Գեղեցիկ ինտերիեր առանց դիզայների օգնության

gexecik-interier

Տաղանդավոր դիզայներների աշխատանքն, ինչ խոսք, հարգանքի է արժանի, քանի որ տարածությունը միաժամանակ գեղեցիկ ու ֆունկցիոնալ դարձնելու համար հսկայական ջանքեր են պահանջվում: Սակայն ոչ բոլորը կարող են ինտերիերի ձևավորման համար դիզայներ վարձել: Այս դեպքում կարելի է օգտվել արդեն պատրաստի նախագծերից, մասամբ կրկնօրինակել և փոփոխել ըստ ճաշակի 🙂

Դիտարկենք մի քանի օգտակար խորհուրդ, որոնց օգնությամբ կարելի է տարածությունն այնպես նախագծել, ասես դա մասնագետի ձեռքի գործ է: Եթե հետևեք այս կանոններին, ոչ ոք չի հավատա, որ ինքնուրույն եք նախագծել Ձեր ինտերիերը:

Դիզայներական ամսագրերն ու կայքերը լի են ոգեշնչմամբ

Սկսեք գաղափարների հավաքածու կազմելուց: Ինտերիերին նվիրված ռեսուրսներում տարբեր ոճերի ինտերիեր ստանալու բազմաթիվ տարբերակներ կան: Խորհուրդ ենք տալիս մի թղթապանակի մեջ առանձնացնել հավանած նախագծերը, որոնք հետո կարող եք մանրամասն ուսումնասիրել և դրանցից մեկն ընտրել որպես հիմք: Որոշ դետալներ կարելի է տեղափոխել մի ինտերիերից մյուսը:

gexecik-interier

Գունային սխեմաներ. օգտագործեք երեք գույն կամ երանգ

Եվ այսպես, Դուք սեփական պատկերացում ունեք նախընտրած ոճի մասին, և պետք է ընտրեք գունային սխեման: Դա շատ խիստ պահանջ է, քանի որ գույնն ինտերիերում ստեղծում է որոշակի տրամադրություն: Նայեք Ձեզ դուր եկած նախագծերին. ո՞ր գույներն են գերիշխում դրանցում: Դա Ձեր ենթագիտակցական ընտրությունն է:

Մենք ինչ-որ կոնկրետ գույն խորհուրդ չենք տա, բայց խորհուրդ ենք տալիս օգտագործել 3 գույնի կամ 3 երանգի խառնուրդ: Դրանցից մեկը պետք է լինի պատերի հիմնական գույնը, մյուսը հարմար կլինի ուշադրությունը փափուկ կահույքին կենտրոնացնելու համար, իսկ երրորդը կգերիշխի փոքրիկ աքսեսուարների՝ բարձերի, ջահերի, սպասքի մեջ:

gexecik-interier

Հիշե՛ք, որ լուսավորությունն ու գույնը սերտորեն կապված են միմյանց: Սենյակի բոլոր երանգները լավ երևալու համար հնարավորինս շատ բնական լույս ներս թողեք: Դա կարելի է անել հատակից մինչև առաստաղ հասնող մեծ պատուհանների օգնությամբ:

Օրինակ, ընտրել եք դարչնագույնի, փիրուզագույնի և նարնջագույնի համադրությունը: Հավանական է, որ պատերը կլինեն դարչնագույն, փիրուզագույն երանգները հարմար կլինեն աթոռների ու պատերի դեկորների համար, իսկ նարնջագույն կլինի տեքստիլե արտադրանքն ու մանր դեկորները: Ի դեպ, այս եռագույն բանաձևը կարելի է փոփոխել: Համաձայնե՛ք, որ երեք գույնն ավելի ուրախ է, քան մեկը կամ երկուսը:

Կարելի է նաև սպիտակ ինտերիեր ունենալ, բայց այնուամենայնիվ օգտագործեք սպիտակի երեք տարբերակ:

Ինտերիերի մեջ տեքստուրա ներառեք

Տեքստուրան պակաս կարևոր չէ, հատկապես եթե ընտրել եք միևնույն գույնի երանգներով սխեմա: Այսպիսով տարածությունը կմնա մեկ ամբողջական գունային գամմայի մեջ, միևնույն ժամանակ նկատելի կլինի բազմազանությունը՝ գործվածքի տարբեր մակերևույթների օգնությամբ:

gexecik-interier

Սպիտակ սենյակում կարելի է ներառել վուշե վարագույրներ, աթոռներին՝ խավերով թավիշ, մետաքսյա փայլուն բարձեր, ինքնատիպ կամ սովորական զամբյուղներ և բամբակյա ծածկոց կամ արհեստական մորթի: Բոլոր այս դետալները աչք կշոյեն ու կստեղծեն ու ինտերիերում բազմազանություն կմտցնեն:

Խոսենք այն տեքստիլի մասին, որը համապատասխանում է Ձեր կենսաձևին: Եթե տանը երեխաներ կամ ընտանի կենդանիներ կան, լավ կլինի բազմոցին չգցել թեթև բամբակյա ծածկոց: Եթե շքեղության եք ձգտում, ավելի լավ է փորձեք մետաքսյա բարձերի ու վարագույրների տարբերակը:

Անկախ ինտերիերի ոճից՝ փորձեք տեքստիլի բազմազան տեքստուրաներ ներառել այնտեղ:

gexecik-interier

Կահույքի դերը գեղեցիկ ինտերիեր ստեղծելու հարցում

Մեծամասնության տարածված սխալը միևնույն սենյակում բարձր ոտքերով կահույքի առատությունն է: Դա ծանրաբեռնում է սենյակն ու աններդաշնակություն մտցնում այնտեղ: Փոխարենը փորձեք համադրել կահույքի մի քանի տարբերակներ:

Օրինակ, շատ հարմար տեսք կունենան մեծ բազմոցը, մի զույգ ցածր աթոռներն ու մի քանի երկարոտն բառի աթոռները: Սա ընդամենը մեկ հնարավոր տարբերակ է, որը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է խառնել կահույքի ոճերն ու չափսերը: Այդպիսով, սենյակը լինում է հավասարակշռված՝ ոչ չափազանց ծանրացած ու ոչ էլ շատ վերամբարձ:

gexecik-interier

Դիզայներների մեծամասնությունը խորհուրդ է տալիս նույնիսկ փոքր սենյակում մեկ մեծ պահարան դնել: Մեծ ու փոքր ձևերի խառնուրդը կարևոր նշանակություն ունի հաջող դիզայնի համար:  Այս կանոնը գործում է նաև աքսեսուարների դեպքում:

Օգտագործեք դեկորատիվ ամաններ, արկղիկներ ու զամբյուղներ

Մանրուքները պահելու համար պրոֆեսիոնալ դիզայներները սիրում են օգտագործել դեկորատիվ սկուտեղներ, հաճախ նաև՝ զամբյուղներ: Գլամուրային ակնարկների համար փորձեք լրագրասեղանին, պահարանիկին կամ փափկաթոռին դնել շքեղ ոսկեգույն սկուտեղ: Բուխարու կամ պատի դարակին տեղադրեք փորագրազարդ օրիգինալ մոմ, մի քանի հատոր գիրք ու գունավոր քարերով լի փոքր աման: Դա ինտերիերին կտա ավարտուն տեսք 🙂

gexecik-interier

Եթե սիրում եք գեղջկական ոճը, համարձակորեն օգտագործեք հյուսկեն զամբյուղներ, որոնք կարող են ոչ միայն զարդարել ինտերիերը, այլև թաքցնել մի շարք թերություններ: Մի՛ վախեցեք նաև դեկորը տան տարբեր հատվածներում օգտագործելուց: Բավական մեծ դեկորատիվ ամանը կօգնի սովորական առարկաներից (օրինակ, օծանելիքից, կոսմետիկայից ու զարդարանքի այլ պարագաներից) կազմել գեղեցիկ կոմպոզիցիա:

Բոլոր սենյակներում ծաղիկներ դրեք

Ձևավորումն ավարտելուց հետո նայեք Ձեր շուրջը. արդյոք կա՞ն բավականաչափ ծաղիկներ: Հուսով ենք՝ այո:

gexecik-interier

Ծաղկեփնջերը, սենյակաային բույսերն ու բնական այլ տարրերը ավարտուն տեսք կհաղորդեն Ձեր ինտերիերին: Սակայն, խուսափեք արհեստական բուսականությունից, փոխարենն օգտագործեք չոր ճյուղեր, հասկեր, ցողուններ, ծաղիկներ ու փետուրներ՝ դնելով մեծ ամանների մեջ: Ի դեպ, դրանք խնամք չեն պահանջում, հարկավոր է ուղղակի պարբերաբար մաքրել փոշին:

Ինչպե՞ս հասկանանք՝ կարողացե՞լ եք հաշվի առնել բոլոր դետալները, թե՞ ոչ: Այս հարցում կօգնի լուսանկարը: Սենյակը լուսանկարեք և ուշադիր զննեք, որպեսզի տեսնեք, թե տարածության ո՞ր մասն է պետք բեռնաթափել: Հուսով ենք, որ այս փոքրիկ խորհուրդները կօգնեն ունենալ Ձեր երազած բնակարանը 🙂

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ