Ձողային կախովի առաստաղ. սարքավորման սխեմա և ինքնուրույն մոնտաժ

dzoxayin-kaxovi-arastaghner-15

Խոնավության բարձր աստիճան ունեցող տարածքներում ձողային կախովի առաստաղ տեղադրելն ամենահարմար տարբերակներից է։ Նպատակահարմար է ձողային առաստաղ տեղադրել բնակարանի խոհանոցային կամ լոգասենյակային տարածքում։ Բացի այդ, այս համակարգը տեղադրում են նաև գրասենյակներում, սրճարաններում, ռեստորաններում և առևտրային կենտրոններում։

Փաստարկներ՝ ձողային կոնստրուկցիաներ ընտրելու օգտին

Սկզբունքային սխեմա

Նախքան մոնտաժին անցնելը, անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է այն իրենից ներկայացնում։

ձողային-կախովի-առաստաղ-1

Այս ծածկույթի հիմքում ընկած են հատուկ պանելներ, որոնք իրար են միացած միջանկյալ պրոֆիլներով։ Պանելներն ամրանում են տարածքի ստարտային անկյուններում, որոնք մոնտաժվում են պատի մեջ։ Վերևի ամրակման համար պատասխանատու են կախոցների ձողերը։ Այս կոնստրուկցիան թույլ է տալիս, որ պատերի և առաստաղային ծածկույթի վրա ծանրաբեռնվածությունը հավասարապես բաշխվի։

Պանելներն ու միջակայքային պրոֆիլները պատրաստվում են ալյումինից։ Ձողային առաստաղները լոգասենյակում տեղադրելիս պատում են հատուկ փոշիանման ներկերով, իսկ որոշ դեպքերում պոլիուրետանային կամ պլաստիզոլային պաշտպանիչ խառնուրդներով։

Կան նաև ձողային փայտե առաստաղներ, բայց դրանք խոնավադիմացկուն չեն, գինն էլ բավականին թանկ է։ Որպեսզի կոնստրուկցիան ավելի ամուր լինի, պատրաստում են բարձր ածխածնային մետաղներից։

Ձողային կախովի առաստաղ. առավելություններն ու թերությունները

Առավելություններ

Կոնստրուկցիայի արտաքին տեսքն ի տարբերություն ներկած առաստաղի կամ պլաստիկե վագոնատախտակի շատ ավելի գեղեցիկ է, իսկ լուսավորությունը միացնելուց հիմնակմախքը չի երևում։ Քանի որ այն թեթև է, կրող պատերի և միջնապատերի վրա ավելորդ ծանրաբեռնվածություն չի ընկնում, բացի այդ հեշտ են տեղադրվում։ Առավելություններից է նաև այն, որ այդ առաստաղները հեշտ է խնամել և հերմետիկության բարձր աստիճան ունեն։ Եթե հարևանները ջրեն, ի տարբերություն այլ առաստաղների, այս տարբերակում, քիչ վնաս կկրեք, իսկ եթե ուզում եք ջրից հուսալի պաշտպանություն ունենալ, ավելի լավ է ձգովի առաստաղ ընտրեք, քանի որ այն ավելի շատ ջուր կարող է պահել։ Նաև հնարավոր է պոմպով հավաքված ջուրը քաշել և հանել` առանց կոնստրուկցիան քանդելու։

ձողային-կախովի-առաստաղ-2
    Լողավազանում մետաղական առաստաղի իտալական դիզայն

Թերություններ

Թերությունները հիմնականում կապված են բարձր արժեքի հետ, բայց հաշվի առնելով այն, որ դրանք 10 տարի ծառայելու են, այս պարագայում որակն արդարացնում է ծախսը։ Վերջիններս օգտագործվում են օդանավակայաններում, լողավազաններում, հյուրանոցներում, անգամ բուժհիմնարկներում և մանկապարտեզներում։ Ձողային առաստաղները տարբեր են լինում, օրինակ, Ալբես ընկերության առաստաղները սովորականի նման չեն, կորագծային են, կան նաև խորանարդաձև, v-անման, տափակ թիթեղների տեսքով ,խիստ գերմանական, նրբաճաշակ ֆրանսիական և իտալական դիզայնով առաստաղներ։

ձողային-կախովի-առաստաղ-3
Կորագծային տեսակները
ձողային-կախովի-առաստաղ-4
        v-անման
ձողային-կախովի-առաստաղ-5
գերմանական դիզայն
ձողային-կախովի-առաստաղ-6
Խորանարդաձև
ձողային-կախովի-առաստաղ-7
 Տափակ թիթեղների տեսքով

Մոնտաժի տեխնոլոգիա

Գնում եք դետալները

Սովորաբար, ալյումինե պրոֆիլները տարածքի չափերին համապատասխան են պատվիրում։ Այժմ կան նաև ունիվերսալ դետալների հավաքածուներ, բայց դրանք մեծամասնությամբ կտրելու կարիք են ունենում։ Պատրաստի հավաքածուները, սովորաբար, լինում են փոքր տարածքների համար` լոգասենյակ կամ սանհանգույց (1,5 քառակուսի մետր, 2.55 քառակուսի մետր, 4 քառակուսի մետր)։ Մոդելն ընտրելիս կողմնորոշվեք նաև ըստ արտադրող ընկերության։ Այժմ ռուսական առաստաղներն էլ, գրեթե ոչնչով չեն զիջում արտասահմանյան արտադրության առաստաղներին։

Նախքան կոնստրուկցիան պատվիրելը չափումներ արեք և դրան գումարեք 2-3 սմ, որը հետո անհրաժեշտության դեպքում կարող եք կտրել։ Եթե սենյակը ոչ ստանդարտ ձև ունի, լավ կլինի պրոֆեսիոնալ չափագրողը չափերը վերցնի։ Պանելների գույնն ընտրեք  ըստ  ճաշակի։

 

ձողային-կախովի-առաստաղ-9

Գծանշում և մոնտաժ

Մոնտաժի տարբերակը, կախված թե ինչ եք ընտրել, կարող է տարբերվել: Oրինակ, ոչ բոլոր տեսակների դեպքում է պետք միջանկյալ ձողեր տեղադրել, կան դեպքեր, որ պետք է երկու պանելների միջև անցք թողնել։ Բոլոր տեսակի ձողային առաստաղները հավաքվում են նույն սխեմայով։ Առաջին փուլը գծանշումն է.

Տարածքի պատի վրա հիմնական գիծ ենք անցկացնում, որով էլ պետք է տեղադրումն անել։ Ծածկույթից օպտիմալ հեռավորությունը պետք է 100-150 մմ լինի։ Որպեսզի ծածկույթը հավասար լինի, հիմնական գիծը պետք է ձգվի ամենացածր անկյունից։ Եթե պլանավորում եք լուսամփոփներ տեղադրել, ապա պետք է նշագծումը ևս 100 մմ իջեցնել։ Պետք է նաև հաշվի առնել ներկառուցված լուսամփոփների բարձրությունը, որպեսզի դրանք հեշտությամբ մտնեն։ Գծանշելու համար հարթաչափ է պետք, ընդ որում լավ կլինի լազերային կամ հիդրոհարթաչափ լինի։

Այնուհետև անցնում ենք տեղադրմանը.

dzoxayin-kaxovi-arastaghner-12Ճակատային պրոֆիլը դնում ենք հիմնական գծի վրա։ Բետոնի գլխադիրով հորատիչով 6 մմ տրամագծով և առնվազն 50 մմ խորությամբ ամրակման անցքեր ենք փորում։ Պլաստիկե խցաբութակները մտցնում ենք անցքերի մեջ և ստարտային պրոֆիլը պտուտակների օգնությամբ ամրացնում ենք։ Խոհանոցի պանելներն ամրացնելիս, երեսպատման սալիկը ծակելու կարիք է առաջանում։

Կախոցներն ամրացնում ենք առաստաղային ծածկույթի վրա: Եթե ծածկույթի մակարդակը 10-15 սմ իջնում է, օգտագործում ենք մետաղական թիթեղներ, իսկ եթե ավելի շատ է իջնում,  կեռիկներով պողպատե ձողեր։

Կախոցներին ենք ամրացնում կրող ձողերը` ատամներով դեպի ներքև։ Անհրաժեշտության դեպքում ձողերի երկարությունը կտրում ենք։ Կրող ձողերի եզրերը մտցնում ենք ճակատային պրոֆիլի մեջ։ Որոշ մոդելների վրա անհրաժեշտ է փոքրիկ կտրվածքներ անել։

Այնուհետև սկսում ենք ձողերը հավաքել.

dzoxayin-kaxovi-arastaghner-13
Միջանկյալ ձող:

Եթե առաստաղը մետաղական է, ձողային պրոֆիլը սղոցով անհրաժեշտ չափով կտրում ենք։ Փայտե և պլաստիկե պանելներն էլեկտրական նրբասղոցով լավ մշակվում են։ Կտրված պանելներն ու միջանկյալ պրոֆիլները հաջորդաբար բարձրացնում ենք առաստաղի վրա և կախիչներով ամրացնում ձողերի վրա։

Պանելների ճակատները մտցնում ենք պատի մեջ ամրացված անկյունակի մեջ կամ էլ П-անման պրոֆիլի մեջ։ Վերջին պանելը շատ հաճախ կտրելու անրաժեշտություն է առաջանում։ Պետք է այն տեղադրել ճակատային տարրի մեջ, որպեսզի նորմալ տեսք ընդունի։

dzoxayin-kaxovi-arastaghner-14
Ցանց-անջատիչներ:

Եզրափակիչ փուլը լուսավորության տեղադրումն է.

էլեկտրալարերը դուրս ենք բերում  նախապես արված անցքերից և միացնում ներկառուցվող լույսերին։ AL/R տիպի լուսամփոփների տեղադրման  համար հատուկ ցանց-անջատիչներ կան։ Կարելի է օգտագործել նաև սովորական ներկառուցվող լույսեր. դրանց անցքերը կարելի է անել գայլիկոնիչի հատուկ գլխադիրով։

Խոհանոցում կամ լոգարանում ձողային առաստաղ հավաքելիս պետք է ուշադիր հետևել իրականացվող գործողությունների որակին։ Եվ եթե ամեն ինչ ճիշտ ենք արել, կստացվի շատ գեղեցիկ, հուսալի և պրակտիկ  կախովի առաստաղ։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ