Ինչպես ընտրել հատակը մաքրելու փայտ

Թվում է, թե սա ամենաերկրորդական հարցն է և ցանկացած հատակի փայտ գնելու դեպքում հնարավոր կլինի մաքրել հատակը։ Ճիշտ է, մաքրել կարելի է, բայց արդյոք կունենաք ցանկալի արդյունք։ Ուստի, իմանալով հատակի փայտերի տարբեր տեսակների առավելությունները հնարավոր կլինի ճիշտ ընտրություն կատարել և մի փոքր թեթևացնել մաքրության աշխատանքները։
Հատակի փայտն օգնում է որոշակի չափով թեթևացնել հատակը լվանալու կամ մաքրելու գործընթացը։ Այժմ գոյություն ունեն բազմաթիվ տեսակներ, ինչը մի կողմից ընտրության կայն հնարավորություն է տալիս, մյուս կողմից խճճեցնում։
Բոլոր փայտերն էլ ունեն հատուկ գլխադիրներ, որոնք պատրաստված են տարբեր նյութերից։ Դրանք կարող են լինել կտորային, փափուկ գլխիկով, տափակ մակերեսով և այլն։
Ըստ բռնակների տեսակների՝ հատակի փայտերը լինում են՝ մետաղական, ալյումինե, պլաստմասսայե, շարժական և այլն։ Կան նաև այնպիսի տեսակներ, որոնք պարունակում են մաքրող հեղուկ-միջոցներ։
Ամենատարածված տարբերակը սովորական կտորային փայտն է, որի կառուցվածքը շատ պարզ է՝ պահող ձողն ու ծայրին ամրացված կտորը։ Նմանատիպ փայտերը հիմնականում օգտագործվում են այն դեպքում, երբ լվացվող մակերեսը շատ խնամք չի պահանջում։ Միակ թերությունն այն է, որ կտորը պետք է անընդհատ քամել, իսկ արդյունքը պայմանավորված է լինում միմիայն նրանով, թե որքան ջանք կգործադրեք։
հատակի փայտ 1
Փափուկ գլխադիրով հատակի փայտերն առավել հարմարավետ են օգտագործման համար։ Գլխադիրը կազմված է բնական բամբակից, իսկ դույլն իր հատուկ կառուցվածքի շնորհիվ ինքնուրույն է քամում։
Գլխադիրը պետք է ժամանակ առ ժամանակ փոխարինել նորով։ Սրա միակ թերությունը մեծ քանակությամբ խոնավություն կուտակելն է․ այդ իսկ պատճառով մարմարե կամ փայտե հատակներին չի համապատասխանում։

հատակի փայտ 2

Սպունգանման գլխադիրով փայտերն իրենց կառուցվածքով շատ նման են ներկագլաններին։ Քամելու հարմարանքն անմիջապես գտնվում է խոզանակի վրա։ Եթե չեք սիրում շատ գործ ունենալ ջրի հետ, ապա այն շատ հարմար տարբերակ է։ Գլխադիրները լինում են տարբեր տեսակի․մարմարե ու փայտե հատակների համար սրանք նույնպես հարմար չեն։ Օգտագործելուց առաջ խոզանակը պետք է անպայման թրջել ջրով։
Սրանք նպատակահարմար է օգտագործել վինիլային հատակների համար։ Իրենց ճկուն կառուցվածքի շնորհիվ կարողանում են մաքրել սենյակի ցանկացած հատվածը։
հատակի փայտ 3

Ամենաժամանակակից տարբերակը հատուկ կառուցվածքով հարմարավետ փայտերն են, որոնք փոշեկուլի գլխադիրի տեսք ունեն։ Գլխադիրները տարբեր են․ կարող են լինել միկրոֆիբրայից, վաֆլե կտորների տեսքով, բամբակե և այլն։ Կարելի է ընտրութուն կատարել Ձեր բնակարանի հատակի ծածկույթներին համապատասխան։
Այս փայտերի առավելությունը անցունակությունն է․ Գլխադիրը կարողանում է պտտվել ու շարժվել ցանկացած ուղղությամբ՝ մաքրելով անգամ անկյունային հատվածները։
հատակի փայտ 4

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ