Հատակի հարթեցում նրբատախտակով

pateri-hartecum-nrbataxtakov-16

Եթե Ձեզ անհրաժեշտ է ստանալ հարթ և երկարակյաց հիմք հատակը երեսպատելու համար, ապա կարող եք գործի դնել ամենահեշտ և արագ միջոցը՝ հատակի հարթեցում նրբատախտակի օգնությամբ:Սվաղի հետ համեմատելով կարելի է ասել, որ այս միջոցն ունի բազմաթիվ առավելություններ. այն չի պահանջում հատուկ հմտություններ կամ գործիքներ, տեղադրումից անմիջապես հետո կարելի է շարունակել վերանորոգումը, իսկ նրբատախտակի գինը արդյունքու ավելի էժան է ստացվում:

Նրբատախտակ, ՕՍԲ, ԴՍՊ, ՑՍՊ թե՞ ԴՎՊ

Ոչ բոլոր փայտաթեփային սալերը կարելի է օգտագործել հատակի համար:

1
Հատակի հարթեցման համար լավագույն տարբերակն է նրբատախտակը, ՑՍՊ և ՕՍԲ:

Նրբատախտակը լավագույն տարբերակն է: Այն կազմված է փայտանյութի սոսնձած սալերից, ընդ որում յուրաքանչյուր շերտ տեղադրված է նախորդ շերտին ուղղահայաց, ինչն ավելացնում է ամրությունը: Ջրակայունությունը, երկարակեցությունը և էկոլոգիականությունը կախված են օգտագործված միացնող նյութից: Այն կարելի է տարբերակել նշագրով:

Ամենից հաճախ հատակի համար օգտագործվում է ՖԿ նշանը: Այն պատրաստվում է կարբամիդային սոսնձի հիման վրա, և քիչ ջրակայուն է, հեշտությամբ ուռում է խոնավությունից: Հարմար է սովորական խոնավությամբ սենյակներում օգտագործելու համար, քանի որ առավել անվտանգ է առողջության համար:

ՖՍՖ նշագրումով նրբատախտակներն առավելապես ջրակայուն են, բայց ոչ այնքան էկոլոգիապես բարենպաստ առողջության համար: Պատրաստված է ֆենոլֆորմալդեգիդային սոսնձի հիմքով: Խորհուրդ չի տրվում այն օգտագործել փակ տարածքներում ֆենոլի արտադրության պատճառով:

2
Նրբատախտակի սալերի չափսեր:

Հատակի հարթեցում իրականացնելու համար կարող եք ձեռք բերել 3-4 կարգի նրբատախտակ, քանի որ փշերի առկայությունը չի անդրադառնա վերջնական արդյունքի վրա. դրանք մնալու են հատակի ծածկի տակ: Խորհուրդ չի տրվում կատարել սալիկապատում նրբատախտակի վրայից, քանի որ փայտը ժամանակի ընթացքում կարող է լայնանալ, և սալիկները եղանակից կախված կարող են պոկվել:

ՑՍՊ-ն կատարյալ տարբերակ է հարթեցնել փայտյա հատակը սալիկապատելու համար:

ՕՍԲ-ն էկոլոգիապես լիովին մաքուր նյութ է և այն կարելի է օգտագործել հարթեցման համար, սակայն ցանկալի չէ, քանի որ այն հեշտությամբ է ճկվում համեմատած նրբատախտակի նույն հաստության հետ: Որպես կանոն՝ դրա գինն մի փոքր ավելի բարձր է, քան նրբատախտակինը:

ԴՍՊ-ն ամուր չէ և վտանգավոր է առողջության համար:

ԴՎՊ-ն հարմար չէ հարթեցման համար, քանի որ այն շատ ճկուն է և պարզապես կկրկնի բոլոր անհարթությունները:

Նրբատախտակով հատակի հարթեցման եղանակները

Կախված պահանջներից և իրավիճակից՝ նրբատախտակով հատակները կարող են տեղադրվել մի քանի եղանակով:

Հատակի-հարթեցում-նրբատախտակով-3
Նրբատախտակի սոսնձում բետոնե հատակին:

Եղանակ 1. եթե նրբատախտակը տեղադրվում է փայտե հատակի վրա: Այս եղանակը կարող եք օգտագործել, եթե ունեք հին փայտե հատակ քիչ թե շատ նորմալ վիճակում՝ մի փոքր անհարթություններով և ճեղքերով: Եթե տախտակները վատ են ամրացված, շարժվում են և ճռում, դրանք պետք է փոխել կամ նախապես վերանորոգել:

Եղանակ 2. եթե տեղադրում եք նրբատախտակը բետոնե հատակի վրա:

Հատակի-հարթեցում-նրբատախտակով-4
Նրբատախտակի սալերը տեղադրվում են անկեռային ձգանների վրա, որոնք կարելի է ձգել կամ թուլացնել՝ փոխելով մակերեսի հարթությունը

Այս դեպքը կարելի է բաժանել հարթեցման 3 եղանակի. կառավարվող նրբատախտակ ձգանների վրա:

Ցանկացած փայտանյութով աշխտանքները սկսելուց առաջ այն պետք է պահվի սենյակային ջերմաստիճանում նվազագույնը երկու օր:

Հատակի-հարթեցում-նրբատախտակով-5
Նրբատախտակով հատակ տախտակների վրա: Կառուցվում է ստանդարտ շրջանակ տախտակներով և երեսպատվում է նրբատախտակի սալերով

Փայտե հատակի երեսպատում նրբատախտակով

Հեռացրեք շրիշակը: Եթե հատակը շարժվում է և ճռում, գտեք ձայնի պատճառը: Հավանաբար դրա պատճառը տախտակների թույլ ամրացումն է, ինչը ժամանակի ընթացքում թուլացած մեխերի հետևանք է:

Այս խնդիրն ուղղելու համար անհրաժեշտ է նախապես ամրացնել խփված մեխերը՝ տախտակները պտուտակներով ամրեցնելով հատակի փայտյա շրջանակին: Դրա համար օգտագործվում են 5-10 սմ երկարությամբ պտուտակներ (այնպես ընտրեք երկարությունը, որպեսզի դրանք ամբողջությամբ մտնեն տախտակի և շրջանակի մեջ բայց չհասնեն բետոնե հիմքին): Պտուտակների համար անհրաժեշտ է հզոր պտուտակադարձիչ (шуруповерт):

Հատակի-հարթեցում-նրբատախտակով-6
Ձգում ենք հատակը պահող փայտե շրջանակին

Մեծ անհարթությունների դեպքում անհրաժեշտ է դրանք նախապես ռնդել, որպեսզի հետագայում չառաջանան բլրակներ: Այնուհետև պետք է փռել նրբատախտակը փայտե հատակին: Խորհուրդ է տրվում օգտագործել 6մմ-ից ոչ պակաս հաստությամբ նրբատախտակ, եթե հիմքը բավական հարթ է: Եթե տախտակների միջև կա տարբերություն, օգտագործեք 12մմ հաստությամբ նրբատախտակ, որպեսզի այն չճկվի անհարթության դեպքում:

Սալերի միջև պետք է թողնել 2-5մմ տարածություն, որպեսզի դրանք չուռեն խոնավության փոփոխության հետևանքով: Պատերից պետք է թողնել 5-10մմ տարածություն ջերմաստիճանի փոփոխության և օդափոխության նպատակով: Լրացուցիչ խորհուրդ է տրվում շուշաթղթել միացումները և ամրացնել դրանք գերհզոր կպչուն ժապավենով: Ավելի լավ կլինի անցքերը փակել թեփի և ՊՎԱ-ի խառնուրդով, քանի որ այն ժամանակի ընթացքում չի ճաքճքի՝ ի տարբերություն գիպսի:

Նրբատախտակի սալերը ամրացվում են տախտակներին 35-45մմ երկարությամբ փոքրիկ պտուտակներով միմյանցից 15-20 սմ հեռավորության վրա՝ ուռուցքներից խուսափելու համար:

Հատակի-հարթեցում-նրբատախտակով-7
Ամրացնում ենք սալերը՝ տարածություն թողնելով

Սովորաբար սալերը տեղադրվում են մեկ շերտով, բայց մեծ անհարթությունների դեպքում կարելի է վրայից տեղադրել լրացուցիչ շերտ՝ միացումների տեղափոխությամբ:

Մեկ հաստ շե՞րտ, թե՞ երկու բարակ

Նրբատախտակն իրենից ներակայացնում է բազմաշերտ նյութ: Շերտերը դրա մեջ տեղադրված են խաչաձև, ինչի շնորհիվ սալը դառնում է բավական չոր: Այս իսկ պատճառով դուք չեք ստանա ավելի ամուր ու չոր հարթություն, եթե օգտագործեք երկու 10մմ-անոց շերտ մեկ 20 մմ-անոցի փոխարեն: Գնային առումով էլ նույն արդյունքն է ստացվում:

Բայց պատկերացրեք, եթե ծուռ հատակին տեղադրում եք մեկ շերտ նրբատախտակ, սալերը կփակեն անհարթությունները, սակայն նրբատախտակների միջև կլինեն բարձրությունների տատանումներ: Իսկ եթե տեղադրեք լրացուցիչ շերտ, ապա այդ տատանումները կանհետանան, իսկ երկրորդ շերտի ծայրերը կհայտնվեն առաջին շերտի սալերի կենտրոնում: Այս դեպքում ավելի լավ է օգտագործել երկու բարակ շերտ հաթեցման համար:

Ի՞նչ անել, եթե հատակին առկա են մեծ փոսեր

Հատակի-հարթեցում-նրբատախտակով-8
Պտուտակներով փարոսներ

Եթե հայտնաբերել եք, որ հատակին կան փոսեր, որոնք հավանաբար առաջացել են այդ հատվածում մեծ ծանրության հետևանքով, ապա պարզապես փակել դրանք նրբատախտակով չի ստացվի, քանի որ այն կկրկնի փոսի ուրվագիծը: Պետք է երկար հարթաչափի օգնությամբ գտնել այն տեղերը, որտեղ մեծ փոսեր են:

Փոսերի տարածքում յուրաքանչյուր 200մմ հեռավորության վրա ամրացվում են պտուտակներ, որոնք փարոսների դեր են տանում: Դրանց գլխիկները պետք է դուրս մնան հարթաչափի ցուցմունքին համապատասխան:

Հատակի-հարթեցում-նրբատախտակով-9
Ձգում ենք նրբատախտակը ՊՎԱ-ի և թեփի խառնուրդի վրա: Պտուտակները թույլ չեն տա, որպեսզի այն ծուռ ամրանա

Նրբատախտակի սալերը տեղադրվում են այդ պտուտակների վրա: Քանի որ դրանց տակ առաջանալու է դատարկություն, այն պետք է լցվի՝ ճկվածքներից խուսափելու համար: Ամենադյուրին եղանակը՝ վերցնել մանր թեփ, խառնել դրանք ՊՎԱ-ի սոսնձի հետ և սալի տեղադրումից առաջ լցնել փոսը: Հավասար բաշխման համար անհրաժեշտ է սոսնձապատել նաև նրբատախտակի ստորին հատվածը: Սալը տեղադրելուց ու ձգելուց հետո պետք է սպասել 5-7 օր, որպեսզի սոսինձը չորանա:

Նրբատախտակի սոսնձումը հատակին

Նրբատախտակի ամրացումը բետոնե հատակին թույլ է տալիս փակել մանր անհարթությունները և տաքացնում է հատակը: Սալերի ամրացման համար անհրաժեշտ է սոսինձ և դյուբել-պտուտակներ: Գործիքներից՝ ատամնավոր մածկաթիակ (зубчатый шпатель) հորատիչ (перфоратор), պտուտակահան և պտուտակադարձիչ: Ճիշտ է օգտագործել սոճու խեժի հումքով սոսինձ: Կարող եք կարդալ բաղադրությունը, այն գտնելու համար, սակայն հնարավոր է այն տարբերակել նաև հոտով:

Նրբատախտակը և բետոնը միմյանց ամուր սոսնձելու համար հատակը նախապես պետք է լավ շուշաթղթել և հարթացնել: Դյուբելների երկարությունն ընտրվում է այնպես, որ դրանք մտնեն բետոնի մեջ մինչև 4-5սմ:

Աշխատանքը սկսելուց առաջ բետոնը մաքրվում է փոշուց և աղբից և քսվում է խորը թափանցող նախաներկով:

Ատամնավոր մածկաթիակով քսում ենք սոսինձը բետոնին կամ նրբատախտակին և տեղադրում ենք այն հատակին: Թողնում ենք տեխնոլոգիական անցքեր 2-5մմ երկարությամբ սալերի միջև և պատերի մոտ: Լրացուցիչ ամրության համար հորատիչով անցքեր ենք անում և տեղադրում ենք դյուբելներն այնպես, որ պտուտակների գլխակները դուրս չցցվեն:

Սալերի միջև բաց տարածքները լցնում ենք գիպսային սվաղով: Եթե հետագայում նախատեսում եք հատակի երեսպատում լամինատով, կարող եք թողնել այնպես, ինչպես կա, կամ լցնեք հերմետիկով: Երբ սվաղը չորանա, շուշաթղթեք այն և կարերը փակեքամրացված կպչուն ժապավենով:

Կառավարվող նրբատախտակ որմնակապերի վրա

Նրբատախտակի հաստության կիսով չափ գայլիկոնիչով (дрель) արվում են անցքեր այնտեղ, որտեղ պետք է ամրացվեն որմնակապերը (յուրաքանչյուր 40-50սմ հեռավորության վրա): Անցքի շառավիղը պետք է հավասար լինի որմնակապի գլխակի շառավղին:

Հատակի-հարթեցում-նրբատախտակով-10
Ամրացնում ենք մանեկները (гайки) որմնակապի վրա

Յուրաքանչյուր անցքի մեջ ծակվում է ավելի նեղ շառավղով անցք, որը հավասար է որմնակապի ոտնակի շառավղին: Անցքերի մեջ տեղադրվում են տափօղակներ, և նրանց միջոցով նշագծվում է, թե հատակի որ մասերում պետք է անցքեր անել: Այնուհետև ժամանակավորապես հեռացնում ենք նրբատախտակի սալը հորատիչով բետոնի մեջ անցքեր անելու համար:

Անցքերի մեջ տեղադրվում են որմնակապերն արդեն նրանց ամրացված տափօղակով և պտուտակով: Լազերային հարթաչափի միջոցով բոլոր տափօղակները ձգվում են մեկ հարթության վրա:

Հատակի-հարթեցում-նրբատախտակով-11
Կտրում ենք որմնակապի ավելորդ հատվածը

Դրանք անշարժ ձգելու համար կարող եք օգտագործել պտուտակի ֆիքսատոր:

Այնուհետև նրբատախտակի սալը տեղադրվում է որմնակապերի վրա: Արդյունքում նրբատախտակի ստորին մասը պետք է պառկի տափօղակով որմնակապերի վրա, իսկ վերին մասը պետք է ձգել մանեկներով: Որմնակապերի ավելորդ դուրս ցցված մասը կտրվում է հղկող-կտրող մեքենայով:

Նրբատախտակի տեղադրումը հատակի շրջանակի վրա

Բացի հատակի հարթացում իրականացնելը, հատակի շրջանակի վրա նրբատախտակների տեղադրումը առաջացնում է հատակի հավելյալ ջերմակայունություն և ձայնամեկուսացում: Ի տարբերություն ստանդարտ եղանակի, երբ հատակի շրջանակը երեսպատվում է տախտակով, նրբատախտակը արագացնում է գործընթացը: Սովորական 50-60սմ քայլքով շրջանակի համար 15-22մմ հաստության նրբատախտակը բավական է:

Բետոնի անհարթությունները կարելի է ուղղել դրանք մանր ավազով ծածկելով: Անկյունների անցքերը ցանկալի է լցնել շինարարական փրփուրով: Սա հատկապես կարևոր է պանելային շենքերում:

Բետոնե հատակի վրա աշխատանքներ իրականացնելիս միշտ պետք է օգտագործել ջրամեկուսացում, քանի որ բետոնը կարող է խոնավություն արտադրել նույնիսկ մի քանի տարի հետո, իսկ փայտը ժամանակի հետ կփտի ստորին հատվածից: Դա կարող եք ստուգել ինքնուրույն բավական հեշտ եղանակով: Մեկ օրով բետոնի վրա դրեք պոլիէթիլենային թաղանթ: Եթե դրա տակ առաջանա գոլորշի, ապա ջրամեկուսացումը պարտադիր է: Ամենահեշտ տարբերակն է, ջրամեկուսացում պատրաստել հասարակ պոլիէթիլենային թաղանթից՝ այն ամրացնելով միմյանց և պատերի ստորրին հատվախին կպչուն ժապավենով:

Հատակի-հարթեցում-նրբատախտակով-13
Գտնում ենք զրոյական հարթությունը և տեղադրում ենք առաջին շրջանակը

Եթե ցանկանում եք լավ ձայնամեկուսացում ստանալ, ապա պետք չէ շրջանակները ամուր կպցնել պատերին: Ցանկալի է դրանք ամրացնեք բամբակյա կամ ռետինե միջադիրների վրա, որպեսզի մանր գրգռաձայները հանգեն: Շրջանակները չպետք է կպնեն պատերին: Թողեք 2-3սմ տարածություն:

Առաջին շրջանակի ամրացումից առաջ պետք է գտնել զրոյական հարթություն, որի համեմատ պետք է տեղադրվեն բոլոր մնացած շրջանակները:

Շրջանակի տախտակը տեղադրվում է հարթաչափով: Հավելյալ ճշտության համար կարող եք օգտագործել փայտե տակդիրներ: Կարևոր է, որ տախտակը լինի ամուր: Հետագայում այն կամրացվի երեսպատումով և չի շարժվի:

pateri-hartecum-nrbataxtakov-15
Փայտե տակդիրների միջոցով տեղադրում ենք շրջանակը հարթության վրա

Նրբատախտակի համար առաջարկում ենք պատրաստել հավելյալ ընթացիկ շրջանակներ այնպես, որ քառակուսին շատ մեծ չլինի և հնարավոր լինի ամրացնել սալերը շրջանակին: Դրա համար կարող եք միացնել շրջանակները փայտի մնացորդներով՝ դրանք ձգելով երկաթե անկյունակներով:

Ջերմամեկուսացման և ձայնամեկուսացման անհրաժեշտության դեպքում շրջանակների մեջ ջրամեկուսացման վրա տեղադրվում է ջերմամեկուսիչ – միներալային բամբակ: Այն պետք է կրտված լինի քառակուսիների ճիշտ չափսով, որպեսզի անկյունները չծալվեն: Վրայից այն կարելի է ծածկել գոլորշի մեկուսացնող թաղանթով, որը դուրս կբերի խոնավությունը, բայց թույլ չի տա նրան ներս թափանցել: Այն ամրացվում է ստեպլերով շրջանակին:

Ամեն դեպքում անհրաժեշտ է նրբատախտակի տակ թողնել 2սմ տարածություն, որպեսզի չխախտվի հատակի օդափոխությունը: Եթե ջերմամեկուսացման և ձայնամեկուսացման տեղադրումից հետո տարածություն չի մնում, շրջանակի վրա ամրացվում է 100*25մմ չափսի տախտակ, որը կապահովի օդափոխություն:

Հատակի-հարթեցում-նրբատախտակով-16
Ձգում ենք պտուտակները շրջանակին

Կարևոր է պտուտակների ճիշտ ընտրությունը: Հասարակ սև պտուտակները չեն համապատասխանում այս աշխատանքին: Վատ պտուտակադարձիչները դրանք չեն ձգի մինչև վերջ, իսկ լավերը՝ պարզապես կկոտրեն: Այդ պատճառով պետք է օգտագործել հատուկ դեղին պտուտակներ՝ նախատեսված փայտի համար: Որպեսզի հատակը հետագայում չճռճռա և նրբատախտակը ամուր կպնի շրջանակին, անհրաժեշտ է նախապես անցքեր անել պտուտակը ձգելու վայրում հատուկ սրածայր փայտի գայլիկոնով (сверло):

Ինչպես մնացած դեպքերում՝ նրբատախտակի սալերը ամրացվում են խառը՝ խաչաձև միացումներից խուսափելու համար (պետք է միացումները լինեն T-նման):

Նման մոտեցումը թույլ է տալիս ամուր հիմք պատրաստել լինոլեումի, կպչուն սալերի, մանրատախտակի տեղադրման համար: Իսկ եթե տատանումները 2մմ-ից պակաս լինեն, կարելի է նույնիսկ լամինատ տեղադրել:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ