Հայելիներն ինտերիերում. 9 յուրահատուկ օրինակ
Հայելիները մարդու հավատարիմ ուղեկիցն են եղել դեռ հին ժամանակներից: Այսօր դրանք կան յուրաքանչյուր տանն, իսկ նրանց արտացոլման հետ գրագետ խաղն արմատապես կարող է փոխել ինտերիերի մասին տպավորությունը՝ տեսողականորեն ընդլայնել տարածությունը, խորություն հաղորդել նրան, լույսով լցնել: Ներկայացնում ենք մի շարք այդպիսի հաջող դիզայներական լուծումներ:
Պատկերասրահի փոխարեն
Հայելու նորաձևության անանցողիկ միտում է ոչ մեծ հայելիների հավաքածուն, որը երբեմն ինտերիերում փոխարինում է նկարներին: Մի քանի հետաքրքիր մոդել ողջ պատով մեկ թե մեկ տասնյակ փոքր հայելի՝ ընտրում եք դուք: Հաճելի կոմպոզիցիա ստեղծելու համար փորձեք հատակին, իսկ հետո զգուշությամբ տեղափոխեք ապագա պատկերասրահի վայրը: Ուշադրություն դարձրեք կպչուն ժապավենի վրայի կեռիկներին. դրանք դիմանում են մինչև մի քանի կիլոգրամ ծանրության:
Հատակից մինչև առաստաղ
Հայելային փեղկերով պահարան-կուպեն հազիվ թե հավակնի նորարարական գտածո համարվել, բայց տարեցտարի հայելիներն է՛լ ավելի մեծ մակերես են զբաղեցնում: Ներկայիս միտումը պահարանի ամբողջական հայելային երեսպատումն է:
Ծուռ հայելի
Ծուռ հայելին ինքնահիացման համար չէ, բնականաբար, փոխարենը արդյունավետորեն օգնում է ինտերիերը միասնական դարձնել՝ շեշտադրում կատարելով համաչափության առանցքին: Այս ինքնաբավ տարրը լակոնիկ ուղեկցություն է պահանջում՝ մի քանի խոշոր պոստեր և այլ հայելիներ, բայց ընդհանուր առմամբ պատը չարժե հարդարանքով ծանրաբեռնել:
Մոզաիկա
Երեսպատման թեմայի ոչ ավանդական մեկնաբանություն է սովորական սալիկի փոխարինումը հայելային կրկնօրինակով: Այս հնարքը հատկապես արտահայտիչ է լինում դեկորատիվ աղյուս նմանակելիս. այսպիսի հայելային մոզաիկայով կարելի է հարդարել և խոհանոցային գոգնոցը, և խոհանոցի կամ սնհանգույցի ամբողջ պատը:
Հնության փառ
Հայելու վրայի բրոնզափայլը ևս մի դիզայներական միտում է. թեթև խունացումը ինտերիերին հնության նոտա կհաղորդի՝ ոճայնությունը չհասցնելով ծայրահեղ ռետրոյի: Հատկապես լավ է այն նայվում մեծ մասշտաբներում, օրինակ՝ շեշտող պատ զբաղեցնող հայելու վրա: Նման աքսեսուար ձեռք բերելու համար բավական է խանութից ձեռք բերել հատուկ խամրեցնող նյութ ու մի քիչ համբերություն դրսևորել:
Առաստաղ առանց սահմանների
Հայելային կտավը առաստաղի երեսպատման ամենաարտասովոր նյութերից է: Նախ՝ այդ որոշումը չի կարելի տնտեսող անվանել և երկրորդ՝ սենյակը իդեալական կարգուկանոն կպահանջի, քանի որ սենյակի անկարգությունը հայելիները կկրկնապատկեն: Բայց այս ամենը փոխհատուցվում է այն հրաշալի տեսողական էֆեկտով, որը հնարքն է հաղորդում. հայելին կընդգծի դասական տարրերն ու էականորեն կմեծացնի շինության լուսավորումը՝ էլ չխոսելով ստեղծվող ազնվական մթնոլորտի մասին:
Պատուհան՝ ներսից
Հայելիներն օգնում են տեսողականորեն ընդլայնել սենյակը ոչ միայն այն պատճառով, որ կրկնապատկում են սենյակի իրերն ու այն, ինչ տեղի է ունենում, այլև լրացուցիչ պատուհանների էֆեկտ են ստեղծում:
Երկուսը մեկում
Պատով մեկ հայելային թվատախտակը ոչ միայն զարմացնող էֆեկտ է ստեղծում, այլև օգնում կարևոր կենցաղային խնդիր լուծել՝ իսկական մեծամասշտաբ հիշեցում ուշացողներին:
Շերտավոր հայելի
Հարդարման համար հայելի ընտրելիս ուշադրություն պետք է դարձնել նրա չափերին ու դիրքին: Նեղ լայնակի շերտերը սենյակը տեսողականորեն ընդարձակ են դարձնում այն դեպքում, երբ բարձր հայելային տարրերը սենյակը բարձր են ցույց տալիս:
Տպավորիչ ձևեր
Ուղղանկյուն, քառակուսի կամ ձվաձև. հայելու ձևի ընտրությունը կապված չէ ստանդարտ երկրաչափական ֆիգուրների հետ. արհեստավորները կարող են հայելուն ցանկացած ձև տալ: Ռոմանտիկ ննջարանի համար հարմար է սրտաձևը, մանկական սենյակի համար՝ արևի կամ ծաղկի ձևը, իսկ հյուրասենյակում հարմար կլինեն վերացական կոմպոզիցիաները կամ տառաձև հարդարանքը: