Գեղեցիկ ինտերիեր սենյակային բույսերով
Սենյակային բույսերի ընտրությունը վաղուց արդեն չի սահմանափակվում ավանդական ֆիկուսով, սակայն տան համար սենյակային բույսեր ընտրելիս արժե մտածել այն մասին, թե արդյո՞ք դրանք կհամապատասխանեն ինտերիերին 🙂
Սենյակային բույսեր ննջասենյակում
Շատ սկսնակ դիզայներներ ամբողջ բուսականությունը տեղավորում են հենց ննջասենյակում՝ մտածելով, որ գիշերը մարդուն հարկավոր է օդ ու լրացուցիչ թթվածին: Սակայն մոռանում են այն մասին, որ բույսերին նույնպես թթվածին է հարկավոր: Ցերեկը բույսերը վերամշակում են ածխաթթու գազը, իսկ գիշերը մյուսներին հավասար թթվածին են շնչում: Այնպես որ այս օազիսն իրեն չի արդարացնում:
Սենյակային բույսեր խոհանոցում
Խոհանոցում կարելի է փոքրիկ բանջարանոց կազմակերպել, եթե այնտեղ ծխող չկա, կամ էլ տեղադրված է օդակլանիչ սարք: Ծուխն ու միջանցիկ քամիները վտանգավոր են գրեթե բոլոր բույսերի համար, բացի օձաբույսից (аспидистра), որը բոլորովին քմահաճ չէ, կարող է բնակվել սրճարաններում, ռեստորաններում, խանութներում ու նույնիսկ արհեստանոցներում 🙂
Սենյակային բույսեր մանկական սենյակում
Եթե երեխան ալերգիայի թեկուզ փոքր-ինչ հակում ունի, հարկավոր է խուսափել մանկական սենյակում բույսեր տեղադրելուց, քանի որ ծաղկափոշին կարող է լուրջ հիվանդություն զարգացնել: Պետք չէ գնել նույնիսկ չծաղկող բույսեր, որպեսզի տերևների վրա փոշի չկուտակվի:
Չնայած նրան, որ մարդը շատ է սիրում սենյակային բույսեր, նրան և բույսերին անհրաժեշտ կենսապայմանները տարբեր են: Բույսերին պետք է ջուր ու լույս, ընդ որում անմիջականորեն: Այսպես, եթե վարդի տնկարանը թեկուզ մեկ մետր տեղափոխեք, արևի լույսի մատակարարումը 50% կկրճատվի, իսկ եթե մեկ մետր էլ տեղափոխեք, ծաղիկները գրեթե ոչինչ չեն ստանա:
Ջուրը պետք է լինի ոչ միայն հողում, այլև օդում. ցանկալի է ապահովել օդի 60-70% խոնավություն, ինչը բնակարաններում գրեթե անհնար է, հատկապես ջեռուցման սեզոնին: Իսկ եթե ավելացնենք, որ ձմեռային քնի ժամանակ բույսերի մեծամասնության համար միջավայրի ջերմաստիճանը պետք է ամառայինի համեմատ ցածր լինի ու չգերազանցի 16-18 աստիճանը, պարզ կդառնա, թե որքան դժվար է միևնույն վայրում մարդու և բույսի համատեղ կեցությունը:
Այս դեպքում ցածր ջերմաստիճան քիչ թե շատ ապահովում է պատուհանագոգը, որի վրա մի քիչ ավելի սառն է, քան ամբողջ բնակարանում: Եթե պատուհանագոգը քարե կամ մարմարյա է, լավ կլինի բույսերը դնել ցանցերի կամ տակդիրների վրա, որպեսզի բույսերի «ոտքերը» չցրտահարվեն:
Ծաղիկները պատուհանին մոտեցնել նույնպես չի կարելի, քանի որ ձմռանն այդտեղ շատ ցուրտ է, իսկ գարնանն ու ամռանը՝ շատ շոգ: Հիշե՛ք, որ սենյակային բույսերը հաճախակի տեղափոխել չի կարելի: Որոշ բույսերի լույս է հարկավոր որոշակի անկյան տակ, և եթե ծաղկաթաղարը շրջեք կամ տեղափոխեք, բույսը կբարկանա, ու տեղի կունենա ծաղկավիժում 🙂