Հայելիները լոգասենյակում

Հայելին լոգասենյակի ամենակարևոր ու անհրաժեշտ իրն է համարվում: Առանց դրա հնարավոր չէ պատկերացնել ինտերիերը և հատկապես լոգասենյակը: Բացի անհրաժեշտություն լինելուց, հայելին ինտերիերում օգտագործվում է նաև այլ նպատակներով: Դրա շնորհիվ հնարավոր է սենյակի տարածությունն ընդարձակել: Օրինակ` փոքր սենյակից ստանալ մեծ, նեղ սենյակից` լայն, իսկ ցածր առաստաղ ունեցող սենյակի առաստաղը տեսողական առումով բարձրացնել:

հայելիները լոգասենյակում

Եկեք պարզենք, թե ինչ պետք է հաշվի առնել լոգասենյակի համար հայելիներ ընտրելիս: Առաջին հայացքից հայելի ընտրելը շատ պարզ է թվում, բայց իրականում այդպես չէ: Ճիշտ ու գրագետ ընտրված հայելիների շնորհիվ լոգասենյակն ավելի հարմարավետ է դառնում: Այդ իսկ պատճառով պետք է ընտրել լոգասենյակի ինտերիերին համապատասխան հայելի, որպեսզի սենյակի ներդաշնակությունը պահպանվի:

Ահա մի քանի պայման, որ պետք է հաշվի առնել`

  • Սենյակի ընդհանուր դիզայն
  • Տեղադրման հատվածի ճիշտ ընտրություն
  • Հայելու համադրություն ինտերիերի մյուս տարրերի հետ

լոգասենյակի-հայելի

Իրենց ձևով հայելիները շատ բազմազան են: Լինում են`

  • Շրջանաձև
  • Քառակուսաձև
  • Ձվաձև
  • Ուղղանկյունաձև

Ինչպիսին պետք է լինեն լոգասենյակի հայելիները

Լոգասենյակի համար հայելի ընտրելիս պետք է հաշվի առնել ֆունկցիոնալությունն ու պրակտիկությունը, որակն ու էկոլոգիապես մաքուր լինելը:

Հայելի գնելիս անհրաժեշտ է ուշադրությամբ ուսումնասիրել այն ու տեսնել արդյոք կան քերծվածքներ, խավար հատվածներ և այլ վնասվածքներ:

 

Լոգասենյակի հայելին պետք է

  • Առանձնանա բարձր ամրությամբ, որպեսզի տեղադրման ժամանակ չվնասվի և փոքր ճնշումներից չկոտրվի: Այդ իսկ պատճառով ուշադրություն դարձրեք նաև հաստությանը:
  • Պատկերի պարզությունն ու հստակությունը նույնպես որակի երաշխիքն են: Եթե գծերը պարզ ու հստակ են, ապա կարող եք վստահ լինել որակի հարցում: Հակառակ դեպքում անգամ լրացուցիչ լուսավորությունը չի օգնի:

հայելին-լոգասենյակում

Ի տարբերություն սովորական հայելիների` լոգասենյակի հայելիները տարբերվում են խոնավադիմացկունությամբ: Դա թույլ է տալիս, որպեսզի հայելին երկար ժամանակ դիմակայի խոնավությանն ու զերծ մնա վնասվածքներից:

Հայելի ընտրելիս մի մոռացեք նաև շրջանակների մասին: Բացի գեղեցիկ լինելուց, դրանք պետք է պատրաստված լինեն խոնավադիմցկուն նյութերից:

Խորհուրդ չի տրվում դրանք շատ ցածր տեղադրել: Լավագույն չափը համարվում է լվացարանակոնքից 35-45 սմ հեռավորությունը:

Ժամանակակից շուկան առաջարկում է հայելիների բազմազան ու բազմաոճ տեսականի, որոնց տեղադրումն առանձնակի ջանք չի պահանջում:  «Հայելի» խանութ-սրահում կարող եք գտնել ցանկացած ձևի, չափի ու ոճի հայելիներ, որոնք ապահովում են բարձր որակ և հուսալիություն: Իսկ դեկորատիվ նկարները յուրօրինակություն կհաղորդեն ձեր բնակարանին:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ