Գլանային դարպասներ
Աշխարհն անընդհատ զարգացում է ապրում, և ի հայտ են գալիս այլընտրանքային առաջարկներ: Այժմ երկփեղկ դարպասներին փոխարինելու են եկել նորերը՝ ավտոմատ գլանային դարպասները, որոնք տեղադրվում են հեշտ ու արագ և բացի այդ, գեղեցիկ են:
Գլանային դարպասների առավելությունները
- Այս դարպասները կարելի է կիրառել բոլոր ավտոտնակների համար, քանի որ դրանք մեծ տարածական ընդգրկում չունեն
- Չկա բացելու և փակելու անհրաժեշտություն
- Շերտերը պտտվում են գլանի նման
- Տեղադրվում են շատ հեշտ ու արագ առանց որևէ ջանք գործադրելու
- Տեղափոխվում են առանց դժվարությունների և լրացուցիչ տեղ չեն զբաղեցնում
- Դրանք հեշտությամբ կարելի է տեղադրել ցանկացած խոռոչում
- Ունեն գունային լայն ընտրության հնարավորություն
Գլանային դարպասների առավելություններից մեկը ամրությունն է: Ալյումինի շնորհիվ դրանք ձեռք են բերում կայունություն ջերմային տատանումների նկատմամբ: Դարպասները զերծ են մնում քայքայումից պաշտպանիչ լաքերի միջոցով, իսկ պենոպոլիուրետանը պաշտպանում է այն եղանակային ոչ բարենպաստ պայմաններից ու ջերմաստիճանի տատանումներից: Տեղադրելով ավտոմատ շարժակներ՝ գլանային դարպասները հեշտությամբ ղեկավարվում են հեռակառավարման վահանակի միջոցով:
Թերությունները
Միջին ջերմամեկուսացում ապահովող դարպասներն այնքան էլ հուսալի չեն, կան նաև թույլ ջերմամեկուսացում ունեցող դարպասներ, որոնք շատ հեշտությամբ կարելի է կոտրել ու բացել: Սակայն կան և՛ լավ ջերմամեկուսացում ապահովող, և՛ անվտանգության առումով ավելի հուսալի դարպասներ:
Գլանային դարպասները նաև ոճային դեկորների դեր են կատարում: Գույների ու ձևերի լայն ընտրությունը հնարավորություն է տալիս ընտրելու էքստերիերին համապատասխան տարբերակներ:
Ավտոտնակների համար նախատեսված գլանային դարպասները ապահովում են մեքենաների անվտանգությունը, հիանալի օդափոխիչներ են, տալիս են լուսավորելու հնարավորություն, դիմանում են քամու ուժգնությանը: