Էթնիկ տարրերը ինտերիերի դիզայնում

Մեզ շրջապատող բոլոր իրերն օժտված են մեծ էներգիայով հատկապես եթե ժողովրդական տարրեր են պարունակում։ Օրեցօր արմատներին վերադառնալու ավանդույթը ավելի լայն տարածում է գտնում։ Դա պատահական չէ, քանի որ հնություն ունեցող իրերը գրավում են մարդկանց ուշադրությունն իրենց գունային լուծումներով։
Interier.am-ը ներկայացնում է էթնիկ տարրերի դերը դիզայնում ու ինտերիերի հարդարման մեջ։
էթնիկ 1
Էթնիկ ոճն իր մեջ ներառում է մշակույթի ողջ յուրօրինակությունը՝ վարքը, կրոնը, սովորույթները, պարերը, երաժշտությունը և այլն։ Էթնիկ տարրերն ինտերիերում դրսևորվում են կահույքի, աքսեսուարների, գործվածքեղենի նախշերի և այլնի միջոցով։
էթնիկ 2
Էթնիկ տարրեր կարող են լինել երկրաչափական պատկերներում, բույսերի ու կենդանիների պատկերներում։ Դրանք կարող են լինել տարբեր ձևերի, գույների ու նախշերի։ Այս ոճը պետք է զգուշորեն կիրառել, քանի որ վտանգ կա, որ բնակարանը կարող է վերածվել ժողովրդական արվեստի թանգարանի։ Կարելի է շեշտը դնել ընդամենը մի քանի տարրերի վրա, որպեսզի լինի աչքին հաճելի ու ոչ ձանձրալի։
էթնիկ 3
Չի կարելի միախառնել երկու տարբեր մշակույթներին պատկանող էթնիկ տարրեր։ Դա կարող է լինել ծիծաղելի։
Էթնիկ իրերն ինտերիերում
Աշխարհի բոլոր մշակույթների հիմքում ընկած է կերամիկական ու ապակե իրերի կիրառումը։ Այդ նյութերից պատրաստում են ոչ միայն սպասք ու զարդարանքներ, այլև կահույքի տարրեր։ Ցանկացած ինտերիերում հեշտությամբ ներմուծվում են փայլուն կերամիկայից շագանակագույն և կարմրաշագանակագույն, ինչպես նաև գունավոր ապակուց պատրաստված սպասքը։
էթնիկ 4
Ցանկացած միագույն նկար գեղեցիկ է դառնում էթնիկ տարրերով գունավոր ու փոքրիկ գորգերի ուղեկցությամբ։
էթնիկ 5
Եթե ինտերիերն աչքի է ընկնում միապաղաղությամբ, ապա կարելի է համարձակորեն օգտագործել հին իրերը, ավելացնել բուսական ու երկրաչափական նախշերն ու պատկերները։
էթնիկ 6
Եթե ինտերիերը թվում է չափազանց ձանձրալի, համապատասխանեցնելով սենյակի ոճին՝ կարելի է կիրառել աֆրիկյան դիմակներ, ճապոնական հովհարներ, հնդկական արձանիկներ և այլն։
էթնիկ 7
Դեկորներն ու լուծումները տարբեր են ու անկրկնելի։ Փորձեք ինտերիերին թարմություն ու նոր գույն հաղորդել Ձեր իսկ մտահղացումներով։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ