Գույներն ինտերիերում
Յուրաքանչյուր գույն ինտերիերում ունի իր նշանակությունն ու տեղը: Շատ կարևոր է գույները ճիշտ համադրել ու գեղեցիկ ինտերիեր ստանալ:
Սովորաբար ինտերիերում խորհուրդ է տրվում օգտագործել բաց և նուրբ երանգներ, որոնք էլ կարող եք համադրել պայծառ աքսեսուարների ու դետալների հետ:
Եթե ինտերիերում ցանկանում եք մի քանի գույն օգտագործել, ապա պետք է հիշել, որ դիզայներները խորհուրդ են տալիս օգտագործել 3 գունային խառնուրդ: Սովորաբար 3-ից ավելի գույներ օգտագործելը շատ ռիսկային է և միշտ չէ, որ հաջողություն է ունենում:
Շատ ճիշտ է նաև կիրառել 60/30/10 հարաբերակցությունը:
- 60% ինտերիերում պետք է լինի գերակշռող գույնը:
- 30% ինտերիերում պետք է լինեն լրացուցիչ գույները:
- 10% ինտերիերում պետք է լինեն աքսեսուարներն ու դեկորները:
Եթե չեք ցանկանում ինտերիերում տարբեր գույներ օգտագործել, ապա շատ յուրօրինակ տարբերակ է նույն գույնի տարբեր երանգների կիրառումը: Արդյունքը հիասքանչ է:
Եթե ցանկանում եք հանգիստ մթնոլորտ ստեղծել, ապա չպետք է մոռանաք տաք ու սառը գույների համադրության մասին:
Գույները կարող են մեծացնել և փոքրացնել տարածքը: Պետք է հիշել, որ բաց երանգներն ու փոքր կահույքը տեսողական մեծացնում եք տարածությունը, իսկ մուգ երանգները՝ փոքրացնում:
Եթե տարածությունը մեծացնելու խնդիր ունեք, ապա պետք է հիշել, որ հայելիները հիանալի կլուծեն այդ հարցը:
Հիշեք, ինտերիերը նույնպես ստեղծագործական աշխատանք է պահանջում…զարկ տվեք երևակայությանը 🙂