Հաջողության 12 բույրերը
Դեռևս վաղ ժամանակներից մարդիկ հավատում էին, որ բույրերն ունեն բուժիչ նշանակություն և կարող են գործել հրաշքներ։
Եթերային յուղերը ոչ միայն դրական ազդեցություն են ունենում նյարդային համակարգի վրա, այլև սեր, երջանկություն ու ջերմություն են սփռում բնակարանում։
Interier.am-ը առանձնացրել է մի քանի բույր, որոնք հաջողություն ու հարստություն են բերում և ունեն դրական ազդեցություն։
- Կիտրոն – օգնում է հարմարվել նոր պայմաններին ու որոշումներ կայացնել։
- Լավանդա – վերականգնում է նյարդային համակարգը, ունի հանգստացնող նշանակություն, օգնում է ամեն ինչին նայել այլ տեսանկյունից։
- Բերգամոտ – լիցքավորում ու մեծ էներգիա է հաղորդում։
- Խոլորձ (օրխիդեա)- oգնում է հաղթահարել դժվարություններն ու հոգնածությունը։
- Դարչին – օգնում է հասնել հաջողությունների, արթնացնել ստեղծագործական հնարավորություններն ու զարգացնում է մտավոր կարողությունները։ Իզուր չէ, որ շատ մասնագետներ խորհուրդ են տալիս օրը սկսել 1 բաժակ սուրճով կամ թեյով՝ համեմված 1 պտղունց դարչնով։
- Վերբենա – հաջողություն է բերում, բարձրացնում է հոգեբանական կայունության աստիճանը․ ունի նաև ակտիվացնող նշանակություն։
- Կոճապղպեղ – բարձրացնում է տրամադրությունն ու ամրացնում է օրգանիզմը։
- Հազրեվարդ – հաղորդում է կենսուրախություն, էներգիա ու մղում է նոր արարումների։
- Մշկընկույզ – ազատում է գլխացավից և դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։
- Մայրի – օգնում է հասնել ֆինանսական հաջողությունների։
- Մեխակ – ունի հոգնածությունը վերացնող ու օրգանիզմի տոնուսը բարձրացնող նշանակություն։
- Անանուխ – պահպանում է տան դրական էներգիան, օգնում է ուշադրությունը կենտրոնացնել աշխատանքի վրա։
ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ