Գեղեցիկ դիզայն փոքր բնակարանների համար

bnakarani-design-1

Փոքր բնակարանում վերանորոգում սկսելիս հաճախ խնդիրների առջև ենք կանգնում։ Այս անգամ մենք կներկայացնենք՝ ինչպես փոքր բնակարանները դարձնել հարմարավետ ու գեղեցիկ։

Բնակարանի դիզայն. մեծացնում ենք տարածությունը

Փոքր բնակարանների ինտերիերը նախագծելիս, պետք է այնպես անել, որ բոլոր տարրերը սենյակը ընդարձակեն։ Շատերը խուսափում են մուգ գույներից և փայլուն մակերևույթներից, որպեսզի սենյակը չճնշի, սակայն կան նաև հակառակն ապացուցող օրինակներ` պարզապես պետք է ամեն ինչ չափի մեջ անել։

bnakarani-design-2

Փոքր բնակարանի վերանորոգման մի  քանի հիմնական օրենքներ.

Փոխեք նախագիծը։ Քանդեք հյուրասենյակն ու խոհանոցը բաժանող միջնապատը, սովորական դռները շարժական դռներով փոխարինեք, կամ ընդհանրապես հանեք։ Թեթև միջնապատերի, դարակաշարերի, պահարանների, կոնտրաստային գույների և վարագույրների միջոցով գոտիավորեք տարածությունը։

bnakarani-design-4

Հայելիների միջոցով տարածքն ընդարձակելն ամենալավ միջոցներից է։ Հայելային մակերեսներ կարելի է կիրառել պատերի, դռների, պահարանների և անգամ առաստաղի վրա։

Փոքր սենյակները լուսավորելու համար մեծ ջահեր մի օգտագործեք։ Լավ կլինի ներկառուցված լուսամփոփներ, լուսադիոդային լուսավորություն կիրառել, ուղղորդված լույս, որպեսզի յուրաքանչյուր գոտին առանձին լուսավորվի։ Առատ լուսավորությունը փոքր սենյակին ջերմություն և պայածառություն կփոխանցի  և տարածքը տեսողականորեն  կմեծացնի։

Հնարավորինս քիչ դեկոր և առավելագույն ֆունկցիոնալություն։ Դա չի նշանակում, որ պետք է ամեն ինչ լինի մինիմալիզմի ոճով, բայց ծանր գորգերից և  վարագույրներից պետք է հրաժարվեք։ Դա վերաբերում է նաև մանր հուշանվերներին և արձանիկներին։ Փոքր բնակարանները կարող են լինել հայ տեքի, մինիմալիզմի, կոնստրուկտիվիզմի, մոդերնիզմի, սկանդինավյան կամ ճապոնական ոճերի մեջ։

Պարբերաբար մաքրություն արեք և ազատվեք անպետք իրերից։ Իրերը պահելու համար ավելի լավ է ներկառուցված պահարան ունենալ:

Ցանկալի է, որ վարագույրները թափանցիկ լինեն, որպեսզի սենյակն ավելի լուսավոր լինի։ Լավ կլինի վերջիններս փոխարինել շերտավարագույրներով կամ հռոմեական վարագույրներով, որոնք ցերեկը հնարավոր կլինի ամբողջությամբ բացել։

bnakarani-design-5

Փոքր բնակարանի դիզայն. գունային լուծումներ

Փոքր բնակարանները վերանորոգելիս, ընդհանուր ֆոնը պետք է թողնել բաց գույների մեջ, իսկ շեշտադրելու համար վառ կամ մուգ գույներ օգտագործել։ Հագեցած երանգներն ինտերիերի մեջ խորություն են մտցնում։ Ֆոնի համար բաց ու չեզոք գույներ ընտրեք։

bnakarani-design-6

bnakarani-design-7

Սովորաբար ոչ մեծ բնակարանների առաստաղը ցածր է, ինչը տարածքն ավելի է փոքրացնում։ Առաստաղի համար ցանկալի է բաց գույներ ընտրել։

Ամբողջ բնակարանում մոնոլիտ հատակածածկ կիրառեք։ Անցումների բացակայույունը ոչ միայն գեղեցիկ է, այլև՝ հարմարավետ: Նույնը վերաբերում է նաև պատերի հարդարմանը. պատերն ավելի լավ է գունավորել իրար մոտ երանգներով։

Ցանկալի է կահույքի գույնը բացն լինի: Շատ գեղեցիկ են մետաղական և ապակյա մակերևույթները։

bnakarani-design-8

Կահույք

Փոքր բնակարանները վերանորոգելիս ամենահետաքրքիրը կահույքի ընտրությունն է։ Որպեսզի կահույքը սենյակի չափերին համապատասխան լինի, ավելի լավ է այն պատվիրել։ Որպես կանոն, կահույքը տեղադրում են պատերի մոտ, իսկ մեջտեղում փոքր տարածք է մնում՝ «կենդանի կղզյակ»։ Դա այնքան էլ հարմար չէ, կարող եք օրինակ, միջանցքում մինչ առաստաղ ձգվող դարակներ շարեք և Ձեր պարագաներն այդտեղ դասավորեք։

Կրեատիվ կահույքի բազմաթիվ տարբերակներ կան, որոնք և՛ֆունկցիոնալ են, և՛ քիչ տարածություն են զբաղեցնում: Ահա դրանցից մի քանիսը.

Երկհարկանի մահճակալներ և առաստաղից կախված մահճակալներ:

bnakarani-design-9


Լավ լուծում է այն մարդկանց համար, ովքեր բարձր առաստաղ ունեն` երկրորդ հարկ

Մահճակալի տակ պահուստավորման տարաներ։

Դարակներով միջնորմեր` գիպսաստվարաթղթի փոխարեն։


Պոդիում պահարանով, ննջասենյակով և աշխատանքային գոտիով։

bnakarani-design-13

bnakarani-design-14
Խոհանոց` միջնապատով պոդիումի վրա։

bnakarani-design-15
Վարագույրների միջոցով գոտիավորում:

Առաստաղի տակ, դռան փորվածքի և նիշայի հատվածներում պահարան և դարակներ։

bnakarani-design-17

bnakarani-design-18

bnakarani-design-19

Եթե ինտերիերի նախագծման գործընթացին կրեատիվով մոտենալ, հիմնական օրենքներն իմանալով շատ գեղեցիկ և ֆունկցիոնալ դիզայն կարող եք ստանալ։ Դիտեք նախագծերի նկարներն ու լավագույն գաղափարներն օգտագործելով ստեղծե՛ք Ձեր անհատական ոճը։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ