Պատրաստում ենք էթնիկ ոճի ձեռագործ ծաղկաման

patrastum-enq-caxkaman-5

Գործվածքի կտորներից հյուսված թելերով կարելի է տարբեր աքսեսուարներ պատրաստել: Այս անգամ էթնիկ ոճի ծաղկաման ենք պատրաստելու: Պատրաստումը շատ հեշտ է և այն կարող է պատրաստել նույնիսկ երեխան:

Պահանջվող նյութեր և գործիքներ

  • Ծաղկամանի համար համապատասխան չափսի պլաստիկե տարա կամ ապակե բանկա,
  • Գործվածքի կտորներից հյուսված թել,
  • Սոսնձի թերմոատրճանակ,
  • Սոսինձ:

patrastum-enq-caxkaman-1

Պատրաստում ենք էթնիկ ոճի ձեռագործ ծաղկաման

Ուշադրություն. տաք սոսնձի հետ աշխատելիս պետք է պահպանել անվտանգության կանոնները, ուստի երեխաները պետք է աշխատեն մեծերի հսկողությամբ:

Անհրաժեշտ է 4 մետր այսպիսի թել:

patrastum-enq-caxkaman-2

Պլաստիկե տարայի վերին եզրին թերմոատրճանակով սոսնձեք թելի ծայրն ու սկսեք պարուրաձև փաթաթելով ցած իջնել: Թելը փոքր միջակայքերով ամրացրեք պլաստիկե տարային:

patrastum-enq-caxkaman-3

Պլաստիկե տարայի ողջ մակերևույթը ծածկեք գույնզգույն թելով, իսկ ավելացած մասը կտրեք: 

Յուրահատուկ ծաղկամանը պատրաստ է, կարելի արդեն ծաղիկ տնկել 🙂

 patrastum-enq-caxkaman-4

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ