Ինչպիսի հատակի ծածկ ընտրել

inchpes-entrel-hataki-cack-1

Ինչ խոսք, քչերի մտքով կանցնի բնակարանի հատակը ձևավորել խճանկարով կամ թանկարժեք բնափայտով: Բնակարանում հատակի ծածկը պետք է լինի ամուր, գեղեցիկ, հնարավորինս մատչելի, ոչ խնդրահարույց, որպեսզի անընդհատ վերանորոգելու կարիք չլինի: Դրան զուգահեռ պետք է հաշվի առնել նաև յուրաքանչյուր շինության առանձնահատկությունները:

Հատակի ծածկ պատշգամբի և ճեմասրահի համար

Արտաքին շենքերի համար նախատեսված է հատուկ տախտակե ծածկ:

Վերջինիս առանձնահատկությունն այն է, որ տախտակները կիպ չեն միանում, իսկ արանքների ճեղքերը հնարավորություն են ստեղծում, որպեսզի անձրևաջուրն ու հալված ձյունը դուրս հոսեն: Այսպիսի հատակի ծածկ պատրաստում են կոմպոզիտ նյութերից կամ բնափայտից, բայց երկու դեպքում էլ տեխնոլոգիան այնպիսին է, որ տախտակները չեն տուժում ջերմաստիճանի տատանումներից ու գերխոնավությունից և կարող են ծառայել տասնյակ տարիներ:

Էկզոտիկայի սիրահարները կարող են պատշգամբի ու սանդղամուտքի հատակի ծածկ ընտրել կլինկերե սալիկներից, լինոլեումից կամ էլիտար մանրահատակից 🙂

inchpes-entrel-hataki-cack-6

Հյուրասենյակի հատակի ծածկ

inchpes-entrel-hataki-cack-7

Շենքի ներսում հարցն այլ է: Եթե բյուջեն թույլ է տալիս, ապա կարելի է ընտրել մանրահատակ կամ բնափայտե սալիկ, թեև սկզբունքորեն կարելի է ընտրել ցանկացած տեսակի հատակի ծածկ: Միայն թե հյուրեր ընդունելու վայրը պետք է ներկայանալի տեսք ունենա, նույնիսկ եթե մյուս սենյակներում վերանորոգումն արդեն մի քանի տարի ձգձգվում է: Ընդ որում, ի տարբերություն խոհանոցի կամ լոգարանի, հյուրասենյակում խոնավություն չի առաջանում, ուստի տանտիրոջն ընձեռվում է հատակի ծածկ ընտրելու լայն հնարավորություն: Կարելի է ընտրել բնափայտ կամ լամինատ, կամ էլ պատվիրել բացառիկ դիզայնով կերամիկական սալիկներ:

Ննջասենյակի հատակի ծածկ

inchpes-entrel-hataki-cack-3

Եթե հյուրասենյակում մարդիկ նստում ու թեյ են խմում, ապա այստեղ քնում են: Ննջասենյակի հատակի ծածկը պետք է լինի առաջին հերթին էկոլոգիական՝ ալերգիկ երևույթներից ու թարմ օդի բացակայությունից խուսափելու համար: Այս դեպքում ևս խորհուրդ է տրվում կիրառել փայտե հատակ կամ ժամանակակից վինիլային սալիկներ: Վերջիններս շատ մատչելի են, անվնաս տան բնակիչների համար և արտաքինից նմանակում են փայտյա հատակին:

inchpes-entrel-hataki-cack-4

Մանկասենյակի հատակի ծածկ

inchpes-entrel-hataki-cack-2

Բոլոր մանուկները սիրում են շարժվել և հատկապես ակտիվանում են, երբ հասակակից մտերիմ հյուրեր են ունենում, հետևաբար, մանկական սենյակի հատակի ծածկը պետք է  առաջին հերթին դիմացկուն և ամուր լինի: Մանկական սենյակի հատակին հաճախ են ինչ-որ բաներ կպչում, ուստի  իմաստ չունի ընտրել նրբագեղ նախշերով ու գունախաղերով թանկարժեք հատակի ծածկ: Ամենալավ տարբերակը՝ վինիլային սալիկն է. նախ այն միակն է, որ կարող է գրեթե «առանց զոհերի» դիմանալ երեխայի անցումային տարիքին և ապա, ինչպես արդեն ասվել է, էկոլոգիապես մաքուր է ու գեղեցիկ 🙂

Խոհանոցի, լոգարանի և սանհանգույցի հատակի ծածկ

inchpes-entrel-hataki-cack-8

Վերջիններս տան ամենախնդրահարույց հատվածներն են, որտեղ լինում է և՛ շոգ, և՛ տոթ, և՛ խոնավ: Խոհանոցում շատ են կերակուրների հոտերը, վատ օդափոխության դեպքում լոգարանը երբեք լրիվ չի չորանում, մի խոսքով՝ պայմանները, մեղմ ասած, լավագույնը չեն:

Այսպիսի տեղերում հատակի ծածկը պետք է լինի խոնավությունը չկլանող, հոտերը չներծծող և չսահող: Փայտե մանրահատակն անմիջապես պետք է բացառել, քանի որ չափազանց նուրբ է ու թանկ: Լինոլեումը վատ չէ, բայց այնքան էլ գեղեցիկ չէ: Եվ կրկին ստացվում է, որ լավագույն տարբերակը՝ վինիլային սալիկն է, որը հեշտությամբ մոնտաժվում է, չի կեղտոտվում, գեղեցիկ, մատչելի, ամուր և չսահող է 🙂

inchpes-entrel-hataki-cack-5

Ստացվում է, որ վինիլային սալիկը լավ համադրվում է բոլոր հարթությունների հետ: Նոր սերնդի այս հատակի ծածկն ունի բոլոր այն որակները, որոնք անհրաժեշտ են ինտերիերի անթերի ձևավորման համար՝ հաշվի առնելով նաև տարբեր տեսակի տարածքների առանձնահատկությունները:

Սակայն, այնուամենայնիվ, իրենց արժեքը չի կորցնում էլիտար մանրահատակը, գեղեցիկ կերամիկան, պրակտիկ լինոլեումն ու ամուր պատշգամբային տախտակը 🙂

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ