Հանդերձասենյակի առավելությունները
Հանդերձասենյակն այսօր մեծ դեր ունի թե՛ մեծ, թե՛ փոքր բնակարաններում։ Այստեղ կարելի է պահպանել հագուստը, մարզական գույքը և այլ իրեր։ Կահույք արտադրող ընկերություններն առաջարկում են հանդերձասենյակի կահույքի լայն ընտրություն։ Դրանք միմյանցից տարբերվում են չափերով, կառուցվածքով, դարակների ձևով, քանակով և այլն։
Ի տարբերություն սովորական զգեստապահարանի՝ հանդերձասենյակի կահույքին կարելի է հատկացնել մի քանի պատ։
Տեղադրման առանձնահատկությունները
Ստեղծում է առանձին գոտի՝ նախատեսված հագուստի համար
Կահույքը պատրաստվում է հարմար նյութերից
Օգնում է խուսափել պահեստներն իրերով ծանրաբեռնելուց
Հնարավորությւոն է տալիս օգտագործելու ցանկացած ձևի ու չափերի դարակներ
Մեծ առանձնատները հնարավոր չէ պատկերացնել առանց հանդերձասենյակի։ Դրանց շնորհիվ ժամանակ է տնտեսվում նաև մաքրության առումով։ Բաց կահույքն օգնում է խուսափել հագուստի ավելորդ հոտից, իսկ փակ կահույքներն օգնում են պահպանել կոստյումնեերը, երեկոյան զգեստները, կոշիկները թարմ ու գեղեցիկ վիճակում։
Տեսակները
Հանդերձասենյակի համար կահույք ընտրելիս պետք է հաշվի առնել որակն ու հարմարավետությունը։
Ոչ մեծ սենյակներում նպատակահարմար է կիրառել նեղ, գիպսակարտոնից կառուցված կահույք, որը կարելի է տեղադրել ինչպես անկյունում, այնպես էլ պատի երկայնքով։ Ունիվերսալ են համարվում երկար ուղղանկյունաձև կահույքները, որտեղ կարելի է պահպանել ինչպես հագուստը, այնպես էլ մանր իրերը։
Ծագումը
Հանդերձասենյակի գաղափարը ծագել է սովորական սունդուկից, որը միանգամից մի քանի գործառույթ է կատարել, իսկ 18-րդ դարում այն դարձել է առանձին կահույքի տեսակ։
Այսօր կահույքն առանձնանում է իր մեծությամբ ու ընդարձակությամբ, գործառնությամբ ու տարածք տնտեսելու առանձնահատկությամբ։ Առավել գործածական են մեծ պահարանները, իսկ տարածքի տնտեսման առումով՝ կանգնակները։
Ամենապրակտիկը համարվում են բաց կառուցվածքով մոդելները։ Այդ դեպքում ընդմիշտ կմոռանաք ցեցի, փոշու, բորբոսի ու սնկի մասին։