամք չեն պահանջում, յուրահատուկ են ու բազմազան։ Դրանք կարող են լինել ձվաձև, ուղանկյունաձև և այլն։ Բացի առավելություններից, դռնախորշերն ունեն նաև իրենց թերությունները․ դրանք կիրառելի չեն լոգասենյակներում, ննջասենյակներում։ Կամ, օրինակ, երբ խոհանոցն ու հյուսենյակը միավորված են լինում, անցանկալի հոտերը տարածվում են ամբողջ սենյակում։
Վարագույրներ դռնախորշերի համար
Դռնախորշերը կարելի է պատել գեղեցիկ վարագույրներով, զարդարել արհեստական նյութերից պատրաստված դեկորներով։