5 գեղեցիկ ու արտասովոր այգիներ, որոնք ապշեցնում են դիտողներին

Երբևէ տեսե՞լ եք ուղղահայաց այգիների տեսք ունեցող շենքեր, որոնք պատկերներ ու մարգագետիններ են հիշեցնում։
Interier.am-ը ներկայացնում է աշխարհի 5 ամենատպավորիչ  ու արտասովոր այգիները։

L’Oasis D’Aboukir

արտասովոր այգի 1
Սա Պատրիկ Բլանկի նախագծած այգին է, որը Փարիզյան շենքերից մեկը վերածել է իսկական արվեստի ստեղծագործության։ Շենքի պատին աճեցված է 237 տեսակի շուրջ 7600 բույս։

 

Կանաչապատ թանգարան Փարիզում

արտասովոր այգի 2

Ահա ևս մի գեղեցիկ շենք-այգի Փարիզում։ Սա ևս Պատրիկ Բլանկի աշխատանքներից է, ով փորձել է թանգարանի ճակատային մասի 800 մ2 տարածքում աճեցնել 15000 բույս։

 

Հյուրանոց Մեքսիկայում

արտասովոր այգի 3

Մեխիկոյի բանուկ փողոցներից մեկում կա մի հյուրանոց, որի պատերից մեկը վերածվել է ուղղահայաց այգու։ Բակի կանաչ պատը ստեղծում է թարմության և բնությանը մոտ լինելու տպավորություն։

 

Նորաձևության սրահ Կալիֆոռնիայում

արտասովոր այգի 4

Նորաձևության այս սրահը կարող է պարծենալ տպավորություն գործող կանաչ պատով։ Բուսածածկ պատերը այգու տպավորություն են ստեղծում, ինչը մաքուր օդ և թարմություն է ապահովում շենքի ներսում։

արտասովոր այգի 5
Ուղղահայց ագիներ կարելի է ունենալ նաև բնակարանում։ Տեսեք, թե որքան գեղեցիկ ու օրիգինալ է կանաչով պատված բնակարանը։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ