Հատակի սալիկապատում

հատակի-սալիկապատում-4

Կերամիկական սալիկը հատակի և խոհանոցի, լոգասենյակի ու սանհանգույցի պատերի հարդարման համար ամենապրակտիկ և տարածված նյութն է։ Այն երակարադիմացկուն է, պրակտիկ և գեղեցիկ։ Այժմ կխոսենք այն մասին, թե ինչպես պետք է ճիշտ սալիկապատել։

Անհրաժեշտ գործիքներ

Հատակի սալիկապատում կատարելու համար Ձեզ անհրաժեշտ է սալիկակտրիչ, հղկանյութ`կտրված հատվածները մշակելու համար, ատամիկներով մածկաթիակ կամ փոքր մածկաթիակ, ռետինե մածկաթիակ, հարթաչափ, սալարկամուրճ և լաթ:

Հատակի սալիկապատում. տեղադրելու տեխնոլոգիա

Բոլոր անհրաժեշտ գործիքները նախապատրաստեք և սոսնձային խառնուրդը բացեք։ Նախապատրաստեք հատակը. փոշեկուլով ամբողջ կեղտը հեռացրեք, թաց շորով մաքրեք և մակերևույթը նախաներկեք։

Ռետինե ձեռնոցներով աշխատեք, որպեսզի ձեռքերին սոսինձ չքսվի։ Պետք է սկսել սենյակի ամենաերևացող և լուսավոր մասից։ Սալիկի սոսինձը քսեք, բայց ոչ ամբողջ մակերևույթով մեկ, որովհետև սոսինձը 10-30 րոպեի ընթացքում սոսինձն իր հատկությունները կկորցնի և արդեն պիտանի չի լինի։ Սալիկը սեղմեք և հարթաչափով հարթեցրեք։ Որպեսզի խնդրահարույց հատվածները հավասարեցնեք և սալիկը լավ կպչի, ռետինե մուրճիկով սալիկին հարվածեք։ Շարունակեք սալիկապատել, կցակարերի մեջ պլաստիկե խաչեր տեղադրելով։

Դրանց օգնությամբ կցակարերը միանման կլինեն։ Անհրաժեշտության դեպքում սալիկը սալիկակտրիչով կտրեք։ Խողովակների անցքերը կարող եք գայլիկոնիչի հատուկ գլխադիրով ծակել։

Հարթաչափով հետևեք, որպեսզի մակերևույթը հավասար լինի։ Եթե անհարթություն կա, ապա ուղղելու համար 10 րոպե ժամանակ ունեք։ Սալիկները տեղադրելուց հետո, հատակը լաթով մաքրեք, որպեսզի սոսնձի մնացորդները մաքրեք։ Հաջորդ օրը կցակարերը կարելի է քսահարթող խառնուրդով ռետինե մածկաթիակի օգնությամբ լցնել։

Այսպիսով, հատակի սալիկապատում կարող եք կատարել ինքներդ, սակայն այն ձոքր-ինչ բարդ գործընթաց է:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ