Գրասենյակի վերանորոգում
Գրասենյակում վերանորոգումը ճիշտ կազմակերպելու համար պետք է հաշվի առնել որոշակի տեխնիկական նորմատիվներ:
Գրասենյակում կարելի է կատարել կոսմետիկ վերանորոգում, ինչի ժամանակ ինտերիերը թեթևակի թարմացվում է և կապիտալ վերանորոգում՝ հեռացվում են հին ծածկույթները և դրանք հետագայում նորով են փոխարինվում:
Անհրաժեշտության դեպքում դռներն ու պատուհանները ևս փոխվում են։ Այժմ գրեթե բոլորը եվրանորոգում են կատարում՝ օգտագործելով եվրոպական տեխնոլոգիաներ և նյութեր։ Դա լավագույն տարբերակն է, քանի որ ստեղծած միջավայրից կախված է աշխատողների տրամադրությունն ու աշխատանքի արտադրողականությունը։
Վերանորոգումը սկսելուց պետք է հաշվի առնել աշխատասենյակի պահանջները, տեղակայությունը և սկսել աշխատանքների պլանավորումը։
Նախաձեռնելիս պետք է նաև հաշվի առնել կահույքի գործոնը: Այն պետք է այնպես տեղադրել, որ աշխատակիցներին հարմար լինի և տարածքն արդյունավետ օգտագործվի։ Շատ կարևոր է նաև գրասենյակի գունային գամման և լուսավորությունը։ Իսկ ինչ վերաբերում է էլեկտրալարերին, ապա պետք է հետևել, որպեսզի դրանք ճիշտ մոնտաժվեն, այլապես հրդեհավտանգ իրավիճակ կստեղծվի։
Նյութերն ընտրելիս պետք է կարևորել գին-որակ հարաբերակցությունը: Վերանորոգման աշխատանքները սկսելուց առաջ պետք է կազմել նախահաշիվ, ձեռք բերել բոլոր անհրաժեշտ իրերը, այնուհետև անցնել մոնտաժային աշխատանքներին։
Գրասենյակի տարբեր տարածքներ հատուկ մոտեցում են պահանջում։ Գրասենյակի գույնը, կահույքը և վերանորոգման նյութերի արժեքը կախված են այն բանից, թե այդ սենյակում ինչ ոլորտի աշխատակիցներ են, նրանց զբաղեցրած պաշտոնը և այլն 🙂