Ինչպես կարել ձմռանը ջերմությունը պահող վարագույր
Երբ ցրտերն ընկնում են մենք կանգնում ենք էներգախնայման խնդրի առջև: Ինչպես հայտնի է, դռների կամ պատուհանների անցքերից սառը օդ է ներթափանցում, այդ իսկ պատճառով էլ, interier.am-ն առաջարկում է կարել այնպիսի վարագույրներ, որոնք կօգնեն բնակարանը տաք պահել:
Այդ վարագույրները բազմաշերտ են` պատուհանների չափով, իսկ կտորը՝ որքան հնարավոր է հաստ:
Ձեզ ենք ներկայացնում բնակարանը տաք պահող վարագույրներ կարելու համար անհրաժեշտ նյութերի և գործիքների ցանկը.
- Հատուկ ջերմահաղորդիչ նյութ (թաղիքի նման),
- Ոչ թափանցիկ կտոր,
- Մետր, մկրատ,
- Դեկորատիվ կտոր,
- Կարի մեքենա, թել ու ասեղ:
Ինչպես սեփական ձեռքերով վարագույր կարել
Վերցրեք պատուհանի չափերը և ըստ այդմ, կողմնորոշվեք, թե որքան կտոր է անհրաժեշտ վարագույրների համար (չմոռանաք կարաբաժինների մասին): Անհրաժեշտ է նաև նույն չափի ջերմահաղորդիչ նյութ վերցնել: Իսկ ոչ թափանցիկ ու դեկորատիվ կտորները պետք է այնպես հաշվարկել, որ յուրաքանչյուր կցակարի համար երկու սանտիմետր մնա:
Ոչ թափանցիկ և դեկորատիվ կտորները դիմային կողմով դեպի ներս ծալեք, այնուհետև 1.5-2 սմ եզրերից կարաբաժին թողնեք և երեք կողմից մեքենայով կամ ձեռքով կարեք: Պատյանը շրջեք և կարերն արդուկեք:
Պատյանի մեջ ջերմահաղորդիչ կտոր դրեք:
Խորհուրդ. Նախապես կարող եք շրջել պատյանը և կտորն այնպես տեղադրել, ինչպես բարձն եք հագցնում:
Բոլոր երեք շերտերն ամրացրեք գնդասեղներով, այնուհետև նախապես ավելորդ հատվածները ներս շրջելով կարեք չորրորդ կողմը:
Տաք վարագույրները պատրաստ են, մնում է դրանք ֆիքսել պատուհանի շրջանակի մեջ: Այս վարագույրներով սենյակն արդեն տաք կլինի 🙂