Էկոխոհանոց․ առանձնահատկությունները
Շատերն են խոսում էկոլոգիականությունից, մաքրությունից, մինչդեռ ոչինչ չեն անում այդ միջավայրն ապահովելու համար։ Ի՞նչ անել էկոխոհանոց ունենալու համար։
Էկո ոճը ոչ միայն նորաձև ուղղություն է դիզայնում, այլև ապրելակերպ։
Ահա մի քանի կարևոր պայման․
Բնական գույներ
Էկոոճի գունապնակը ներառում է այնպիսի գույներ, որոնք կան բնության մեջ։ Դրանք են փայտի, քարի, խոտի, ջրի գույները։
Ոճը ենթադրում է մաքրություն, թեթևություն ու բնականություն։
Ոչ մեծ սենյակները տեսողական առումով ընդարձակելու համար օգտագործվում է սպիտակ գույնն իր բոլոր երանգներով։
Լույս և տարածություն
Ոչինչ այնքան բնականություն չի հաղորդում բնակարանին, որքան արևի լույսը։
Խոհանոցը հարդարելով էկո ոճով՝ առաջնորդվեք մինիմալիստական սկզբունքով։ Մի ծանրաբեռնեք այն ավելորդ կահույքով, պատուհանները հարդարեք թափանցիկ վարագույրներով, բամբուկե շերտավարագույրներով կամ կարող եք ընդհանրապես հրաժարվել դրանցից, ինչպես սկանդինավյան ոճի դեպքում է։
Քանի որ ոճի հիմքում ընկած է վերադարձ դեպի բնությունը սկզբունքը, ուստի կահույքի ու մնացած դեկորների նյութերը նույնպես պետք է լինեն բնական։
Ահա նյութերի ցանկը՝
- Փայտ
- Քար
- Ապակի
- Կավ
- Գործվածք
Այսօր բնական նյութերից բացի, կարելի է օգտագործել նաև արհեստական, բայց ոչ վնասակար նյութեր։ Դա կարող է լինել երկակի մշակված պլաստիկան, E 1 դասի ՄԴՖ, ակրիլ և այլն։
Պատեր և առաստաղ
- Հարդարման տարբերակները բազմաթիվ են՝
- Ֆակտուրային սվաղ
- Փայտե դրվագատախտակներ
- Պաստառներ բնական նախշերով կամ առանց նախշերի
- Սալիկներ և քար խոհանոցային գոգնոցի համար