Ընտրում ենք հարդարանք բնակարանի համար

Մարդկության պատմության մեջ առաջին ու գլխավոր դեկորատորը կինն է եղել: Կինը միշտ փորձում է տունը զարդարել իր ձեռքերով: Տան դեկորը դարեր ի վեր ամենանրբաշուք ու թանկարժեք ինտերիերում հոգու մի մասնիկը դնելու ստուգված եղանակ է: Արժե հիշել մեր տատիկների տներում ժանեկավոր անձեռոցիկների և երիցուկներ ու կակաչներ ասեղնագործած սրբիչների հմայքը:

Այսօր գոյություն ունեն ոչ պրոֆեսիոնալին մատչելի մեծ քանակությամբ տեխնիկաներ ու եղանակներ, ու մեր ժամանակակից կանայք սիրով զբաղվում են ջերմության ու հարմարավետության առանձնահատուկ մթնոլորտ ստեղծելով:

Կար ու գործք

Սա տունը զարդարելու ամենահնագույն ու ավանդական եղանակն է: Լուսատուների համար շյուղերով ու հելունով լուսամփոփների, բազմոցի բարձիկների, պատի պաննոների, բարձի երեսների, խոհանոցային սրբիչների ու վարագույրների հյուսումը սենյակում կանացի ձեռքի ջերմություն կստեղծեն:

Փետչվորք

Կտորից, ժապավենից, թելերից կենցաղի վառ, հարմարավետ ու փափուկ առարկաների ստեղծումը մի հարյուրամյակ չէ, որ հայտնի է ու այսօր երկրորդ կյանք է ստանում:

Երկրորդ նմուշը չունեցող սփռոցը, ծածկոցը կամ պատի պաննոն հնչուն ակորդ կդառնան ցանկացած տան ինտերիերում:

Կտորից ու ֆետրե խաղալիքներ

Մեծ վարպետություն պետք չէ տունը զարդարելու համար խաղալիքներ կարելու համար: Դրա համար պետք է միայն ասեղով ու մկրատով հետ աշխատելու նվազագույն փորձ ունենալ, ձեռքի տակ ունենալ տարբեր գույնի ու կառուցվածքի կտորներ կամ ֆետր, ուլունքներ և տարբեր չափսի ու ձևի կոճակներ: Նման աշխատանքում ձեզ կարող են հավատարիմ օգնականներ դառնալ երեխաները: Ֆետրե կերպարներն ուրախության ու մանկության շունչ կբերեն տուն: Նման խաղալիքները տեղին կլինեն ինչպես մանկական սենյակում, այնպես էլ խոհանոցում ու հյուրասենյակում:

Դեկուպաժ

Դեկուպաժի տեխնիկան թույլ է տալիս պատրաստել տան դեկոր` իր բոլոր դրսևորումներով` սահմանափակված միայն տանտիրուհու երևակայությամբ:

Լիովին նոր տեսք կունենա ցանկացած տնային իր` սնդուկից մինչև դաշնամուր: Անհրաժեշտ ոչ թանկ նութերի հավաքածուն ու ներկելու վրձնով աշխատելու տարրական հմտությունն ամենահին ու անշուք իրին միանգամայն նոր ու ինքնատիպ տեսք կտա:

Իկեբանա

Ծաղկեփունջ կազմելու արվեստը մեզ է հասել ծագող արևի երկրից: Ժամանակակից մարդու երևակայությունը թույլ է տալիս կոմպոզիցիաներ ստեղծել` օգտագործելով ինչպես ծաղիկներ ու ճյուղեր, այնպես էլ գունավոր մատիտներ, հովանոցներ, խաղալիքներ, մրգեր ու մոմեր: Նման անսովոր կոմպոզիցիաները տանտիրուհու հպարտությունն ու նրա ստեղծագործական ունակությունների արտահայտությունը կդառնան:

Պատերի դեկոր

Դատարկ պատը զարդարել ու ծավալ հաղորդել կարելի է սովորական գունավոր թղթի օգնությամբ: Պատի վրա որոշակի կոմպոզիցիա ստեղծելով կարելի է լրացնել այն տարբեր գույնի ու ձևի թղթերով` թիթեռների, ծաղիկների, աստղիկների, բուսական մոտիվերի տեսքով: Լյումինեսցենտային թուղթ օգտագործելու դեպքում կարելի է օրվա մութ ժամերին լուսարձակման արտասովոր էֆեկտ ստանալ:

Մյուս եղանակը նախշակաղապարների (տրաֆարետ) օգտագործումն է: Բնության տարրեր, բույսեր ու կենդանիներ, սիրելի մանկական հերոսներ, գրաֆիկական տարրեր` այս ամենը նախշակաղապարի տեսքով կլրացնի պատի դատարկությունը:

Քվիլլինգ

Բավականաչափ նոր ու գեղեցիկ դեկոր է: Տեխնոլոգիան պարզ է. տարբեր լայնության ու գույնի թղթի շերտերը ոլորվում են նախապես մշակված սխեմայով, սոսնձվում ցանկացած մակերեսի` ստեղծելով ցանկացած թեմատիկայի ու բարդության վառ ու ծավալային ապլիկացիաներ:

Գրաֆիտի

Պատերն ու կահույքի դիմամակերեսին ոչ պրոֆեսիոնալի նկարած նկարը տնային տարածքն անհավատալիորեն կենդանի ու դինամիկ կդարձնի: Մանկական սենյակի գրաֆիտին կարելի է հանձնարարել սենյակի փոքրիկ տիրոջը. այսպիսի ստեղծագործական գործընթացն անմոռանալի պահ կդառնա երեխայի կյանքում:

Ծաղկամաններ

Տնային բույսերը ցանկացած տարածքի անբաժան կենդանի մասն են: Իսկ ծաղկամանը տան նոր դեկորի ստեղծման համար անսահմանափակ հնարավոչությունների է ստեղծում: Նոր ոճի ծաղկամանի ստեղծման համար հարմար է օգտագործել ցանկացած դեկուպաժից մինչև գրաֆիտի և նախշակաղապար: Ապլիկացիաների, ծաղկաքուղերի  ու ժապավենների, ձեռագործմ թիթեռնիկների, բզեզիկների, ճպուռների օգտագործումը նորության տարր կհաղորդի սենյակի սովորական տեսքին:

Նկարների ու լուսանկարների շրջանակներ

Տան ոչ մի դեկոր հնարավոր չէ պատկերացնել առանց ընտանեկան լուսանկարների ու նկարների: Ամենահասարակ շրջանակներին նոր ու անսպասելի կերպար հաղորդելու համար կարելի է օգտագործել այն ամենն, ինչ բնությունը կամ երևակայությունը կարող է առաջարկել: Դրան կարող են լինել ուլունքներ, խեցիներ, ծառի ճյուցիկներ, քվիլինգ, դեկուպաժ, փետչվորք  և այլն:

Տունը ձեռագործ բացառիկ առարկաներով զարդարելու համար հատուկ մասնագիտական հմտություններ ու մեծ նյութական ծախսեր պետք չեն: Առաջին փորձը ձեռք բերելու լավագույն եղանակը տան դեկոր պատրաստելն է ձեռքի տակ եղած մատչելի նյութերից: Դրա համար պետք է միայն շատ մեծ ցանկություն, սեր սեփական տան, ընտանիքի նկատմամբ ու մի քիչ ազատ ժամանակ:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ