Գործվածքներ փափուկ կահույքի համար

Գործվածքներ 1

Փափուկ կահույքը հարմարավետության երաշխիքն է, սակայն որոշ ժամանակ անց այն կորցնում է իր գեղեցիկ տեսքն, ու կահույքը նորով փոխարինելու ցանկություն է առաջանում: Բայց կա ևս մի տարբերակ՝ փոխել կահույքի ծածկոցները, ինչի համար պետք է կարողանալ տարբերակել գործվածքներն ու ճիշտ ընտրություն կատարել:

Ինչի՞ց սկսել:
Առաջին կարևոր պայմանը գույնի ընտրությունն է:

Գործվածքների տեսակները
Կտորները լինում են գործվածքային ու ոչ գործվածքային: Առաջինները հույսված են թելերով ու խավ ունեն: Դրանց մեջ են մտնում, գոբելենը, ժակարդն ու շենիլը: Սրանք շատ հեշտ են կլանում փոշին, ինչչը դժվարացնում է կահույքի խնամքը:
Գործվածքներ 2
Ոչ կտորայինների մեջ են մտնում վելյուրը, միկրովելյուրն ու կաշին: Սրանք ավելի հարուստ տեսք են տալիս կահույքին և լուրջ խնամք չեն պահանջում:
Գործվածքներ 3
Ժակարդ
Սա բավականին ամուր կտոր է և գունային բավականին լայն ընտրություն ունի:
ժակարդ

Գոբելեն
Սա նույնպես աչքի է ընկնում կտորի ամրությամբ: Գոբելենապատ կահույքը երկար կծառայի ու խնդիրներ չի առաջացնի խնամքի հետ կապված: Սա ևս ունի գունային երանգների բազմազանություն, բայց միակ թերությունը թանկարժեքությունն է:
Գործվածքներ 5
Շենիլ

Այս տեսակը բավականին հայտնի է: Որքան շատ են բնական մանրաթելերը, այնքան կտորը թանկարժեք է: Այս կտորի միակ թերությունը կոշտությունն է, ինչը գրավում է կենդանիներին:
Գործվածքներ 6
Վելյուր և միկրովելյուր
Վելյուրն ու միկրովելյուրն իրենց շքեղությամբ շատ հաճելի են աչքի ու շոշափելիության տեսանկյունից: Դրանք մաշվածակայուն են ու քմահաճ չեն խնամքի հարցում: Խավը, տեղափոխվելով այս ու այն կողմ, տարբեր պատկերներ է ստեղծում: Միկրովելյուրը վելյուրից տարբերվում է իր քիչ խավով: Վելյուրը շատ երկար է ծառայում, չի հետաքրքրում կենդանիներին, իսկ կեղտոտվելու դեպքում հեշտ մաքրվում է:
Գործվածքներ 7

Կաշի
Սա ընդգծում է կահույքի ոճի դասականությունը: Բնական կաշին լավ է ծառայում, բայց առանձնակի խնամքի ու մշակման կարիք ունի:
Գործվածքներ 8
Կահույքի համար պաստառներ ընտրելիս առաջնորդվեք ձեր համար հագուստ գնելու սկզբունքով: Ուշադրությամբ զննեք կցակարերը, կարևորեք կտորի ամրությունը:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ