Ինչպես ապահովել երեխաների անվտանգությունը խոհանոցում

Խոհանոցն ամենավտանգավոր վայրն է համարվում երեխաների համար։ Interier.am-ն առաջարկում է բոլոր մայրիկներին ծանոթանալ այն բոլոր վտանգներին, որոնք սպառնում են երեխաների անվտանգությանը։

Վնասակար սնունդ

Նույնիսկ սնունդը շատ վտանգավոր է երեխաների համար, եթե չի համապատասխանում երեխայի տարիքին։ Բացի այդ, սնունդը կարող է նաև ալերգիա առաջացնել։
Հիշեք՝ որքան վտանգավոր է սնունդը, այնքան ավելի բարձր տեղում պետք է այն պահպանել։

խոհանոցային վտանգներ

Աղբաման կամ աղբի տոպրակներ

Աղբամանը արգելված տարածք է և այդ իսկ պատճառով շատ հետաքրքիր երեխաների համար։ Այն պետք է ամուր փակել․երեխաները պետք է հեռու լինեն նաև աբի համար նախատեսված տոպրակներից, որոնք ևս վտանգավոր են։
Ընտրում ենք հատուկ կոնտեյներներ աղբի համար սովորական աղբամանի փոխարեն ու փորձեք այն բավականաչափ հեռու պահել երեխաներից։

խոհանոցային վտանգներ 2

Հիգիենա

Մանկական սպասքը պետք է առանձնանա հատուկ խնամքով։ Դրանք պետք է լվանալ տաք ջրով մանրէներից ազատվելու համար։

խոհանոցային վտանգներ 3

Մաքրող միջոցներ

Տարատեսակ շշերով ու տարաներով գունավոր հեղուկները գրավում են երեխաների ուշադրությունը։ Անիմաստ է երեխաներին բացատրել, որ չի կարելի խմել նման նյութերը։ Միակ տարբերակը դրանք երեխաների աչքից հեռու տեղ դնելն է։
Մաքրող միջոցները կարելի է լցնել սպիտակ ու աչք չզարնող տարաների մեջ, որոնք ամուր փակվում են ու թեթևակի շարժումի դեպքում պատահական չեն բացվում։

խոհանոցային վտանգներ 4

Սփռոցներ

Սփռոցներն իսկական սպառնալիք են երեխաների համար։ Երեխան կարող է պատահականորեն քաշել այն ու վտանգի ենթարկել իրեն։ Նման խնդրից խուսափելու համար սփռոցների փոխարեն փորձեք օգտագործել պլաստիկե կամ սիլիկոնե ներդիրներ։

խոհանոցային վտանգներ 5

Դանակներ, պատառաքաղներ և այլ սուր առարկաներ

Ծնողների համար սրանք ամենավտանգավոր իրերն են։ Դրանք պետք է թաքցնել երեխաներից, բայց արդեն 1,5-2 տարեկանում երեխաները պետք է ծանոթանան դրանց։

խոհանոցային վտանգներ 6

Ջեռոց, գազօջախ

Սրանք ևս խոհանոցային ամենավտանգավոր իրերի ցանկում են։ Այրվածքներ ստանալու վտանգն այս դեպքում շատ մեծ է։ Այդ իսկ պատճառով շատ ավելի հարմար է գազօջախը փոխարինել էլեկտրականով ու խուսափել վտանգներից։

խոհանոցային վտանգներ 7

Կենցաղային տեխնիկայի լարեր

Երեխաներին ամեն ինչ հետաքրքրում է․ այդ իսկ պատճառով լարերը պետք է հեռու լինեն նրանց աչքից։ Վարդակները պետք է մոտ գտնվեն կենցաղային տեխնիկային, որպեսզի չանցկացվեն սենյակի երկայնքով ու ոտքի տակ չընկնեն։ Կամ նախապատվությունը պետք է տալ կարճ լարերով տեխնիկաներին։

խոհանոցային վտանգներ 8

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ