Հայ-թեք ոճի հյուրասենյակ

hayteq-1

«Հայ-թեք» ոճը ստեղծվել է անցյալ դարի 20-ական թվականներին, գիտատեխնիկական հեղափոխության դարաշրջանում: Սա ուլտրաժամանակակից ոճ է, որը վեր է հանում հասարակ ինժեներական շինվածքների գեղեցկությունը: Հայ-թեք ոճի հյուրասենյակը լի է լույսով ու օդով, այնտեղ կա շատ ազատ տարածություն, մետաղ, ապակի ու հայելի: Ինտերիերում գերիշխում է մինիմալիզմը, գծերի ու ձևերի պարզությունը, և իհարկե, ժամանակակից տեխնիկան 🙂

Ինչպես է ստեղծվում հայ-թեք ոճի հյուրասենյակը

 Հարդարանքը

Առաստաղը սովորաբար բազմաշերտ է լինում, խիստ գծերով ու ձևերով, իսկ որպես ծածկույթ օգտագործվում են փայլուն ձգվող առաստաղները: Հատակի համար կարելի է օգտագործել փայլուն լամինատ, սալիկ և կովրոլին: Պաստառներ ընտրելիս հարկավոր է ուշադրություն դարձնել առանց նկարի ու նախշերի միագույն տարբերակներին: Պատերը կարելի է նաև ներկել:

 Լուսավորությունը

Լուսավորությունը ոճի կարևոր բաղադրիչն է: Հայ-թեք ոճում օգտագործվում է կոնկրետ հատվածների կետային լուսավորություն: Ներկառուցված ջահերը շեշտում են առարկաները:

hayteq-2

 Գույները

Այս ոճին բնորոշ են սառը սպիտակը, մոխրագույնը, մետաղի գույնը: Որպես վառ շեշտադրում կարելի է օգտագործել սևը, կանաչը, նարնջագույնը կամ կարմիրը:

 Կահույքը

Ահա և հասանք ամենահետաքրքիր մասին, երբ վերանորոգումն արդեն ավարտվել է, և մոտեցել է սենյակը կահավորելու պահը: Հյուրասենյակի կենտրոնը պետք է դառնա մի քանի մոդուլներից բաղկացած մեծ ու տարողունակ բազմոցը, որի մոդուլները կարելի է տեղից տեղ տանել ու սենյակը վերադասավորել: Բազմոցի պաստառը պետք է լինի միագույն գործվածքից կամ կաշվից: Փափուկ կահույքի ձևավորման հարցում ընդունելի են քրոմացված դետալներն ու օժանդակ պարագաները: Հայ-թեք բազմոցները թանկ չեն, կարելի ընտրել մասնագիտացված խանութներում կամ պատվիրել ըստ ճաշակի:

Դարակաշարերը, պահարանիկները, ապակե ներդիրներով փայլուն կահույք-պատը գերազանց լրացնում են ինտերիերը:

Հայ-թեք ոճի կահույքի հիմնական բնորոշիչը խստությունն ու ֆունկցիոնալությունն է: Պետք չէ սենյակով մեկ կահույք շարել, հարկավոր է ընտրել միայն ամենաանհրաժեշտը՝ միաժամանակ ուշադրությունը կենտրոնացնելով բազմոցի ընտրության վրա, քանի որ հենց այն է ինտերիերի գլխավոր բաղկացուցիչը:

Աքսեսուարները

Հայ-թեք ոճի հիմնական զարդը տեխնիկան է. մեծ տնային կինոթատրոն, պլազմային հեռուստացույց, համակարգիչ կամ նոթբութ: Որպես աքսեսուար կարելի է ընտրել երկրաչափական ձևերով սկահակներ, ապակյա կամ մետաղյա արձանիկներ, սև-սպիտակ լուսանկարներ:

hayteq-3

«Բարձր տեխնոլոգիաների» ոճի առանձնահատկությունները գնահատելով՝ փորձեք դիզայնի միջոցով այն ներդնել ձեր հյուրասենյակում: Մի՛ սահմանափակեք Ձեր երևակայությունը, դուք կարող եք հյուրասենյակը համատեղել ճաշելու գոտու կամ աշխատասենյակի հետ, ընտրել արտառոց ու ինքնատիպ կահույք: Մի՛ վախեցեք համարձակ փորձերից 🙂

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ