Հայելիների դերն ինտերիերում

հայելիներ 1

Հայելիներն ունեն դարերի պատմություն․ դրանք շատ վաղուց են իրենց տեղը գրավել ինտերիերում։ Նույնիսկ հնարավոր չէ պատկերացնել որևէ բնակարան առանց հայելու։ Շնորհիվ արտացոլման հատկանիշի՝ հայելիները կարողանում են տեսողական առումով ընդարձակել տարածությունը, ավելացնել լուսավորությունն ու ստեղծել տեսողական խաբկանքներ։
Interier.am-ը կօգնի պարզել հայելիների առանձնահատկություններն ու կիրառման նպատակները։

Տարածության խաբկանք
հայելիներ 2

Հայելիների առկայության դեպքում նույնիսկ ամենափոքր բնակարանը ընդարձակ տեսք կունենա։ Պետք է իմանալ մի քանի նրբություն․ ուղղահայաց հայելիները երկարացնում են սենյակները, իսկ հորիզոնականները՝ լայնացնում։ Շատ լավ տարբերակ է հայելիները պատերից կախելը՝ պատուհանի դեմ դիմաց, որպեսզի արտացոլվի լույսն ու կրկնապատկի լուսավորությունը։
Եթե հայելիները գտնվում են սենյակի անկյունում, կարող է առաջանալ տհաճ զգացողություն աղավաղված պատկերի արտացոլման պատճառով։ Դրա համար հարկավոր է կախելուց առաջ պարզել, թե ինչ է արտացոլվելու հայելու մեջ, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան։

Հայելապատ կահույք

Հայելապատ կարող է լինել կահույքի ցանկացած տեսակ։ Պարտադիր չէ, որ կահույքն ամբողջովին պատված լինի հայելիներով։ Հայելիներ կարելի է կիրառել նաև սեղանածածկի կամ ոտիկների համար։

Կահույքի հայելապատ դռներ
հայելիներ 3

Կարելի է կահույքը պատել հայելիով ու թաքցնել նրա՝ կահույք լինելու փաստը։ Օրինակ՝ այս նկարում հայելապատ պահարանը ստեղծում է ընդարձակ տարածության զգացողություն։

Արհեստական լճակ
հայելիներ 4

Հայելիների օգնությամբ կարելի է արհեստական լճակ ստեղծել բնակարանում, որը կլինի գեղեցիկ դեկոր ու իսկական արվեստի ստեղծագործություն։

Հայելապատ պատուհաններ
հայելիներ 5

Եթե բնակարանում չկան պատուհաններ կամ կան, բայց շատ փոքր են, ապա կարող եք պատուհան ստեղծել ինքներդ։ Դա անելու համար մեծ ջանք չի պահանջվում։ Արհեստական պատուհանները նոր շունչ ու գեղեցկություն կհաղորդեն սենյակին։

Հայելապատ սանդուղքներ
հայելիներ 7

Ճարտարապետներն առաջարկում են հետաքրքիր լուծում՝ սանդուղքի բաց հատվածը պատել հայելիներով։ Դրանց շնորհիվ ոչ միայն լուսավորվում է տարածքը, այլև ընդգծվում է պատը։

Հայելիներով պատ
հայելիներ 8

Սրա շնորհիվ ստեղծվում է պատի գոյության ու միևնույն ժամանակ չգոյության զգացողություն։ Հետաքրքիր ու յուրօրինակ լուծում խոհանոցը թաքցնելու և հյուրասենյակից առանձնացնելու համար։

Հայելիները լոգասենյակում
հայելիներ 9

Հայելիները լոգասենյակում ծառայում են որոշակի նպատակով ու բացի այդ, համարվում են ամենաանհրաժեշտ դեկորներից։ Բացի դրանից, հայելիները նաև ըստ իրենց կառուցվածքի շքեղություն են հաղորդում լոգասենյակին։

Եթե ուզում եք իմանալ, թե ինչպես կարելի է օգտագործել սանդուղքի բաց հատվածները, կարդացեք Ինչպես օգտագործել սանդուղքի ազատ տարածությունը հոդվածը։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ