Գեղեցկացնում ենք այգին սեփական ձեռքերով
Interier.am-ը Ձեզ է ներկայացնում լանդշաֆտը սեփական ձեռքերով գեղեցկացնելու մի քանի հետաքրքիր եղանակ:
Բնական քարերը դեռևս շարունակում են համարվել նորաձև: Մեզ անհրաժեշտ են քարեր, սոսնձվող թուղթ, ներկ և լաք: Արդյունքում ստացվում է ահա այսպիսի գեղեցիկ ձևավորում:
Որպեսզի քարերի վրա պատկերված նկարները երկար պահպանվեն, պետք է նախաներկել սոսնձի ու սպիտակ ներկի խառնուրդով, ապա քսել հիմնական ներկը: Իսկ վերջում լաքապատել:
Հետաքրքիր է նաև ծաղկած ծաղիկներով այգու զարդարումը: Դրա համար անհրաժեշտ է թել, փուչիկ սոսինձ, կարագ, լար և մկրատ:
Նախ և առաջ փուչիկը փչում ենք և որպեսզի մակերեսը չվնասվի, կարագապատում ենք, ապա քսում ենք սոսինձն ու թելով ծածկում փուչիկի ողջ մակերեսը: Չորանալուց հետո հեռացնում ենք փուչիկն ու ամրացնում ենք մետաղյա ձողին:
Հիանալի լուծում է ծաղիկների ու շշերի միջոցով դեկորներ ստանալու գաղափարը: Դրա շնորհիվ թե՛ բակին, թե՛ այգուն կհաղորդվի յուրօրինակություն:
Ցանկացած ապակե տարա կարելի է վերածել գեղեցիկ դեկորների, եթե ձեռքի տակ ունենաք ամուր թել, ճյուղեր կամ չորացրած ծաղիկներ:
Ահա ևս մեկ յուրօրինակ ու պարզ միջոց այգին զարդարելու համար: Այն կարող է դառնալ պատշգամբը կամ բակը գեղեցկացնող լավագույն դեկորը:
Այսօր տարածված է նաև լանդշաֆտային դիզայնի համար օգտագործել հին ձեռնասայլակները կամ հեծանիվները: Այդպես անպետք իրերը կարելի է վերածել ժամանակակից դեկորների:
Մեծ տերևները նույնպես կարելի է օգտագործել հետաքրքիր դիզայն ստանալու համար: Դրա համար անհրաժեշտ է ցեմենտ, ավազ և ջուր: Նախ այս բաղադրիչների միջոցով փորձում ենք ստանալ մեզ անհրաժեշտ զանգվածը, ապա դնում ենք տերևը, վրան լցնում ենք ստացված զանգվածը: Չորանալուց հետո հեռացնում ենք տերևն ու ստանում գեղեցիկ դեկորներ այգու ճանապարհը ձևավորելու համար:
Այդպես կարելի է պատրաստել նաև ծաղիկների համար նախատեսված ծաղկամաններ: