Հարմարավետ լոգասենյակ բալիկների համար
Ջրային պրոցեդուրաներից երեխաների մի մասն ուրախանում է և վայելում ջրում գտնվելու հաճույքը, իսկ մյուս մասի մոտ հակառակ արդյունքն է: Այնպես որ, լավ կլինի լոգասենյակում այնպիսի միջավայր ստեղծել, որ երեխաները լոգասենյակ մտնելուն պես մեծ հաճույք և բավականություն ստանան:
Անվտանգություն
Այն տարածքներում, որտեղ երեխաներ են գտնվում, պետք է միշտ ապահովել անվտանգությունը, որպեսզի երեխաներն ակամայից իրենց չվնասեն:
Սուր անկյուններ
Գոյություն ունեն սեղանի սուր անկյունները փակելու հատուկ պարագաներ, որոնց օգնությամբ կարող եք երեխաներին պաշտպանել: Կենդանիների տեսքով հատուկ բռնակնրն այդ հարցում Ձեզ շատ կօգնեն:
Սահող հատակ
Սահող հատակը բաղնիքում ամենաշատ հանդիպող խնդիրներից է: Սակայն այս խնդիրը նույնպես շատ գեղեցիկ լուծում ունի:
Չսահող գորգ երեխաների համար
Այս գորգերի հակառակ երեսին հատուկ ծածկույթ է, որը չի թողնում, որ այն խոնավ տարածքներում սահի:
Խավով գորգ
Լոգարանի կողքը կարելի է խավով գորգ փռել, որպեսզի երեխան վրան կանգնի և ոտքերն անմիջապես չորացնի, ինչը ևս ապահովագրում է թաց ոտքերով սալիկի վրա ընկնելու վտանգից:
Լոգասենյակի վարագույր
Լոգարանի մոտ կարելի է վարագույր կախել, որպեսզի լողանալուց հատակը չթրջվի: Իսկ գեղեցիկ նկարներով վարագույրնեը կարող են նաև երեխային զբաղեցնել, բացի այդ գեղեցիկ տեսք հաղորդել Ձեր ինտերիերին:
Հիգիենա
Հիգիենայի կանոնների պահպանումը երեխայի առողջության գրավականն է: Մեզ այդ հարցում կօգնեն հետևյալ իրերը.
- օճառաման, որը թույլ է տալիս օճառի հատկությունները պահպանել,
- հեղուկ օճառի բաժնորոշիչ,
- եղունգների խոզանակ, որը յուրաքանչյուր բիծ կարող է մաքրել:
Ֆունկցիոնալություն
Քանի դեռ երեխաները փոքր են, նրանք իրերը այս ու այն կողմ են շպրտելու՝ լոգասենյակում քաոս առաջացնելով: Այդ խնդիրը լուծելու համար պետք է այնպես անել, որպեսզի ամեն ինչ իր տեղում լինի: Interier.am-ը կօգնի Ձեզ տարածքը ճիշտ կազմակերպել:
Խոզանակների և մածուկների բաժակը կախեք պատից
Կարևոր է խոզանակներն այնպես պահել, որ կեղտոտ մակերևույթներին չկպչեն:
Սրբիչների կախիչ
Ցնցուղի կախիչ
Կախիչ զուգարանի թղթի համար
Սա կօգնի երեխային զբաղեցնել նույնիսկ զուգարանում նստած ժամանակ:
Զբաղմունք
Որպեսզի երեխաները ցնցուղ ընդունելուց իրենց լավ զգան, կարող եք սիրելի խաղալիքներով զբաղեցնել: