Հերբերա․ մի քանի խորհուրդ ճիշտ խնամելու համար
Հերբերաները երիցուկի տեսքով գույնզգույն ծաղիկներ են, որոնք ցանկացած այգի դարձնում են արտասովոր գեղեցիկ։ Աֆրիկական ծագումով այս ծաղիկը ջերմության սիրահար է և հատուկ խնամք է պահանջում։
Այն ծաղկում է վաղ գարնանը, ունի գունային տարբեր երանգներ՝ սպիտակից մինչև կարմիր։ Հերբերայի որոշ տեսակներ ունեն մինչև 60 սմ երկարություն, սակայն ամենատարածվածը 25-30 սմ երկարությամբ ծաղիկներն են։
Հերբերայի տեսակները
Հերբերաներն, ըստ ծաղիկների մեծության, բաժանվում են երկու խմբի՝ խոշոր ու մանր։ Սենյակային հերբերան փոքր է, իսկ այգում աճողներն ունեն խոշոր ծաղիկներ։
Խնամքը
Հերբերան, ինչպես նշեցինք, պահանջում է հատուկ խնամք։ Այս ծաղիկները շատ են սիրում ինչպես ջերմություն, այնպես էլ խոնավություն, չեն դիմանում սառնամանիքին։
Հերբերաները պետք է տնկել այն ժամանակ, երբ արդեն եղանակը տաք է, չկա ցրտի սպառնալիք։ Կարելի է տնկել այն ժամանակ, երբ տնկում ենք ջերմություն սիրող բանջարեղենները՝ լոլիկ, սմբուկ և այլն։ Քանի որ դրանք ցուրտ չեն սիրում, հետևաբար չեն սիրում նաև քամիներ, ուստի այս ծաղիկները պետք է պաշտպանվեն բոլոր տեսակի վնասներից։
Խորհուրդ է տրվում ջրել տաք ջրով` խուսափելով հողը ջրով ողողելուց։
Ճիշտ խնամեք ծաղիկները և կունենաք առողջ գունեղ այգի։