Հարմարավետ պատուհանագոգ՝ պատշգամբ չունեցողների համար

patuhanagog-patshgamb-chunecoxneri-hamar-5

Փոքր բնակարանում հարմարավետ ինտերիեր ստեղծելը շատ ավելի դժվար է: Սենյակը պահեստի չվերածելու հանգամանքը ստիպում է գնահատել տարածության յուրաքանչյուր սանտիմենտրի արժեքը:

Հենց այդպիսի սանտիմետրերից է պատուհանագոգը՝ հարթություն, որը հաճախ ռացիոնալ չի օգտագործվում: Մինչդեռ այն արդյունավետ օգտագործելու բազմաթիվ հնարքներ կան:

Սեղան-պատուհանագոգ՝ պատշգամբ չունեցողների համար

patuhanagog-patshgamb-chunecoxneri-hamar-2

Սովորական պատուհանագոգի փոխարեն խոհանոցի ինտերիերին հարմար է այսպիսի աշխատանքային սեղանը:

patuhanagog-patshgamb-chunecoxneri-hamar-3

Խոհանոցում աշխատասեղան ունենալու համար հարկավոր է պատուհանագոգին պարզած ձեռքերի տարածության չափով մշակված տախտակներ դնել, որոնք կարող է ծառայել նաև որպես ճաշասեղան:

Չարժե արևի լույսը ծածկել ինչ-որ շինվածքներով, բայց լուսամուտի շեպերին կարելի է ինչ-որ դետալներ ամրացնել:

patuhanagog-patshgamb-chunecoxneri-hamar-4

Բնակելի սենյակում այդ տեղը կարող է զբաղեցնել գրասեղանը, մանկական սենյակում՝ նկարչության ու ծեփման անկյունը:

Չպետք է մոռանալ շերտավարագույրի մասին, որը նախատեսված է լույսի հոսքը կարգավորելու համար. աչքերին ընկնող ճառագայթները կարող են անհարմարություն պատճառել սեղանի մոտ նստողին և տաքացնել տեխնիկան: Նախապատվությունը տրվում է մի քանի շերտից բաղկացած հորիզոնական շերտավարագույրներին, որոնք թույլ են տալիս ծածկել պատուհանի միայն վերևի մասը կամ կեսը:

Եթե պետք է սեղանի մոտ նստեք, ապա սեղանածածկը հարկավոր է ընդլայնել, քանի որ անբնական կերպով ծալված ոտքերն արագ են հոգնում, էլ չենք խոսում կեցվածքի վրա թողած հետևանքների մասին: Փոքր մակերեսով տարածքներում խորհուրդ է տրվում օգտագործել ծալովի սեղանածածկ, որը կարող է պատրաստել նույնիսկ անփորձ վարպետը:

Ավելի ընդարձակ սենյակում սեղանածածկի երկու կողմերին կարելի է գիպսաստվարաթղթե դարակաշարքեր ամրացնել:

Մահճակալ-պատուհանագոգ

Պատուհանագոգին նստելը մանկական սովորություն է, որի համար շատերն են պատժվել: Սակայն մանկական երազանքները հաջողությամբ կարելի է կյանքի կոչել. պատուհանագոգ-մահճակալին կարելի է նստել ու նույնիսկ պառկել, եթե, իհարկե, պատուհանագոգի երկարությունը թույլ է տալիս այդպիսի անկողին ստանալ:

Օտար աչքերից կարելի է թաքնվել շերտավարագույրի օգնությամբ, իսկ պատուհանի շեպերին լուսավորություն անցկացնելով ու պատին մուգ վարագույր կախելով, վերջնականապես հարմարավետ ու մեկուսացած անկյուն ստեղծել:

Փոքրիկ պարտեզ

Լույսի նկատմամբ պահանջկոտ կանաչ տունկերի համար պատուհանագոգն ամենահարմար վայրն է, իսկ եթե պատուհանները հյուսիսային կողմի վրա են, ապա կարելի է լրացուցիչ լուսավորություն անցկացնել:

Սենյակային բույսերը պատուգանագոգը կարող են վերածել իսկական պարտեզի և խոհանոցին տալ գեղեցիկ պատշգամբի տեսք: Կենտրոնական հատվածում պետք է դնել ավելի կարճ բույսերը, կողքերում՝ փարթամները: Պատուհանի շիպերի երկայնքով կարելի է տեղավորել մետաղալարերից պատրաստված վանդակավոր շինվածքներ, որոնք վերևի հատվածում միանում են կամարաձև: Կարելի է նաև պարզապես քուղեր անցկացնել ու գեղեցկության համար զարդարել խոշոր ուլունքներով:

Պատուհանագոգը գեղեցիկ պատշգամբ վերածել կարող եք նաև ինքնուրույն՝ փոքր-ինչ ազատություն տալով երևակայությանը 🙂

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ