Ձմեռային այգի՝ բնակարանում

Տանը բույսեր պահելը ոչ միայն օգնում է օդը թարմ պահել, այլև նպաստում է տրամադրության բարձրացմանը: Միտք է առաջանում՝ ինչո՞ւ սեփական ձեռքերով ձմեռային այգի չստեղծել: Ձմեռային այգին կօգնի ազատվել դեպրեսիայից, կարգավորել նյարդային համակարգը: Եվ այսպես՝ եթե որոշել եք ձեռնարկել այդ գործը, ձեզ անշուշտ պետք կգան ներքոնշյալ խորհուրդները:                                                                                           

Ձմեռային այգու ստեղծման կանոնները

Սեփական ձեռքերով այգու կանաչապատումը լուըրջ ու գիտակցված որոշում է, քանի որ ոչ բոլոր բույսերն են օգտակար: Կան թունավոր բուսատեսակներ, ալերգեններ, բայց ծաղիկները նև ունակ են բազմազան դարձնել կյանքը՝ նոր զգացողություններով ու գույներով լցնելով առօրյա հանգիստը:

Սկսենք պարտադիր կանոններից:

Արևը

Այգին պետք է լավ լուսավորվի արևի լույսով: Կարելի է նաև ժլատ լուսավորությամբ անել, բայց այդ դեպքում համապապատասխան խավարասեր բույսեր պետք է ընտրվեն: Խորհուրդ է տրվում այգին ստեղծել լավ լուսավորված, միջանցիկ քամիներից, ցրտահարումից ու օդորակիչներից հեռու վայրում: Կարելի է աստիճանաբար բույսերն ընտելացնել թույլ լուսավորությանը: Պետք է պարբերաբար 2 ժամով դնել լավ լուսավորվող վայրում, որպեսզի բույսերն արագ հարմարվեն լուսավորության նոր գրաֆիկին:

Տնկարանը

Տնկարան ընտրելիս հարկ է ուշադրություն դարձնել նրանց, որոնք բույսերն աճեցնում են ձեր շրջանի կլիմային մոտ պայմաններում: Տնկարանը մի հիմնական խնդիր ունի՝ այն, որ բույսերն աճի խթանիչներով ու հատուկ պարարտացնող նյութերով են պահվում ու երբ դրանցով սնուցման ռեժիմը խախտվում է, կես տարուց բույսերը կարող են մահանալ:

Խնամքը

Բնակարանում ձմեռային այգու տեղադրությունը նախագծելիս միանգամից հաշվի պետք է առնել՝ որքան ժամանակ պետք է հատկացնեք դրան, քանի որ բույսերը մշտական ուշադրություն ու խնամք են պահանջում: Եթե բավարար ժամանակ չունեք, կարելի է ընտրել ոչ քմահաճ մշակաբույսեր, որոնք ամենօրյա խնամքի կարիք չունեն:                                                                     

Ընտրում ենք վայրը

Ոճաբանները խորհուրդ են տալիս հետևյալը:

  1. Նախապատվությունը տալ առավելապես լուսավորված վայրերի
  2. Լավագույն է համարվում հարավային կողմից բնական լուսավորությունը
  3. Արևմտյան և արևելյան կողմի բուսականությունն ավելի քիչ լույս կստանան, բայց փոխարենը թույլ կտան վայելել մայրամուտն ու արևածագը:
  4. Անհրաժեշտ բնական լուսավորություն կարելի է ապահովել առաստաղի լապտերների և ողջ առաստաղն ընդգրկող ապակե պատերի օգնությամբ:
  5. Թույլ լուսավորությունն իր առավելություններն է տալիս հարավային շրջաներում՝ կանխելով ջերմոցային էֆեկտը: Այս դեպքում ևս հարկ է արևապաշտպան միջոցներ, օդափոխություն ձեռնարկել, մեծացնել ջերմակուտակման ունակ մակերևույթների մակերեսը:
  6. Թեև հակացուցված չէ ցանկացած բնակտարածքում ջերմոց տեղադրել, սակայն ավելի լավ է հատուկ հատկացված սենյակում դա անել: Դա կապված է նրա հետ, որ բույսերի մեծ մասը ձմեռելու կարիք ունի: Այդ դեպքում հարավոր կլինի ձմռանը ջերմաստիճանը հասնել 14-16 կամ 18-200C-ի:                                               

Սկսում ենք քչից. աճեցնում ենք հազվագյուտ մշակաբույսեր ու սերմեր: Ցանկալի է սկսել ոչ քմահաճ, միամյա կամ արագ աճող բույսերից:

Ինչպես ընտրել ձմեռային այգու ոճը

  1. Ներկայումս ամենատարածված ժամանակակից ոճերից է համարվում ճապոնական այգին, որում համադրված են շքեղ ժողովրդական էկլեկտիկան ու էլեգանտ զսպվածությունը: Բույսերը մշակման կարիք գրեթե չեն զգում:                                                                                                                    
  2. Այգիների ոճերը տարբերվում են ըստ միկրոկլիմայի գոտիների և ըստ բույսերի ծագման՝ մերձարևադարձային կամ արևադարձային:
  3. Հատուկ հետաքրքրություն են ներկայացնում ցիտրուսային այգիները, որոնք ունակ են մթնոլորտը հիանալի բույրով լցնել տարվա ցանկացած ժամանակ:
  4. Դիզայն-նախագծի կազմումը սկսվում է գործառական գոտիների առանձնացումից և բոյսերի տեղադրման վայրի ընտրությունից:
  5. Խորհուրդ է տրվում լուսամուտներին մոտ տեղադրել մերձարևադարձային բույսերը, մի քիչ հեռու՝ արևադարձայինը, որոնց ցրված լույս է հարկավոր: հենց այստեղ են տեղադրում մինի ջրվեժը, որն օդի բնական խոնավեցուցիչ է ծառայում: dzmerayin-aygi-bnakaranum-5
  6. Բույսերի աճեցման համար ընտրում են կճուճներ ու տակառիկներ, իսկ տարեց մշակաբույսերի քանակի ավելացման դեպքում ընդունված է դրանք խմբերով տնկել և հասուն այգի ձևավորել:

Այգի՝ բնակարանում. հիմնական պահանջներն են՝

  1. Ջերմոցը պետք է գեղեցիկ, ծաղկուն ու բուրավետ լինի
  2. Արևադարձային տարբերակում դժվար է յոլա գնալ առանց արմավենիների ու էկզոտիկ բույսերի
  3. Սենյակում պետք է առողջ բարենպաստ մթնոլորտ ստեղծվի;
  4. Այգին պետք է լավ ձևավորել, որ այն անկարգ մոլախոտերի տպավորություն չթողնի: Տեսքը չպետք է փչացնեն նաև ծաղկամանների մարտկոցները:

  1. Նախապատվությունը տվեք փշատերևին՝ փոքր բրգաձև սոճուն, գիհուն, արաուկարիային, նոճուն
  2. Նոճին ու գիհին նաև լավ ձայնակլանիչ են. կարելի է դրանք տեղավորել լուսամուտին մոտ
  3. Ցերեուսն ու կրոտոնը «վերահսկում են» սենյակի մթնոլորտի իոնային բաղադրությունը                                                                                     

Սենյակը կարելի է վարակազերծել հետևյալ բույսերի օգնությամբ՝

  • քլորոֆիտում, մոնստերա, ասպարագուս, դրացենա, ֆիկուս, դիֆենբախիա, կիտրոնի ծառ, տույա, բեգոնյա:
  • Օդը կմաքրեն նիվենին և մրտենին:
  • Սուր վիրուսային վարակներից պաշտպանում է պեպերոմիան:
  • Օպունցիան և ալոեն պայքարում են սնկերի դեմ, իսկ լավագույնն այս դեպքում կլինի հայտնի կրասսուլան կամ «փողի ծառը»
  • Սենյակը թթվածնով առավելագույն կապահովի սենսիվերան
  • Խոնավությունը կարգավորում են ձարխոտը, ցիկլեմանը և մանուշակը
  • Մոծակներից, ճանճերից ու ցեցից պաշտպանող հատկություն ունեն գերանիումը, նարդոսը և եղեսպակը
  • սիգարետի ծխից օդը մաքրում է կլավիան:                                                                    

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ