Դեկորի մտքեր գունավոր սկոտչով

dekori-mtqer-1

Երբեմն ոգեշնչման աղբյուր կարող է դառնալ նույնիսկ պարապությունը, որ ստիպում է մտածել, թե ինչպես կարելի է առանց ավելորդ հոգսերի ու ծախսերի այս կամ այն իրը դարձնել ինտերիերի զարդ կամ պարզապես թարմացնել:

Այս հարցում կարող են օգնել ձեռքի տակ եղած միջոցները, տվյալ դեպքում՝ գունավոր սկոտչը, որի օգնությամբ մի քանի րոպեում կարելի է զարդարել հայելու շրջանակը, թարմացնել համակարգչի հին ստեղնաշարը կամ նույնիսկ ձևավորել պատը:

Դեկորի մտքեր հայելու շրջանակի ձևավորման համար

Դեկորի այսպիսի հետաքրքիր մտքերի օգնությամբ կարելի է, օրինակ, խայտաբղետ նախշերով զարդարել պատի սովորական հայելին ու այն դարձնել ինտերիերի գրավիչ դետալ: Բավական է գնել տարբեր հաստության գունավոր սկոտչեր:

dekori-mtqer-3

Հայելու կամ լուսանկարների շրջանակը խնամքով սկոտչելու համար կպչուն ժապավենը հնարավորինս հավասար ամրացնում ենք շրջանակի ետևի մասին ու շրջում այնպես, որ անցնի շրջանակի ծայրից: Դե իսկ վերջում պետք է խնամքով կտրել գրասենյակային դանակով:

dekori-mtqer-4

Խորհուրդ. ժապավենի ծայրերն իրենց տեղերում կոկիկ ամրացնելու համար դրանց կարելի է քսել մի կաթիլ թափանցիկ սոսինձ:

Դեկորի մտքեր պատը գունավոր սկոտչով զարդարելու համար

Գունավոր սկոտչը հիանալի հումք է տարբեր դեկորի մտքեր կյանքի կոչելու համար: Ընդ որում կարելի է ձևավորել ոչ միայն առանձին աքսեսուարներ, այլև մեծ մակերևույթներ: Գունավոր սկոտչի օգնությամբ հեշտությամբ կարելի է ստանալ հյուրանոցի կամ ննջասենյակի ինտերիերի շեշտադրում-պատ:

dekori-mtqer-5

Երկրաչափական պատկերով ընդգծված պատ ունենալու համար անհրաժեշտ է գունավոր սկոտչ, մկրատ, գրասենյակային դանակ, մատիտ ու չափերիզ:

Հիշեցում. պատը պետք է նախապես հարթեցնել ու մաքրել, որպեսզի նախշը կոկիկ ստացվի: Հարկավոր է նաև ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե որքանով հեշտ կլինի ընտրված սկոտչն ամրացնելը:

Աշխատանքը սկսելուց առաջ չափեք պատի երկարությունն ու մատիտով նշեք կենտրոնը և եռանկյունու գագաթի բարձրությունը: Ի դեպ, պարտադիր չէ սկոտչն ամրացնել պատի ողջ լայնքով. այդ դեպքում հարկ կլինի ևս 2 նշում կատարել՝ նշելով եռանկյան հիմքի ծայրերը:

dekori-mtqer-6

Խորհուրդ. սկոտչի երկար շերտերը միայնակ ամրացնելը բավական բարդ է, ուստի հարկավոր է օգնական գտնել:

Մեկը պետք է սկոտչի ծայրն ամրացնի եռանկյան գագաթին, իսկ մյուսը կպչուն ժապավենն ամրացնի եռանկյան հիմքին: Հետո պետք է կտրեք սկոտչն ու ամուր սեղմեք պատին՝ նախապես համոզվելով, որ ծուռ չէ: Նույնը կատարեք եռանկյան մյուս կողմում:

Նույն կերպով ավելացրեք մյուս գույների շերտերը՝ մոտ 6 սմ արանք թողնելով: Ավելի հեշտությամբ փակցնելու համար կարելի է պատին մատիտով գծել եռանկյունու կենտրոնական առանցքը: Չմոռանաք նաև երբեմն հեռու գնալ ու նայել՝ արդյոք գործը ճի՞շտ է առաջ գնում:

Խորհուրդ. նախքան աշխատանքը սկսելը որոշեք նախշն ու գույների հերթագայությունը:

dekori-mtqer-7

Եռանկյան գագաթները պետք է խնամքով կտրել գրասենյակային դանակի օգնությամբ:

dekori-mtqer-8

Ինչպես տեսնում եք, դեկորի որոշ մտքեր կարելի է կյանքի կոչել նաև ինքնուրույն ու առանց էական ծախսերի 🙂

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ