Հատակի ծածկույթների լավագույն տարբերակները նախասրահի համար

Որպես կանոն՝ նախասրահի հատակն աենաակտիվ շահագործման է ենթարկվում և պետք է դիմանա ամեն ինչի՝ և՛ կահույք տեղափոխելուն, և’ կոշիկի հետքերին, և’ հաճախակի մաքրմանը:

Կերամիկական սալիկ

Սա, թերևս, ամենատարածված տարբերակն է ու միանգամայն արժանիորեն: Նախ՝ ներկայումս հատակի սալիկների լայն տեսականի է առկա՝ ցանկացած գույնի ու ձևի: Երկրորդ՝ այն հատուկ խնամք չի պահանջում ու ջրակայուն է: Գլխավորը՝ գնել բարձր կարգի ամրություն (3-րդից 4-րդ) ունեցող սալիկ: Կարևոր է նաև, որ սալիկի մակերեսը հակասայթաքուն էֆեկտ ունենա, այլապես նախաստահում վնասվածքներ հնարավոր է ստանալ:

Լինոլեում

Լինոլեումն ընդունված է համարել հատակի ծածկույթի տնտեսող տարբերակ, սակայն իրականում այն գնային մեծ դիապազոն կարող է ունենալ՝ սինթետիկից մինչև բնական նյութեր: Ամեն դեպքում՝ անկախ գնից՝ լինոլեումն արդարացնում է երկարակյաց, ամուր, ջրակայուն ու մաշվածքակայուն նյութի իր համբավը: Եվս մի առավելություն. այն փռելը հեշտ է ու արագ:

Լամինատ

Լավ լամինատը նախասրահում կարող է ծառայել մինչև 15 տարի: Շահագործման ժամկետն, անշուշտ, ավելի կարճ է, քան լինոլեումինը ու մեխանիկական վնասվածքների նկատմամբ ավելի խոցելի է, բայց փոխարենն ավելի ներկայանալի տեսք ունի ու վերանորոգելն էլ դժվարություն չի ներկայացնում: Բարձր կարգի լամինատը ջրակայուն է, սակայն չարժե շատ թրջել: Չարժե մաքրել նաև հղկանյութերով:

Մանրահատակ

Մանրատախտակն ամենագնահատված, հարմար ու էկոլոգիապես մաքուր ծածկույթներից է: Եթե ուզում եք ու կարող եք ձեզ նման շքեղություն թույլ տալ, նախասրահը շքեղ կստացվի: Ճիշտ է՝ այն հատուկ խնամք է պահանջում և խոնավությունն էլ հակացուցված է:

Լցնովի հատակ

Նախասրահում լցնովի հատակը հարմար է մի քանի պատճառով: Նախ՝ միանգամայն հարթ, առանց կարերի մակերես կստանաք, ինչը կհեշտացնի սենյակի մաքրումը: Երկրորդ՝ լցնովի հատակը չի «վախենում» լվացող միջոցներից: Երրորդ՝ այն անվտանգ է առողջության համար ու հականեխիչ հատկություններով է օժտված: Չորրորդ՝ երկարակյաց է և դիմանում է մաշվածությանն ու մեխանիկական վնասումներին: Հինգերորդ՝ այն կարելի է օգտագործել կից սենյակներից յուրաքանչյուրում, ինչը հարմար է հատկապես փոքր նախասրահների դեպքում, ինչի նորհիվ կարելի է տեսողականորեն միավորել տարածությունը՝ ստեղծելով ընդարձակության տպավորություն:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ