Գեղեցիկ առաստաղ հեղուկ պաստառների միջոցով

hexuk-arastagh-1

Այս անգամ մենք կանդրադառնանք հեղուկ պաստառներին, որոնք շուկայում համեմատաբար նոր են հայտնվել։

Արժե հատուկ ուշադրություն դարձնել հեղուկ պաստառների յուրահատկություններին և օգտագործման տեխնոլոգիային։

Հեղուկ պաստառների տարատեսակները

Առանձնանում են հեղուկ պաստառների 3 տեսակներ.

  • Մետաքսե: Այս տեսակի պաստառները պատրաստված են բացառապես մետաքսից, գույնը չեն փոխում նույնիսկ երկար ժամանակ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության դեպքում, իսկ հիմնական թերությունը բավականին թանկ արժեքն է։
  • Ցելյուլոզային: Սա բյուջետային տարբերակ է, որը բաղկացած է ներկած ցելյուլոզային թելքերից։ Այն հարմար է օգտագործել միջանցքներում, նախասենյակներում և այլն։ Վերջիններս մատչելի են։
  • Կոմբինացված: Այս տարբերակը հիմնականում բաղկացած է ցելյուլոզայից և մետաքսի խառնուրդից։

Իսկ ինչ վերաբերում է գույնին և տեսքին, ընտրությունը մեծ է և հարդարելուց խնդիրներ չենք ունենա։

hexuk-arastagh-2

Տեխնոլոգիական գործընթաց

Նախապատրաստում

Առաստաղի հարդարումը հեղուկ պաստառներով 3 փուլով է կատարվում. մակերևույթի նախապատրասոտւմ, հարդարման խառնուրդի պատրաստում, պաստառապատում և չորացում:

  1. Բնակարանի հատակն ու կահույքը ծածկում ենք պոլիէթիլենով։ Հնարավորության դեպքում լավ կլինի վերանորոգվող սենյակն ամբողջությամբ ազատել։
  2. Առաստաղի մակերևույթը մաքրում ենք մինչև հիմք, կամ մինչ ուղիղ ծեփամածկային շերտի հասնելը։
  3. Եթե մակերևույթը ներկված է եղել ջրաէմուլսիոն կամ ակրիլային ներկով, ապա պետք է ընդամենը հանել թեփոտված հատվածները։
  4. Խոշոր ճաքերը մածիկով լցնում ենք և քերիչով հարթեցնում։
  5. Գլանիկով կամ լայն վրձնով նախաներկային խառնուրդ ենք քսում։
  6. Քանի դեռ նախաներկը չորանում է, պատրասոտւմ ենք առաստաղի խառնուրդը։

Պատրաստում ենք խառնուրդը

Երբեմն պատերի և առաստաղի խառնուրդը վաճառվում է պատրաստի վիճակում, սակայն հաճախ գնում ենք չոր փոշի, որն անհրաժեշտ է բացել ջրով։

Պատրաստման եղանակը.

Մեծ մաքուր տարայի մեջ ջուր ենք լցնում, փաթեթի պարունակությունը լցնում ենք ջրով լի տարայի մեջ և լավ խառնում։ Խառնուրդը 12 ժամ թողնում ենք, որպեսզի սոսնձվող բաղադրիչներն ուռչեն։ 12 ժամ հետո կրկին խառնում ենք ու անհրաժեշտության դեպքում պիգմենտներ և նյութկազմվածքային հավելումներ ավելացնում։

Ուշադրություն: Չաչրժե օգտագործել եռացած կամ շատ սառը ջուր: Ամենաճիշտ տարբերակը սենյակային ջերմաստիճանի ջուրն է։

Արդյունքում պետք է ստանանք համասեռ և կպչուն զանգված։ Հեղուկ պաստառները պետք է քսել անմիջապես, որպեսզի չորանալու և կրկին թրջելու արդյունքում նյութի հատկությունները չփչանան։

Պաստառները սոսնձում ենք հիմքին

Արհեստավարժ վարպետերը հեղուկ պաստառները առաստաղին են քսում ներկացրիչով։ Այդ դեպքում, քսելուց հետո խառնուրդը պետք է գլանիկով հարթեցնել։ Սակայն, քանի որ, ինքներս ենք պաստառները սոսնձելու, ավելի հեշտ կլինի հարդարումը ձեռքով անել, առավել ևս, որ այդ գործընթացն ավելի հեշտ է, քան դեկորատիվ սվաղապատումը:

Հարդարման համար պետք է օգտագործել ծեփակ և պլաստիկե կամ մետաղական քերիչ։

Արդեն ուռած խառնուրդը տարայից վերցնում ենք, քսում առաստաղին և հավասարապես 1-4 մմ շերտով տարածում։ Մակերևույթը հարթ քերիչով հավասարեցնում ենք և քսում հաջորդ չափաբաժինը, հետևելով, որ տարածքների միջև ընկած սահմանները չերևան։ Դեկորատիվ թելքերի դիրքը կախված է հարթեցման ժամանակ շարժումների ուղղությունից։

Հաջորդ երկու օրերի ընթացքում տեղի է ունենում սոսնձի պոլիմերացում, այդ իսկ պատճառով էլ պաստառների վրա մեխանիկական ծանրաբեռնվածություն չպետք է գործադրել։

Հեղուկ պաստառներ քսելը բավական հեշտ է, քանի որ նյութը շատ լավ է կպչում մակերևույթներին։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ