Եվրանորոգում
Եթե ցանկանում եք տանը եվրանորոգում անել, ապա պետք է բնակարանում շատ բաներ փոխեք, բնակարանի վերանախագծում անեք, որոշակի ոճի կահույք գնեք, իսկ որ ամենակարևորն է պետք է պրոֆեսիոնալ դիզայներ հրավիրեք, ով գրագետ լուծում կառաջարկի տարածքի, լուսավորության, նախագծման, գույների, վարդակներից մինչև կահույքի դասավորության հարցերում:
Դիզայների օգնությամբ դուք ճիշտ ընտրություն կանեք:
Ինտերիերի հարցում կողմնորոշվելուց հետո գալիս է նյութերի ընտրության հարցը, այդտեղ ևս մասնագետ է հարկավոր, որպեսզի ծախսը չկրկնապատկվի: Վերանորոգման ամբողջ ընթացքում դիզայները պետք է մշտապես Ձեր կողքին լինի և վերահսկի աշխատանքները:
Վերանախագծում
Վերանորոգման սկիզբը վերանախագծումն է, և դիզայն նախագծից կախված՝ պատերը քանդելու և նոր պատեր բարձրացնելու անհրաժեշտություն կարող է առաջանալ: Մասնագետները այդ գործը 1-1.5 օրում գլուխ կբերեն:
Էլեկտրական աշխատանքներ
Այնուհետև պետք է անցնել էլեկտրական աշխատանքներին. լավ կլինի բոլոր լարերը ստուգեք և անհրաժեշտության դեպքում էլեկտրիկ հրավիրեք, ով հին լարերը նորով կփոխարինի:
Սանտեխնիկական աշխատանքներ
Հասանք սանտեխնիկներին: Վերանորոգման այս փուլում լավ կլինի սանտեխնիկ հրավիրել, որպեսզի բոլոր հին խողովակները նորով փոխարինի, անհրաժեշտության դեպքում լոգարանը, զուգարանակոնքը և լվացարանը փոխի: Դա ընդամենը 1 ժամ կտևի:
Առաստաղը և պատերը
Եվ այսպես, բոլորր կեղտոտ աշխատանքներն ավարտեցինք, անցնում ենք վերանորոգմանը: Վերանորոգումն անում են վերևից ներքև հաջորդականությամբ՝ առաստաղ, պատեր և վերջում հատակը: Եթե պատերն ու առաստաղը հարթ են, ապա վերանորոգման այդ փուլը 3 օր է տևելու, սակայն եթե հարթեցնելու կարիք կա, ապա դա շատ աշխատատար և երկար գործ է:
Հատակ
Եթե բնակարանի հատակը հին է, ապա փոխելու կարիք կա: Դա 1-2 օր կտևի: Հատակին սալիկ կամ գորգային ծածկույթ նախատեսելու դեպքում, նախապես օրգալիտ (ДВП-ՓԹՍ փայտաթելքային սալիկ) տեղադրեք: Հյուրասենյակի համար մանրահատակն է հարմար, իսկ ննջասենյակի համար՝ գորգային ծածկույթը:
Խոհանոց և լոգասենյակ
Սալիկապատումը սովորաբար 1-2 օր է տևում՝ կախված տարածքից: Խոհանոցում պաստառնեռ մի փակցրեք, ավելի լավ է պլաստիկե պանելներ տեղադրեք:
Վերանորոգումը թանկ հաճույք է, հատկապես, եթե ամեն ինչ ըստ կարգի եք անում՝ դիզայներ, շինարարական բրիգադ, պատրաստի ինտերիեր: Բայց այս դեպքում, կարող եք հանգիստ լինել, որ հաջող ներդրում եք արել և Ձեր վերանորոգումը եվրոստանդատին համապատասխան է: