Հատակի ձայնամեկուսացում ժամանակակից նյութերով
Բնակարանի ձայնամեկուսացման բազմաթիվ եղանակներ կան: Եթե աղմուկի աղբյուրը ներքևում է, պետք է հատակի ձայնամեկուսացում անել: Ներկայացնենք, թե ինչպես է դա արվում, ինչ նյութերով, որոնք են այդ նյութերի առավելություններն ու թերությունները և ինչպես ընտրել այն տարբերակը, որը կգոհացնի ձեր սպասելիքները:
Հաստ վարագույրները մի քիչ կօգնեն մեկուսացնել դրսի աղմուկը, իսկ գրքերով լի պահարանը՝ հարևատ տան հեռուստացույցի աղմուկից: Քայլերից եկով աղմուկը մեկուսացնել կարելի է գորգերի օգնությամբ: Սակայն ավելի կատարյալ մեթոդներ գոյություն ունեն:
Առաստաղն ու հատակը լավ են փոխանցում քայլելու, ընկնող առարկաների, հարևան տան առաջացրած ձայնային թրթիռները: Հատուկ նյութերը, օրինակ՝ ռեզինե կամ պոլիուրետանե ծածկոցները, մեկուսացնող հատուկ գորգերը կարող են աղմուկի աստիճանն իջեցնել մոտ 19 դեցիբելով: Ամենաանաղմուկը տակդիրին սոսնձված փայտե ու խցանե հատակներն են և հաստ գորգերը:
Փայտամանրաթելային սալիկներ
Բավականին ճկուն են և լավ են ձայնամեկուսացնում:
Խարտուքային սալիկներ
Նույնպես օգտագործվում են հատակի կառուցապատման համար: Ունեն տարբեր ֆորմատներ, կառուցվածք և հաստություն: Բացի հաստությունից՝ ուշադրության տակ պիտի ունենալ նաև կառուցվածքը: Խարտուքային սալիկները կարող են տեղադրվել մեկ կամ երկու շերտով. մի շերտը մեծ հաստություն կպահանջի՝ մոտ 22 մմ: Բայց մեծ մասամբ օգտագործում են երկու սալիկ, որոնց միացյալ հաստությունը սոսնձելուց հետո 22 մմ-ից ավելի են կազմում:
Ծալքավոր ստվարաթուղթ
Բավարար չափով մեկուսացնում է աղմուկը, թափանցելի է ջրային գոլորշու համար և չի զսպանակվում:
Խցանե խսիրներ
Պատրաստված են կեղևանյութից, առանձնանում են լավ ձայնա- և ջերմամեկուսացնող հատկություններով: Ամուր են ու ջրակայուն:
Ճկուն պենոպրոպիլենե խսիրներ
Բարակ են, բայց լավ են կլանում ձայները՝ կանխելով ձայնային կամուրջների ձևավորումը: Կարող են օգտագործվել նաև որպես հատակի տաքացման տակդիր:
Պոլիուրետանե խսիրներ
Լավ լուծում են և օգտագործվում են լինոլեումի, գորգերի և հատակի այլ ծածկոցների տակ:
Ռեզինե խսիրներ
Եվս լավ գաղափար են ձայնամեկուսացման համար: Հասանելի են մեկուսացնող գորգերի ու 3 մմ-անոց ռեզինե թաղանթի տեսքով, որը կարող է օգտագործվել որպես պատերի, տանիքների կամ առաստաղների ձայնային մեկուսիչ: Նյութն ամրացվում է մեխանիկորեն կամ սոսնձի օգնությամբ: Մեկուսացման աստիճանը կազմում է մինչև 50 դեցիբել: Տեղադրելիս պետք է այնպես անել, որ ճեղքեր չմնան, բոլոր շերտերը կիպ նստեն:
Հատակի ձայնամեկուսացումը լամինատի դեպքում
Լամինատը, որպես կանոն, չի սոսնձվում տակդիրին: Ու եթե նրա տակ հարմար մեկուսող նյութ չտեղադրվի, բոլոր քայլերը կուղեկցվեն աղմուկով: Առաջացող աղմուկի լրիվ չեզոքացում հնարավոր չէ, բայց հնարավոր է խլացնել այն Հենց տակդիրը նման դեր է կատարում. այն կարող է բարելավել հատակի ձայնը՝ թուլացնելով ձայնահաղորդումը: