Ընտրում ենք դռներ ներկառուցված պահարանների համար

դռներ-1

Ներկառուցված պահարանների դռները համարվում են կահույքի կարևորագույն հատվածը։ Դռներն ընտրվում են՝ կախված ինտերիերից ու կահույքի գտնվելու վայրից։
Կան դռների բազմաթիվ տեսակներ՝ նախատեսված ներկառուցված պահարանների համար՝ գունային տարբեր լուծումներով, տարբեր նյութերից պատրաստված և այլն։
Օրինակ՝ կարելի է ընտրել հայելային դռներ, որոնք ընդարձակում են տարածությունը կամ փայլատ ապակուց և պլաստիկայից պատրաստված դռներ։

 դռներ 2

Անվավոր դռներ ներկառուցված պահարանների համար

Անվավոր դռներն ունեն երկու համակարգ՝ կախովի և ռելսային։

 

Կախովի համակարգ

Կախովի համակարգի դեպքում ռելսերն ամրացվում են դռների վերին հատվածում։ Որքան ռելսերը շատ են, այնքան դռներն ավելի հեշտ են բացվում։

դռներ 3

Առավելությունները՝

  • Դրանք հեշտությամբ ամրացվում են ցանկացած նյութից պատրաստված դռներին
  • Դռները բացելու ծավալը բավականին լայն է
  • Այս համակարգով աշխատող դռներն անաղմուկ են բացվում

 

Թերությունները՝

  • Որոշ ժամանակ անց դները կորցնում են իրենց նախնական տեսքը, ծռվում են և այլն։
  • Այս դռներն իրենց կառուցվածքով ծանր են

 

Ռելսային դռներ ներկառուցված պահարանների համար

Ռելսային համակարգն ավելի հուսալի է՝ ի տարբերություն կախովի համակարգի, սակայն ժամանակի ընթացքում ռելսերը կարող են լցվել կեղտով ու պատվել փոշիով, ինչը կարող է հանգեցնել դռների հնեցմանը։

դռներ 4

Ռելսային համակարգի առավելությունները՝

  • Անկախ նրանից, թե դռներն ինչ նյութից են պատրաստված՝ քաշը բացելիս չի զգացվում
  • Ունեն կարգավորման պարզ համակարգ
  • Շարժվում են անաղմուկ
  • Հուսալի են ու անվտանգ

Միակ թերությունն այն է, որ ռելսերը հատուկ խնամք են պահանջում։

դռներ 5

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ