Գեղեցիկ մոզաիկա ինտերիերում

մոզաիկա

Բոլորս էլ ցանկանում ենք ապրել գեղեցիկ ու հարմարավետ բնակարաններում։ Գոյություն ունեն հարդարման համար նախատեսված բազմաթիվ նյութեր, որոնք տեսակային ու գնային առումով ընտրության լայն հնարավորություն են տալիս։

Ի՞նչ առավելություններ ունի մոզաիկան և ո՞ր սենյակները կարելի է հարդարել մոզաիկայով, այս մասին կխոսենք մեր այսօրվա հոդվածում։

Մոզաիկայի պատմությունը գալիս է դեռևս Հին Եգիպտոսից ու Հին Չինաստանից, որտեղ այն համարվում էր բարեկեցիկ կյանքի ապացույցը։
Այդ ժամանակաշրջանում տները հարդարելու համար օգտագործվում էին միայն բնական նյութեր՝ օրինակ մարմար կամ ապակի։ Այժմ նույնպես օգտագործվում են բնական նյութեր՝ ապակի, կերամիկա, քար, մարմար, որոնք շատ ավելի թանկ են, քան արհեստական նյութերը և նույնպես լայն կիրառություն ունեն։ Դրանք բավարարում են տարբեր խավի ներկայացուցիչների պահանջները։
Մոզաիկայի շնորհիվ կարելի է ստանալ գեղեցիկ ու պրակտիկ ոճ ինտերիերում։ Ավելի հաճախ այն կիրառվում է լոգարանում ու խոհանոցում, սակայն կարելի է օգտագործել նաև հատակի ու պատերի երեսպատման համար։

մոզաիկա 1

Մոզաիկայի առավելությունները

  • Մոզաիկան դիմացկուն նյութ է, «չի վախենում» խոնավությունից
  • Մոզաիկան կարելի է հավաքել այնպես, որ արդյունքում ստացվի յուրօրինակ պատկեր
  • Մոզաիկան հարմար է ինչպես հավասար պատերի ու մակերեսների երեսպատման, այնպես էլ կոր դեկորների համար։

մոզաիկա 2

Հայելային մոզաիկա

Եթե հոգնել եք միանման դեկորներից, ապա նոր դեկորներ ստեղծելու լավագույն տարբերակը հայելային մոզաիկան է։ Այն կարող է ունենալ ինչպես փայլուն, այնպես էլ փայլատ մակերես։ Նման մոզաիկայով կարելի է հարդարել տան ցանկացած սենյակ՝ խոհանոց, լոգարան, հյուրասենյակ, ննջասենյակ։ Ամեն ինչ կախված է մարդու երևակայությունից։

Շատ հաճախ հայելային մոզաիկայով հարդարում են ծաղկամանները, սյուները, դռները, ինչը թույլ է տալիս ստեղծելու հետաքրքիր օպտիկական էֆեկտներ։

Մոզաիկան կիրառվում է նաև լոգարանում։ Լոգասենյակը տան առանձնահատուկ սենյակներից մեկն է, որտեղ մարդը հանգստանում ու ազատվում է բացասական էներգիայից։ Մոզաիկան հնարավորություն է տալիս ստեղծելու գեղեցիկ ու ներդաշնակ ինտերիեր ինչպես լոգասենյակում, այնպես էլ տան յուրաքանչյուր սենյակում։

 

 

 

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ