Գինու մառան Ձեր տանը

ginu-maran-dzer-tan@-1

Շատերը գինու հավաքածու են կազմում ու անհամբերությամբ սկսում գինեգործության մեջ նոր հորիզոններ բացահայտել: Եվ ահա, աշխարհի տարբեր ծայրերից բերված շշերն արդեն չեն տեղավորվում պահարանում, և սեփական մառան ունենալու անհրաժեշտություն է առաջանում:

Սեփական մառան ունենալը թանկ հաճույք է, քանի որ հատուկ շինարարական աշխատանքներ է պահանջվում:

Ինչպիսի՞ն պետք է լինի մառանը. տեսական գիտելիքներ

Գինին հատուկ վերաբերմունք և պահպանման պայմաններ է պահանջում: Մառանում առաջին հերթին պետք է լինի կայուն ջերմաստիճան՝ 10-14 աստիճանի սահմաններում, ինչի շնորհիվ փակ շշերը կարելի է պահել երկար ժամանակ: Բարձր ջերմաստիճանի կամ ջերմաստիճանի անկման պատճառով խցանը դեֆորմացվում է, ինչի հետևանքով շշի մեջ կարող է օդ անցնել և հանգեցնել խմիչքի հատկությունների փոփոխության:

Մառանում օդն անպայման պետք է խոնավ լինի, որպեսզի խցանը չչորանա, և գինին չփչանա: Մառանի օդի խոնավության լավագույն ցուցանիշը 60-75% է, իսկ ավելի խոնավ լինելու դեպքում պատերին ու կահույքին կարող է բորբոս առաջանալ:

Օդի ջերմաստիճանին ու խոնավությանը ներկայացվող պահանջներն անպայման պետք է ապահովվեն՝ թանկարժեք հավաքածուն չփչացնելու համար:

ginu-maran-dzer-tan@-7

Գինու շշերը հարմար է դասավորել հատուկ դարակներում, որոնք ապահովում են շշի մեջ գինու ճիշտ դիրքը՝ հորիզոնական կամ անկյան տակ, քանի որ այդ դեպքում խցանը հպվում է հեղուկին:

Այժմ դիտարկենք, թե ինչպես կարելի է կառուցել մառանը:

ginu-maran-dzer-tan@-5

Ի՞նչ է անհրաժեշտ մառան ունենալու համար

Մառանի համար ամենից հարմարը նկուղն է, որտեղ չկան պատուհաններ, քանի որ այնտեղ  արևի ուղիղ ճառագայթները չեն ընկնում շշերի վրա:

ginu-maran-dzer-tan@-2

Օդափոխության հատուկ համակարգն օգնում է մառանի համար հատուկ միկրոկլիմա ստեղծել: Այդպիսի համակարգ կարելի է պատվիրել, ինչը, սակայն, բավական թանկ արժե:

ginu-maran-dzer-tan@-4

Քանի որ մառանում լույս չի ընկնելու, մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել լուսադիոդային լամպեր, որոնք շրջակայքը չեն տաքացնում:

ginu-maran-dzer-tan@-3

Մառանի դուռը պետք է նաև հերմետիկ փակվի: Գինին պահպանելու խնդիրը կարելի է լուծել ավելի հեշտ եղանակով. գնել գինու համար նախատեսված դարակներ, որոնց միջոցով հնարավոր է կարգավորել կլիման ու դրանք դնել 220 վոլտ լարմամբ վարդակներ ունեցող որմնախորշերում: Վերջիններս էլ կարելի է երեսպատել բնական քարով, մետաղով կամ ապակով:

Մառանի երեսպատման համար մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել բնական քար կամ փայտ: Խեժափայտը պետք է բացառել, քանի որ գինին կարող է ներծծել խեժի հոտը: Մառանի հատակը պետք է բետոնապատել, իսկ խոնավությունից խուսափելու համար բետոնի տակ մանրախիճ կամ ավազ լցնել: Դե իսկ երեսպատման համար կարելի է օգտագործել սալիկ, մարմար կամ վինիլ:

ginu-maran-dzer-tan@-6

Գինու պահպանման համար նախատեսված պահարանները կարելի է պատվիրել մասնագիտացված ընկերություններում Ձեր նախընտրած ոճով:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ