Դիզայնում եռաչափ (3D) պանելներ օգտագործելու հինգ միտում
Ներկայացնում ենք դիզայնի և ինտերիերի մի քանի տարածված միտումներ:
Black and White
Այս ոճի ինտերիերն առանձնահատուկ ազնվատոհմիկ տեսք է ունենում: Ժամանակակից դիզայներներն ակտիվորեն օգտագործում են սև ու սպիտակ ռելիեֆային պանելներ՝ հմտորեն շեշտադրումներ անելով ու ստեղծելով ցնցող դիզայն:
Old Style
Այսօրվա նորաձևության միտումներից մեկը հնաոճ ինտերիերն է: Փայտե ֆասադներն ինտերիերին հաղորդում են 19-րդ դարի գրադարանի տեսք: Այսպիսի ինտերիերի կարևոր առավելություններից է նաև համաչափությունը, որը վերաբերում է ոչ միայն ձևավորմանը, այլև պլանավորմանը:
Only Gold
Ռելիեֆային ոսկեզօծ եռաչափ պանելները կարող են ընդգրկվել փոքր տարածության մեջ և միաժամանակ չծանրաբեռնել ինտերիերը:
Մոդեռն
Մոդեռն՝ նշանակում է անհամաչափություն, լավ մտածված քաոս, ու դա վերաբերում է թե՛ երեսպատմանը, թե՛ առավել արմատական տարրերին: Ինտերիերում օգտագործվում են ռելիեֆային 3D պանելների ներդաշնակ գույներ՝ սուրճի, մոխրագույնի, բաց մանուշակագույնի, կաթնագույնի երանգներով:
Փայտ և բնական նյութեր
Դե իսկ փայտ ու բնական նյութեր օգտագործելով՝ շքեղ ու մնայուն ինտերիեր կարող եք ստանալ 🙂