Ֆուտուրիստական ոճն ինտերիերում

ֆուտուրիստական ոճ 2

Մեր տատիկները չէին կարող անգամ պատկերացնել, թե ինչ է սպասվում ապագայում, այսինքն՝ մեր այսօրվա ներկայում։ Տեխնոլոգիական զարգացման դարաշրջանում ստեղծվում են բազմաթիվ ոճեր, որոնք նորարարական շունչ են բերում։
Առաջարկում ենք ծանոթանալ 20-րդ դարի ամենաաղմկարար ոճերից մեկի՝ ֆուտուրիզմի դրսևորումներին ինտերիերի դիզայնում։
Ֆուտուրիստական ոճը ծնունդ է առել դեռևս 20-րդ դարում։ Այս ուղղության ծագումը պայմանավորված էր գիտատեխնիական առաջընթացով։ Այն մուտք է գործում ինչպես արվեստի տարբեր ճյուղերի, այնպես էլ ինտերիերի դիզայնի մեջ։

Ֆուտուրիստական ոճի գլխավոր առանձնահատկություններն են՝ էներգիա, արագություն, շարժում և բնազդ։

ֆուտուրիստական ոճ 1

Դիզայնում այս ոճը ձևավորվել է 20-րդ դարի կեսերից։ Հիմքում ընկած է հինը մոռանալու և նորը ստեղծելու գաղափարը։ Եթե նայենք նման ոճով հարդարված բնակարանները, ապա կզգանք ապագայի շունչը։
Բնակարանները հարդարվում են գերնորաձև ու գերժամանակակից տեխնոլոգիաներով։ Լուծումները բարդ են, հետաքրքիր ու միևնույն ժամանակ զերծ են ավելորդություններից։ Կահույքը, դեկորներն ու տեխնիկան պատրաստված են բոլորովին այլ՝ նորարարական լուծումներով։
Ֆուտուրիզմը չի ընդունում ավելորդ նախշեր։ Կահույքը տեղադրվում է ազատ տարածության մեջ՝ կոտրելով բնակարանի հարդարման ավանդական պատկերացումները։

ֆուտուրիստական ոճ 3

Ֆուտուրիստական ոճով հարդարված բոլոր սենյակներն ունեն մեկ առանձնահատկություն՝ դրանք հիշեցնում են ոչ մեծ ու գաղտնի լաբորատորիաներ կամ գրադարաններ։
Թվում է՝ թե այսպիսի բնակարաններում ապրել հնարավոր չէ, քանի որ հարմարավետ չէ։ Բայց ընդհակառակը այն նոր մտքերի, գաղափարների ու ներշնչանքների ստեղծման հիանալի վայր է։

 

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ