Համակարգչային սեղան երեխաների համար
Տեխնոլոգիաների զարգացումն իր հետ բերեց մի շարք խնդիրներ, որոնցից մեկն էլ կահույքի ընտրությունն է։ Սա շատ կարևոր է, քանի որ երեխաները շատ ժամանակ են անցկացնում համակարգչի առջև ինչպես կրթական, այնպես էլ զվարճանալու նպատակով։ Թե ինչպիսին պետք է լինի երեխաների համար նախատեսված համակարգչային սեղանը կներկայացնենք այս հոդվածում։
Համակարգչի համար նախատեսված կահույքը ներառում է սեղանն ու աթոռը։ Երեխաների համար նախատեսված համակարգչային աթոռները բաժանվում են մի քանի խմբի՝
Նախադպրոցական ու տարրական դասարաններում սովորողների համար
Պատանիների ու բարձր դասարաններում սովորողների համար
Ունիվերսալ և երեխաների հասակներին համապատասխանեցվող
- Համակարգչային սեղանը աշխատանքային գոտու ամենակարևոր մասն է կազմում։ Գոյություն ունեն սեղանների մի քանի տեսակներ՝ դասական, անկյունային, մոդուլային, փոփոխվող, որի մեջ մտնում են ոչ միայն սեղանն ու աթոռը, այլև պահարանն ու մահճակալը։
Համակարգչային աթոռ ու սեղան ընտրելու համար պետք է հաշվի առնել՝
Երեխայի տարիքն ու քաշը
Գունային երանգները
Կառուցվածքային առանձնահատկությունները
Աթոռ
Դեռահասների համար նախատեսված աթոռները պետք է ունենան կառավարվող նստատեղ ու թիկնակ։ Կատարյակ դիրքը ենթադրում է ուղիղ մեջք ու ոտքեր, ինչը չի հոգնեցնում, ու ողնաշարը չի ծռվի։
Մանկական աթոռի կարևոր պայմաններն են անիվները, որի շնորհիվ կարելի տեղաշարժվել մի տեղից մյուսը առանց աթոռից վեր կենալու։
Սեղան
Համակարգչային սեղան գնելիս պետք է հաշվի առնել, որ մանկական կահույքը պատրաստված լինի բնական ու անվտանգ նյութերից, ինչպես նաև լինի ամուր ու որակյալ։ Չպետք է մոռանալ նաև ոճական ու գունային հարդարման մասին, ինչի ընտրությանը պետք է մասնակից դարձնել նաև երեխային։