Հարմարավետ ձեղնահարկ . օգտակար խորհուրդներ պրոֆեսիոնալներից
Իմ տունն իմ ամրոցն է, իմ ձեղնահարկն` իմ ուրախությունը: Այս կարծիքին են բոլոր այն մարդիկ, ովքեր ձեղնահարկ ունեն: Ձեղնահարկը մի յուրահատուկ և հիանալի վայր է, որտեղ կարելի է հանգստանալ և լիցքաթափվել:
Հարմարավետ ձեղնահարկ . լիցքաթափվում ենք
Տան լուսավորությունից մարդու տրամադրությունը կարող է փոփոխվել, որքան բնական լույսը շատ է, այնքան տրամադրությունն ավելի բարձր է:
Այդ առումով ձեղնահարկը շատ լուսավոր է, ի տարբերություն ուղղահայաց պատուհանների, թեք հատուկ պատուհանները, որոնք նախատեսված են տանիքի մոնտաժի համար, 40 տոկոսով ավելի շատ են թողնում, որ ցերեկային լույսը ներս թափանցի: Ամեն 10 քառակուսի մետր տարածքի վրա 1 քառակուսի մետր ապակի պետք է լինի
Ողջ գաղտնիքը ոչ թե պատուհանների մեծության մեջ է, այլ թեքության: Նույն մեծության ուղղահայաց պատուհանները միևնույն լուսավորությունը չեն ապահովում, ինչ թեք պատուհանները:
Թեք պատուհաններ տեղադրելուն պես, տարածքը լույսով կլցվի՝ ձեղնահարկը դարձնելով լիցքաթափվելու տեսանկյունից տան լավագույն անկյունը: Արևի ճառագայթներն այստեղ կօգնեն Ձեզ վանել դեպրեսիան և կբարձրացնեն տրամադրությանը:
Ձեղնահարկ նորոգելու ընթացքում թույլ տրվող սխալները
Բացի այն, որ ձեղնահարկը նորոգելիս մարդիկ հրաժարվում են տանիքածածկի վրա թեք պատուհաններ տեղադրել, ևս երկու տարածված սխալ են թույլ տալիս:
Պետք է հիշել որ.
- Ձեղնահարկում ստանդարտ առաստաղ պետք չէ, ավելի լավ կլինի ներքին հարդարումն իրականացնեք միանգամից գագաթնագծի (конек) տակ: Այժմ նորաձև է ձեղնահարկի այնպիսի ձևավորումը, երբ տանիքի հիմնակմախքը երևում է, կամ նույնիսկ հատուկ դիզայներական լուծումներով փորձ է արվում նմանակել այն: Բաց լանջերն ու թեք պատերը տեսողականորեն առաստաղը բարձր են ցույց տալիս, և սենյակը ճնշող չի լինում, իսկ ձեղնահարկային պատուհանները տարածությունն ընդլայնում են:
- Ձեղնահարկի պատուհանները պետք չէ շատ բարձր տեղադրել: Այսպիսի լուծումն ընդունելի է, եթե տեղադրվում է պատուհանների միաժամանակ երկու շարք: Բանն այն է, որ տանիքի լանջերի երկու կողմերում երկու ոչ մեծ բացվածքները սենյակում դիտահորի տպավորություն են թողնում: Բարձր ու հեռու տեղակայված լույսի աղբյուրը մի տեսակ ճնշող զգացողություն է առաջացնում:
Որպեսզի կարողանաք Ձեր ձեղնահարկից հիանալ բացվող տեսարանով, թեք պատուհանների բարձրությունը ցանկալի է լինի գետնից 90-112 սմ-ի վրա: Իսկ պատուհանների չափերն այնպես ընտրեք, որ դրա վերին սահմանը լինի 200-220 սմ-ի վրա: Որքան տանիքի թեքությունը փոքր է, այնքան մեծ պետք է լինի պատուհանի բարձրությունը: Ինչ վերաբերում է պատուհանի լայնությանը, ապա լավագույն տարբերակն այն է, որ 4-6 սմ-ով փոքր լինի հիմնակմախքի ձողերի միջև քայլքից:
Ձեղնահարկի պատուհանների կառուցվածքն ու տեխնոլոգիաները
Ձեղնահարկի ժամանակակից պատուհանը պետք է լինի հուսալի, ամուր, էկոլոգիապես մաքուր և իրականցնի գլխավոր գործառույթը՝ բավականաչափ լուսավորություն ապահովի: Փայտը ավանդական տարբերակն է, որից պատրաստում են ձեղնահարկի պատուհանները: Այն լավ է պահպանում ջերմությունը և շնչում է: Բայց ձեղնահարկի պատուհանների որակը կախված է ոչ միայն նյութից, այլև՝ կառուցվածքային լուծումներից: Օրինակ, եթե պատուհանը տեղադրված է ոչ մեծ թեքությամբ (30-45 աստիճան անկյամբ), ապա ձնհալի ժամանակ պատուհանի շրջանակի ներքևի հատվածը դրսից կարող է սառցապատվել: Այդ դեպքում լուծում կարող է լինել որոշ արտադրողների կողմից առաջարկվող փեղկի ներքևի հատվածի լրացուցիչ ջրամեկուսիչ շերտը, որը կկանխի ջրի ներթափանցումը:
Ձեղնահարկի պատուհաններին պետք է հատուկ ուշադրություն դարձնել. դրանք պետք է ամրության, հուսալիության մեծ պաշար ունենան, քան սովորական պատուհանները:
Տեղադրման տեխնոլոգիան պահպանելու համար, կարելի է օգտագործել մոնտաժային պատրաստի հավաքածուներ, որոնցում ներառված է ջերմամեկուսիչ շերտ, ջրամեկուսիչ գոգնոց և դրենաժային համակարգ: Այսպիսի հավաքածուի կիրառումը թույլ կտա պահպանել տեղադրման կանոնները և կանխել պատուհանի շջանակից ջրի հնարավոր ներթափանցումը:
Ձեղնահարկի պատուհանի ընտրությունը
Մանկական սենյակ: Եթե ձեղնահարկում մանկական սենյակ է լինելու, ապա պատուհանի ապակին պետք է լինի անվտանգ՝ տրիպլեքս (եռաշերտ): Հատուկ թաղանթով պատված այս ապակու բեկորները կոտրվելու դեպքում ներքև չեն թափվում, ինչպես մեքենայի դիմապակունը:
Լոգասենյակ: Եթե ձեղնահարկում լոգասենյակ է լինելու, ապա պատուհանը պետք է ջրակայուն լինի, ինչպես օրինակ, ՊՎՔ-ից (ПВХ)պատուհանները: Լոգարանի համար պատուհան ընտրելը բավականին բարդ խնդիր է, քանի որ բացի ջրակայուն լինելուց այն նաև պետք է ջերմամեկուսիչ լինի: Դրա համար որոշ արտադրողներ ՊՎՔ պրոֆիլները լցնում են փրփրացված պոլիստիրոլով:
Հյուրասենյակ: Ձեղնահարկի օգտագործման լավագույն տարբերակը այն բաց տարածության սկզբունքով հյուրասենյակի վերածելն է: Առաստաղի տակ հիմնակմախքի տարրեր, անմիջապես տանիքի տակ ցուցասրահ, դիզայներական ջահեր, երկշարք պատուհաններ. այս ամենը միասին անկրկնելի մթնոլորտ կստեղծեն 🙂