Գունագեղ փոքր գորգ
Ցանկացած ձեռագործ աշխատանք ինտերիերը դարձնում է ավելի հարմարավետ: Ինքնուրույն կարելի է պատրաստել ծաղկաման, պաննո և ինտերիերի շատ այլ դետալներ: Այս անգամ կտեսնենք, թե ինչպես կարելի է գունագեղ փոքր գորգ պատրաստել 🙂
Նյութեր և գործիքներ
Եվ այսպես, մեզ անհրաժեշտ է՝
- գործվածքի կտորներից ստացած թել,
- կարի մեքենա,
- չսահող տակդիր,
- մկրատ,
- սոսնձի թերմոատրճանակ,
- նշագրիչ:
Ինչպես պատրաստել գունագեղ փոքր գորգ
Անհրաժեշտ է գործվածքի կտորներից հյուսված թել, որը կարող ենք պատրաստել ինքնուրույն՝ կտորները հյուսելով: Թելը պարուրաձև փաթաթում ենք՝ միաժամանակ կարելով զիգզագաձև խոշոր կարով: Աշխատում ենք այնպես անել, որ պարույրը հարթ ստացվի:
Խորհուրդ. Ամենադժվարը առաջին փաթույթները կարելն է, ինչը հեշտացնելու համար կարելի է կենտրոնական հատվածը խաչաձև կարել:
Պարույրը պետք է դառնա ափսեի չափ փոքր գորգ: Պատրաստում ենք 8-10 այդպիսի փոքր գորգեր, որոնք կարող են տարբեր չափսեր ունենալ:
Խորհուրդ. փոքր գորգերը կարող են լինել նաև ձվաձև, եռանկյունի կամ ուղղանկյուն 🙂
Գորգի մասերը դասավորում ենք կամայական կերպով և գնդասեղներով կամ սկոտչով ամրացնում:
Գորգերի հատվող մասերը կարի մեքենայով կարում ենք: Կարը ամուր լինելու համար կարելի է մի քանի անգամ կարել:
Լուսանկարում կարելի է տեսնել, որ գորգի առանձին մասերը փոքր-ինչ ծռվել են, բայց այդ թերությունը կարելի է շտկել չսահող տակդիրի օգնությամբ:
Գորգը շրջում ենք և վրան դրեք տակդիրը: Նշագրիչով գծում ենք շրջանակների եզրերը:
Տակդիրն ըստ գծագրի կտրում ենք, տաք սոսնձով ամրացնում գորգի ստորին մակերևույթին: Այս փուլում հարթեցնում ենք գորգի հատվածները, որպեսզի չցցվեն:
Թողնում ենք, որ սոսինձը սառչի:
Վերջ, այս անգամ պատրաստեցինք գույնզգույն փոքր գորգ և կարող ենք հիանալ մեր ձեռագործով 🙂
a