Առաստաղների վերանորոգում. գիպսաստվարաթղթե բազմամակարդակ առաստաղների ստեղծում

 

arastaghneri-veranorogum-4

Վերջին տարիներին առաստաղների վերանորոգում անելիս  գիպսաստվարաթղթե բազմամակարդակ առաստաղներ տեղադրելը շատ նորաձև է դարձել։ Այս տարբերակը հարմար է այն բնակարանների համար, որոնց առաստաղը բարձր է, քանի որ կախովի կոնստրուկցիաները սենյակի բարձրությունը կրճատում են։ Այսօր կխոսենք բազմամակարդակ կոնստրուկցիաների ստեղծման տեխնոլոգիայի մասին։

Առաջին մակարդակի մոնտաժ

Առաջին հերթին տեղադրվում է գիպսաստվարաթղթե առաջին շերտը, որից հետո երկրորդը։ Եթե մակերևույթը կատարյալ ուղիղ է, ապա կարող եք դա որպես առաջին շերտ օգտագործել, ինչի շնորհիվ կտնտեսեք շինանյութը և առաստաղի բարձրությունն էլ չի կրճատվի։ Ինչպես միշտ, գիպսաստվարաթղթե կոնստրուկցիաներ ստեղծելիս սկսում են հիմնակմախքի մոնտաժից:

Հիմնակմախքի ստեղծում

Գիպսաստվարաթղթե առաստաղի մոնտաժը սկսվում է գծանշումից և նյութի հաշվարկումից։ Հիդրո կամ լազերային հարթաչափի օգնությամբ առաստաղի երկայնքով հորիզոնական գծանշում արեք։ Առնվազն 10 սմ պետք է իջնել, ընդ որում հաշվի առեք, որ պետք է լուսամփոփներ տեղադրվեն։

40-60 մմ խցաբութակների միջոցով (дюбель) գծանշված գծով տեղադրեք ուղղորդող պրոֆիլներ (UD)։

Այնուհետև 60 սմ քայլի վրա հավաքվում է հիմնական պրոֆիլներով (CD) հիմնակմախք, որը պտուտակներով ամրանում է պատի ուղղորդող պրոֆիլների մեջ։

Քանի որ կոնստրուկցիաները սովորաբար երկար են ստացվում, իսկ առաստաղը ծանր է, ապա կախ ընկնելուց խուսափելու համար օգտագործվում են գիպսաստվարաթղթե կախոցներ, որոնք ամրացնում են հիմնակմախքը։

Կախոցները տեղադրվում են 50 սմ քայլի վրա։ Դրանք խցաբութակներով մոնտաժվում են, այնուհետև «П» -անման ճկվում։ Հիմնական պրոֆիլներն (CD) անհրաժեշտ չափով կտրվում են, այնուհետև տեղադրվում կախոցների և ուղղորդողների վրա։ Եթե պրոֆիլի երկարությունը չի բավականացնում ամբողջ պատի երկայնքով ձգելու համար, հատուկ կցվածքային ամրակ են օգտագործում։

Այնուհետև անհրաժեշտ է գիպսաստվարաթղթե կարճ կցվածքների համար հիմնադրային պրոֆիլներ օգտագործել։ Դրա համար կտրեք անհրաժեշտ քանակի 10 սմ-անոց UD ուղղորդող պրոֆիլներ ու 3,5×9 չափի պտուտակներով ամրացրեք հիմնական պրոֆիլների  (CD) կողային հատվածներին։ Ստացած կտորներին միացրեք 53,5 սմ երկարությամբ CD պրոֆիլը։ Գիպսաստվարաթղթի մի շերտը կառչելու է պրոֆիլի մի մասից, իսկ երկրորդը` մյուս։

Եթե նախատեսել եք առաստաղին ջահ ամրացնել, ապա դրա համար ևս լրացուցիչ հենք պետք է պատրաստեք։ Դրա համար UD պրոֆիլներից 20 սմ-անոց կտորներ կտրեք և պտուտակներով ամրացրեք CD պրոֆիլի կողային հատվածին։ Այնուհետև կտրեք 2 հատ CD պրոֆիլներ, որոնց վրա էլ ջահը ամրացվելու է, դրանք տեղադրեք նախօրոք նախապատրաստած ուղղորդող կտորների մեջ։ Չմոռանաք լարի համար անցք թողնել։

Գիպսաստվարաթղթով թիթեղում

Շերտերը խորհուրդ է տրվում ամրացնել փոխադարձ հեռավորությամբ։ Առաջին շարքը սկսում են ամրացնել ամբողջական շերտի մի կողմից, հաջորդը նույնպես ամբողջական շերտով, բայց հիմնակմախքի հակառակ կողմից։ Գիպսաստվարաթղթերն ամրացնելու համար 25 մմ երկարությամբ խցաբութակներ են օգտագործում։ Հիմնակմախքի թիթեղումից առաջ պետք է նշել պրոֆիլների վրա երկրորդ շերտի ամրացման տեղերը: Դա արվում է այն բանի համար, որպեսզի այն մակերեսը, որը տակին է մնալու, ավելորդ տեղը չթիթեղապատեն։ Ստացված գծին ևս 10 սմ գումարում են, որպեսզի հիմնակմախքը չերևա։

Եթե առաստաղների վերանորոգում անելիս որոշել եք երկրորդ մակարդակը կիսաշրջանաձև անել, պտուտակադարձիչով պտուտակը պրոֆիլի մեջ ձգեք և վրան թել կամ լար փաթաթեք։ Անհրաժեշտ շառավիղը չափեք և շրջան գծեք` լարը որպես կարկին օգտագործելով։

Այնուհետև շառավիղը 5 սմ ավելացնելով ևս մեկ գիծ գծեք, որպեսզի դրանով կտրեք գիպսաստվարաթուղթը։ Դա կօգնի հիմնադրային պրոֆիլը առաստաղի երկրորդ մակարդակի ճիշտ շառավղով ամրացնել։

Երկրորդ մակարդակի ստեղծումը

Հիմնային պրոֆիլն անհրաժեշտ է, որպեսզի երկրորդ մակարդակի հիմնակմախքը հուսալի ամրանա առաջինին։ Դրա համար անցքերով պատրաստեք CD պրոֆիլը և պտուտակներով անհրաժեշտ շառավղով ամրացրեք ուղղորդող պրոֆիլներին։ Ուշադրություն դարձրեք՝ ամրակումը պետք է լինի պրոֆիլի, ոչ թե գիպսաստվարաթղթի վրա։

Եթե անցքերով պրոֆիլ չունեք, որը կարող է ճկվել, ապա կարող եք ինքներդ պատրաստել։ Դրա համար պրոֆիլի կողային պատերի վրա մետաղի մկրատով յուրաքանչյուր 5 սմ-ի վրա կտրվածքներ արեք, որպեսզի այն հանգիստ ճկվի։

Այնուհետև 10 սմ ներքև պատին ամրացրեք ուղղորդող UD պրոֆիլը` երկրորդ մակարդակի հիմնակմախքի համար։  CD պրոֆիլի մեկ ծայրը պատի պրոֆիլից է ամրանում, իսկ մյուսը «П»-աձև կախոցներից, որոնք անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր 50 սմ քայլի վրա կարող եք տեղադրել։

Երկրորդ հարկի պրոֆիլները պետք է գնան վերևինների տակ, իսկ երկարությունը կիսաշրջանին չհասած` 4 սմ ավելի կարճ։ Գիպսաստվարաթղթի շերտը կտրեք 6սմ  թողվածքով և ձգեք հիմնակմախքին։ Եթե անհրաժեշտ է կիսաշրջան գծել, ապա պետք է նույն եղանակով անել, իսկ ավելցուկները կտրել դանակով:

 

Ներքևի շերտի շրջանագծով UD պրոֆիլն ամրացրեք, ինչպես պատկերված է նկարում։ Դրան է ամրանալու գիպսաստվարաթղթե շերտը, որը պրոֆիլները քողարկելու է։ Կորություն տալու համար, մակերևույթին անցքեր արեք և ջրով լավ թրջեք։ 1 ժամ հետո շերտն անհրաժեշտ ձևը կընդունի և արդեն կարող եք պտուտակներով ամրացնել։

Այսպես են ստեղծվում գիպսաստվարաթղթե երկմակարդակ առաստաղները։ Մնում է միայն կցակարերը ծեփամածկել և ներկել մակերևույթը: Կցակարերը ճաքերից պաշտպանելու համար «սարդոստայն» ապակեկտավ օգտագործեք։

Առաստաղների վերանորոգում անելիս, գիպսաստվարաթղթե  կոնստրուկցիաներ ստանալու համար  պարտադիր չէ շինարար լինել։ Բավական է միայն լավ գաղափար մտածել, գծագրել և երազանքն  ի կատար ածել։

Հետևեք մեր հրահանգներին և անպայման կկարողանաք Ձեր իսկ ձեռքերով հիասքանչ կոնստրուկցիա ստեղծել։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ